Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք ՀԱՀ-ում Ձեր ուսումնառության ֆինանասավորմանը` սկսած ընդունելությունից մինչև Ձեր մագիստրոսի կրթական ծրագրի ավարտը: Այս էջում մանրակրկիտ ներկայացված են վարձավճարները. Բոլոր վճարները վճարվում են հայկական դրամով (AMD):
ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁ
Ուսանողներն ընդունվելուց հետո պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, ըստ որի սահմանվում է ուսման վճարը մինչև պայմանագրի ավարտը: Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով:
Գրանցման ժամանակ դիմորդները դասակարգվում են, որպես.
» ՀՀ քաղաքացիներ*
» ՀՀ հատուկ անձնագիր ունեցող անձինք (հայտնի է՝ որպես 10 տարի ժամկետով տրվող վիզա) կամ
» Օտարերկրյա ուսանողներ
Մագիստրոսական ծրագրերի 2027-2028 տարեկան ուսման վարձը և վճարները՝ նախքան ֆինանսական օժանդակություն ստանալը, բերված են ստորև.
| ՀՀ քաղաքացիներ և ՀՀ հատուկ անձնագիր ունեցող անձինք* | Միջազգային քաղաքացիներ | |
| Գործարար կառավարման մագիստրոսի ծրագիր | 2,460,000 ՀՀ դրամ | 4,860,000 ՀՀ դրամ |
| Տնտեսագիտության մագիստրոսի ծրագիր
Կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր |
2,050,000 ՀՀ դրամ | 4,050,000 ՀՀ դրամ |
| Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսի ծրագիր. Իրավագիտության մագիստրոսի ծրագիր. Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսի ծրագիր. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսի ծրագիր. Քաղաքական կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր. Լրագրության մագիստրոսի ծրագիր. Հանրային առողջապահության մագիստրոսի ծրագիր. Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի ծրագիր. Համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսի ծրագիր | 1,750,000 ՀՀ դրամ | 3,750,000 ՀՀ դրամ |
| Ուսանողներին մատուցվող ծառայությունների վճար | 25,000 ՀՀ դրամ | |
| Առողջության ապահովագրություն*** | 10,000 ՀՀ դրամ/ամիս | |
* Ազգությամբ հայ դիմորդները իրենց ազգությունը հաստատելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից մեկը. 1. Ծննդյան վկայական, կամ 2. Եկեղեցական կազմակերպության կողմից տրված Մկրտության վկայական: Փաստաթղթերը պետք է վավերացված (լեգալացված) լինեն այն երկրում ՀՀ դեսպանության/հյուպատոսարանի կողմից, որտեղ տրվել են փաստաթղթերը, կամ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից՝ փաստաթղթերի հյուպատոսական լեգալացման միջոցով:
** ՀՀ քաղաքացիություն չունեցող ուսանողները պարտավոր են ՀԱՀ ներկայացնել առողջության ապահովագրության առկայությունը հավաստող փաստաթուղթ։ Դուք կարող եք ձեռք բերել առողջության ապահովագրություն ցանկացած ապահովագրական ընկերությունից։ ՀԱՀ-ը հնարավորություն է տալիս նաև ձևակերպելու առողջության ապահովագրություն համալսարանի ապահովագրության մատակարարի հետ՝ ամսական մոտ 10,000 ՀՀ դրամ վճարի դիմաց։ Եթե դուք Հայաստանում բնակվող օտարերկրյա ուսանող եք, ապա ՀԱՀ-ի հետ Ուսումնառության պայմանների վերաբերյալ պայմանագիր ստորագրելիս պետք է ներկայացնեք ՀԱՀ-ում ձեր ուսումնառության ընթացքում գործող առողջության ապահովագրության առկայությունը հավաստող վավեր փաստաթուղթ կրթական պայմանագիրը ստորագրելու պահին և ուսման ողջ ընթացքում։
- MBA ուսանողները կարող են ավարտել ծրագիրը 18–22 ամսվա ընթացքում։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը կազմում է 4,920,000 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ազգությամբ հայ անձանց և Հայաստանի հատուկ անձնագիր (Special Passport) ունեցողների համար, իսկ 9,720,000 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար։
- MSE-ը սովորաբար իրականացվում է աշուն–գարուն–ամառ ձևաչափով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը հաշվարկվում է տարեկան ուսման վարձի 1.25 գործակցով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը կազմում է 2,562,500 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ազգությամբ հայ անձանց և Հայաստանի հատուկ անձնագիր (Special Passport) ունեցողների համար, իսկ 5,062,500 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար։
- MSMA-ը սովորաբար իրականացվում է ամառ–աշուն–գարուն–ամառ ձևաչափով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը հաշվարկվում է տարեկան ուսման վարձի 1.5 գործակցով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը կազմում է 3,075,000 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ազգությամբ հայ անձանց և Հայաստանի հատուկ անձնագիր (Special Passport) ունեցողների համար, իսկ 6,075,000 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար։
