ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն: Մենք ընտրում ենք այնպիսի ուսանողների, ովքեր ունեն ՀԱՀ-ում հաջողության հասնելու հմտություններ և կարողություններ, և ուզում ենք համոզված լինել, որ ՀԱՀ-ը համապատասխանում է իրենց կրթական և աշխատանքային գործունեության նպատակներին: Դիմումը հանձնելուց անմիջապես հետո այն ենթարկվում է տեխնիկական դիտարկման (հավելյալ տեղեկություն ստանալու համար այցելե՛ք Դիմում-հայտի պահանջների կայք-էջը): Եթե Ձեր դիմումն ամբողջական է և համապատասխանում է ընդունելության ընդհանուր և ծրագրերին հատուկ պահանջներին, կրթական ծրագրերի ընդունելության և մագիստրոսական ընդունելության հանձնաժողովները մանրակրկիտ ուսումնասիրում են Ձեր դիմումը:
Քանզի ՀԱՀ-ում ընդունելությունը մրցակցային է, հանձնաժողովները հաշվի են առնում Ձեր թե՛ ուսումնական, և թե՛ անձնական տեղեկատվությունը` ներառյալ ակադեմիական հավաստագրերը, մասնագիտական փորձը, ընդունելության քննությունների պաշտոնական արդյունքները, նպատակի շարադրանքը (statement of purpose), երաշխավորագիր նամակները և հարցազրույցը (եթե հրավիրվեք):
ՀԱՀ-ի Մագիստրոսական կրթական ծրագրերի ընդհանուր ընդունելության հանձնաժողովի կողմից կայացված որոշումները բողոքարկման ենթակա չեն:
Ծանուցում
Ընդունելության գրասենյակի աշխատակիցներն ընդունելության ամբողջ ընթացքում պարբերաբար կհաղորդակցվեն Ձեզ հետ էլ. փոստի միջոցով: Այդ իսկ պատճառով խնդրում ենք հաճախ ստուգել Ձեր էլ. փոստը: Պարբերաբար կուղարկվեն թարմացումներ՝ դիմումների առաջիկա վերջնաժամկետների, դիմումի հանձնման, դիմումի ամբողջական կամ թերի լինելու և ավելիի մասին: Այս ընթացքում Ձեզ կարող են հրավիրել հարցազրույցի: Եթե Ձեր դիմումն ամբողջական է և համապատասխանում է ընդունելության բոլոր պահանջներին, ապա կստանաք ծանուցում Ձեր ընդունելության կարգավիճակի մասին դիմումի վերջնաժամկետից սկսած մինչև 12 շաբաթվա ընթացքում:
Հավելյալ տեղեկատվության համար կարդացե՛ք Մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելության կանոնակարգը:
Թիրախային միավորներ
Ստորև նշված թիրախային միավորները միայն տեղեկատվական բնույթ են կրում: Պետք է իմանալ, որ թիրախային միավորներից բարձր ստանալը չի կարող երաշխավորել Ձեր ընդունելությունը ՀԱՀ: Միևնույն ժամանակ, եթե թիրախային միավորներից ցածր ստանաք, հնարավոր է ընդունվեք պայմանական: Մանրամասն ուսումնասիրե՛ք ընդունելության պահանջները՝ տեղեկանալու համար, թե ինչ քննություն(ներ) պետք է հանձնել, արդյո՞ք առկա են ներհամալսարանական ստուգումներ որոշ ծրագրերի համար կամ արդյո՞ք կարող եք ազատվել քննություն(ներ)ից:
Անգլերենի իմացություն
| TOEFL iBT* | 79 | IELTS Academic* | 6.5 |
* Ներառում է home-edition թեստերը:
Մագիստրոսական ստանդարտացված թեստեր
| GRE (General)* Quantitative բաժին** |
GMAT* Quantitative բաժին** |
LSAT* | |
| Գործարար կառավարման մագիստրոսական ծրագիր (MBA) |
60 % |
– |
|
| Կառավարման մագիստրոսական ծրագիր (MSM) | |||
| Տնտեսագիտության մագիստրոսական ծրագիր (MSE) | |||
| Համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսական ծրագիր (MS CIS) |
50 % |
– | |
| Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսական ծրագիր (MSE IESM) | |||
| Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագիր (MPH) | |||
| Իրավագիտության մագիստրոսական ծրագիր (LL.M.) | – | 145 կամ ավելի բարձր | |
| Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսական ծրագիր (MA TEFL),
Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագիր (MPSIA), Սոցիալական արդարության և մարդու իրավունքների մագիստրոսական ծրագիր (MA HRSJ) |
Լրացուցիչ քննության պահանջ չկա | ||
* Ներառում է home-edition թեստերը:
** Ընդունելության համար ՀԱՀ-ը հաշվի է առնում GRE և GMAT թեստերի միայն «Quantitative» բաժնի «percentile» արդյունքը:
Մեխանիկորեն մերժման շեմ՝ առանց դիմումի հետագա քննարկման
Եթե Ձեր թեստի արդյունը ներկա մերժման շեմին հավասար է կամ ավելի ցածր է, ապա Ձեր դիմում-հայտն անմիջապես կմերժվի՝ առանց հետագա քննարկման*:
Անգլերենի իմացություն
| TOEFL iBT** | IELTS Academic** | |
| PSIA | 78 | 6․0 |
| Մնացած բոլոր ծրագրերը | 67 | 5․5 |
* CIS և IESM ծրագրերը կարող են առաջարկել ներհամալսարանական ստուգման տարբերակն այն դիորդներին, ում թեստի արդյունքները ավտոոմատն մերժման շեմին հավասար, կամ դրանից ցածր են։
** Ներառում է home-edition թեստերը:
Մագիստրոսական ստանդարտացված թեստեր*
| GRE (General)** Quantitative բաժին |
GMAT** Quantitative բաժին |
|
| Տնտեսագիտության մագիստրոսական ծրագիր (MSE) |
49th percentile |
|
| Գործարար կառավարման մագիստրոսական ծրագիր (MBA) | ||
* MBA և MSE ծրագրերը կարող են առաջարկել ներհամալսարանական ստուգման տարբերակը այն դիորդներին, ում թեստի արդյունքները ավտոմատ մերժման շեմին հավասար կամ դրանից ցածր են։
** Ներառում է home-edition թեստերը:
