ՁԳՏԻՐ
Բարի գալուստ Հայաստանի ամերիկյան համալսարան և բարի գալուստ Երևան։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) Հայաստանում գլոբալ կրթություն առաջարկող մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Համագործակցելով Քալիֆորնիայի համալսարանի հետ, ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից:
1991թ. հիմնադրված ՀԱՀ-ն ապահովում է բարձրորակ կրթություն մագիստրատուրայի և բակալավրի ծրագրերում, որը խրախուսում է քաղաքացիական ներգրավվածությունը և խթանում է ժողովրդավարական արժեքները այն միջավայրում, որը գնահատում և զարգացնում է ակադեմիական վարպետություն, ամբողջականություն, առաջնորդություն և հասարակության ծառայություն: Համալսարանն առաջարկում է 18 ծրագիր, որոնք ուսանողներին տալիս են հիմնական գիտելիքներ և հմտություններ՝ կայացած անհատներ և մասնագետներ դառնալու համար, ովքեր ունեն քննադատական և ստեղծագործական մտածողություն, սովորում են ինքնուրույն, կարողանում են համագործակցել և արդյունավետորեն հաղորդակցվել։








Նշում․ Ընդունելության ցուցանիշները հիմնված են Ընդունելության գրասենյակի կողմից արված հաշվարկների վրա։ ՀԱՀ-ի պաշտոնական հաշվետու մարմինը IRA-ն է: Հավելյալ փաստերի համար այցելեք ira.aua.am:
Ընդունելության գրասենյակն այստեղ է դիմում-հայտի լրացման ամբողջ ընթացքում Ձեզ աջակցելու համար։ Հարցերի դեպքում ազատ զգացեք կապվել մեզ հետ հեռախոսով, էլ․ փոստով կամ անձամբ։ Մեր աշխատակիցների հակիրճ կենսագրական տեղեկատվության և կոնտակտային տվյալների համար սեղմեք մեր թիմի նկարի վրա։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ։ Ընդունելության գրասենյակը սերտորեն համագործակցում է ակադեմիական ծրագրերի և աջակից ստորաբաժանումների հետ։ Դրա շնորհիվ այն իրագործում է համալսարանի ընդունման նպատակները տրամադրելով բարձրորակ ծառայություններ և ծրագրեր` ավելի ու ավելի բազմազան ուսանողական կազմ հավաքագրելու և ընդունելու համար: Մենք փնտում ենք այնպիսի անհատների, ովքեր պատրաստ են հասնել ակադեմիական հաջողությունների և դառնալ ՀԱՀ համայնքի ակտիվ անդամ: Ընդունելության քաղաքականության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար այցելեք՝ policies.aua.am.
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՇԵՑՈՒՄ։ Դիմորդի կարգավիճակի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է Ընդունելության գրասենյակ ներկայացվեն անմիջապես դիմորդի կողմից։