- MAHRSJ-ը սովորաբար իրականացվում է աշուն–գարուն–ամառ–աշուն ձևաչափով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը հաշվարկվում է տարեկան ուսման վարձի 1.5 գործակցով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը կազմում է 2,625,000 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ազգությամբ հայ անձանց և Հայաստանի հատուկ անձնագիր (Special Passport) ունեցողների համար, իսկ 5,625,000 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար։
- MPA/MAIRD ծրագրերը սովորաբար իրականացվում են աշուն–գարուն–ամառ–աշուն ձևաչափով։ Ամբողջ ծրագրերի ուսման վարձը հաշվարկվում է տարեկան ուսման վարձի 2.0 գործակցով։ Ամբողջ ծրագրերի ուսման վարձը կազմում է 3,500,000 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ազգությամբ հայ անձանց և Հայաստանի հատուկ անձնագիր (Special Passport) ունեցողների համար, իսկ 7,500,000 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար։
- MATEFL-ը սովորաբար իրականացվում է աշուն–գարուն–ամառ–աշուն ձևաչափով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը հաշվարկվում է տարեկան ուսման վարձի 1.5 գործակցով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը կազմում է 2,625,000 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ազգությամբ հայ անձանց և Հայաստանի հատուկ անձնագիր (Special Passport) ունեցողների համար, իսկ 5,625,000 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար։
- MAMJ-ը սովորաբար իրականացվում է ամառ–աշուն–գարուն–ամառ ձևաչափով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը հաշվարկվում է տարեկան ուսման վարձի 2.0 գործակցով։ Ամբողջ ծրագրի ուսման վարձը կազմում է 3,500,000 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ազգությամբ հայ անձանց և Հայաստանի հատուկ անձնագիր (Special Passport) ունեցողների համար, իսկ 7,500,000 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար։
ՀԱՀ-ը պահանջում է առողջության ապահովագրության ապացույց այն ուսանողներից, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն: Այն կարելի է ձեռք բերել առողջության ապահովագրության ցանկացած մատակարարից: Որպես այլընտրանք՝ ՀԱՀ-ն առաջարկում է ապահովագրության ստացում համալսարանի իր մատակարարի կողմից, որը կազմում է մոտ 10,000 ՀՀ դրամ մեկ ամսվա համար:
Ուսման վարձը Աշուն 2027 (ներառյալ Ամառ) կես դրույք ուսուցման համար հետևյալն է՝
| Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ հայեր* և հայկական հատուկ անձնագրերի տերեր | Միջազգային քաղաքացիներ |
|
| MBA, MSE, MSMA | 102,500 ՀՀ դրամ (մեկ կրեդիտի համար) |
202,500 ՀՀ դրամ (մեկ կրեդիտի համար) |
| LL.M. | 145,000 ՀՀ դրամ (մեկ կրեդիտի համար) |
312,500 ՀՀ դրամ (մեկ կրեդիտի համար) |
| MATEFL, MAHRSJ, MAIRD, MPA, MAMJ, MEIESM, MSCIS, MPH | 95,000 ՀՀ դրամ (մեկ կրեդիտի համար) |
200,000 ՀՀ դրամ (մեկ կրեդիտի համար) |
* Ազգությամբ հայ դիմորդները իրենց ազգությունը հաստատելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից մեկը. 1. Ծննդյան վկայական, կամ 2. Եկեղեցական կազմակերպության կողմից տրված Մկրտության վկայական: Փաստաթղթերը պետք է վավերացված (լեգալացված) լինեն այն երկրում ՀՀ դեսպանության/հյուպատոսարանի կողմից, որտեղ տրվել են փաստաթղթերը, կամ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից՝ փաստաթղթերի հյուպատոսական լեգալացման միջոցով:
ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ հատուկ անձնագիր ունեցող անձինք ավտոմատ կերպով ստանում են 2,000,000 ՀՀ դրամի չափով տարեկան սուբսիդավորում (2.400,000 դրամ՝ Գործարար կառավարման մագիստրոսի ծրագիր դեպքում)։ Բացի այդ, համալսարանը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է ֆինանսական օժանդակություն՝ ըստ կարիքի, ինչի շնորհիվ ուսման վարձը կարող է նվազել մինչև հավելյալ 90%-ով։
Օտարերկրյա ուսանողները կարող են ստանալ կրթաթոշակ՝ ըստ առաջադիմության, որը կարող է փոխհատուցել ուսման ընդհանուր վարձի մինչև 50%-ը։
Բացի այդ, համալսարանը առաջարկում է ֆինանսական օգնության գործիքներ, ինչպիսիք են՝ մաս-մաս վճարման պլանը, հետաձգված վճարումը, արժանիքների կրթաթոշակները, աշխատանքային-ուսումնական ծրագիրը և այլն՝ մեր դիմորդներին հետագա աջակցելու համար:
Ֆինանսական օժանդակության ցուցանիշները
176
ֆինանսական օժանդակության դիմորդ
143
ֆինանսական օժանդակության մշակված դիմում
83%
մշակված դիմումները ստացել են ֆինանսական օժանդակություն
70%
ստացված ֆինանսական օժանդակության միջին մակարդակ
Մագիստրոսական միջազգային կրթաթոշակ
100%
միջազգային կրթաթոշակի դիմորդներին շնորհվել է կրթաթոշակ
50%
ստացված միջազգային կրթաթոշակի միջին մակարդակ
Վերոնշյալ տեղեկատվությունը վերաբերում է 2025 թվականի աշնանային ընդունելությանը։
