Մագիստրոսական ծրագրեր

Կրթական ծրագրեր

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի մագիստրոսի ծրագրերում սովորող ուսանողներն առավելագույնս օգուտ քաղեն իրենց ուսումնառությունից։ 

ՀԱՀ-ն իր ուսանողներին առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ կրթություն. այստեղ սովորում են բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ, ուսուցումն իրականացվում է փոքրաքանակ խմբերով, իսկ դասախոսներն ունեն հարուստ և բազմազան մասնագիտական փորձ։ ՀԱՀ-ի դասախոսական կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետներ, որոնք կրթություն են ստացել արտերկրի լավագույն համալսարաններում և ունեն հետազոտական հետաքրքրությունների լայն շրջանակ։

ՀԱՀ-ն առաջարկում է մագիստրոսի տասներկու կրթական ծրագիր՝ չորս ֆակուլտետներում։

Ինչպես դիմել

Դիմում-հայտերը ներկայացվում են առցանց՝ apply.aua.am հարթակում։ Մինչ դիմումի լրացումը խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Դիմում-հայտի պահանջները։

Դիմում-հայտի պահանջներ

Ամբողջական դիմում-հայտի ներկայացումը կարևոր քայլ է ՀԱՀ-ի համապարփակ ընդունելության գործընթացում։ Եթե պատրաստվում եք դիմել ՀԱՀ, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Դիմում-հայտի պահանջներ էջը։ Կարդալ ավելին

Մագիստրատուրա Աշուն 2026 Վերջնաժամկետ

Վաղ ընդունելություն
15

հունվարի

Կանոնավոր ընդունելություն
31

մարտի

Շարունակելի ընդունելություն*
1

հունիսի

*Շարունակելի ընդունելության շրջանակում ներկայացված դիմում-հայտերը կդիտարկվեն հասանելի տեղերի առկայության հիման վրա։
*Շարունակելի ընդունելությունը չի գործում ամառային եռամսյակում մեկնարկող ծրագրերի դեպքում։

Ընտրման կարգ

ՀԱՀ-ում մենք ընտրում ենք այն դիմորդներին, որոնք ունեն անհրաժեշտ հմտություններ և ներուժ՝ ուսումնառության մեջ հաջողություններ գրանցելու համար, և որոնց կրթական ու աշխատանքային նպատակներին համալսարանը համապատասխանում է: ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն։ Ավելին, ՀԱՀ ընդունելությունը մրցակցային է և երբեք չի հիմնվում միայն մեկ գործոնի վրա։ Կրթական ծրագրերի ընդունելության հանձնաժողովը և Մագիստրոսի ծրագրերի ընդունելության հանձնաժողովը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են դիմորդի թե՛ ակադեմիական և թե՛ անձնական տվյալները, այդ թվում՝ ակադեմիական  ձեռքբերումները, մասնագիտական փորձը, ընդունելության քննությունների միավորները, նպատակի շարադրանքը, երաշխավորագրերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հարցազրույցի արդյունքը։ Դիմումների արդյունքների վերաբերյալ որոշումները սովորաբար ծանուցվում են ընդունելության վերջնաժամկետից հետո 12 շաբաթվա ընթացքում։
Կարդալ ավելին

Ուսման վարձ և ֆինանսական օժանդակություն

ՀԱՀ-ում ձեր կրթության ֆինանսավորումը ձեր ուսումնառության անբաժանելի մասն է կազմում՝ սկսած ընդունելությունից մինչև կրթական աստիճանի ստացումը։ Համալսարան ընդունվելիս ուսանողները պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, որով սահմանվում է ուսման վարձի չափը պայմանագրի գործողության ընթացքում։ Կարդալ ավելին
Ֆինանսական օժանդակության հնարավորությունների, այդ թվում՝ ուսման վարձին ուղղված ֆինանսական աջակցության, ակադեմիական կրթաթոշակների և վճարման եղանակների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ։

Ինչպես վերադիմել

Հայաստանի ամերիկյան համալսարան ընդունելությունը մրցակցային է, քանի որ դիմորդների թիվը գերազանցում է հասանելի տեղերի քանակը։ Եթե դուք չեք ընդունվել ՀԱՀ, ապա հնարավորություն ունեք վերադիմելու ապագայում։ Մինչ վերադիմելը` հորդորում ենք ծանոթանալ վերադիմելու ընթացակարգին՝ համոզված լինելու, որ համապատասխանում եք ընդունելության և դիմում-հայտի բոլոր պահանջներին:
Կարդալ ավելին

Հաճախ տրվող հարցեր

Այս էջում ներկայացված տեղեկությունները ընդհանուր բնույթ են կրում և կարող են փոփոխվել։ Եթե այս բաժնում ձեր հարցի պատասխանը չեք գտնում, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել Ընդունելության գրասենյակ՝ [email protected] հասցեով:  Ծրագրերի, ընդունելության ընթացակարգի և այլ հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար խորհուրդ ենք տալիս այցելել ձեր նախընտրած ծրագրի պաշտոնական կայքը, ինչպես նաև ծանոթանալ Մագիստրոսի ծրագրերի ընդունելության ներքին կանոնակարգին
Կարդալ ավելին

            » Կրթական ծրագրեր
            » Ուսման վարձ
            » Ընդունելություն
            
» Դիմելու կարգ
            » Երաշխավորագրեր
            » Որոշումներ
            » Վիզա և կացարան
            » Այլ

Թռուցիկներ

Եթե ցանկանում եք տեսնել մագիստրոսի ծրագրերի ընդունելության ընթացակարգի, ուսման վարձի, ֆինանսական օժանդակության կամ կրթական ծրագրերի վերաբերյալ PDF ձևաչափով թռուցիկները, ապա այցելեք մեր թռուցիկների էջը:
Կարդալ ավելին