
Հայաստանի ամերիկյան համալսարանն (ՀԱՀ) առաջարկում է մագիստրոսական կրթական ծրագրեր, որոնք խորացված դասընթացների, ինքնուրույն ուսումնառության և հետազոտության միջոցով զարգացնում են քննադատական վերլուծություն և տրամադրում խորացված գիտելիք: Դիմել կարող են բակալավրի (կամ համարժեք) աստիճան ստացած շրջանավարտները և բակալավրի կրթական ծրագրի ավարտական կուրսում սովորող ուսանողները:
Մանրամասն ուսումնասիրեք սույն կայքէջը` առկա ծրագրերին, ընդունելության գործընթացին, դիմում-հայտի պահանջներին, թեստերի թիրախային միավորներին, դիմելու ընթացակարգին, վերջնաժամկետներին և ավելիին ծանոթանալու համար: Հարցերի դեպքում այցելեք մեր Հաճախակի տրվող հարցերի կայքէջը կամ ուղիղ կապ հաստատեք մեզ հետ:
ՀԱՀ-ն առաջարկում է տասը մագիստրոսական կրթական ծրագիր` առաջարկված չորս ֆակուլտետներում, աջ կողմում նշված մասնագիտություններով: Այցելե՛ք Ձեր նախընտրած մասնագիտության կայքէջը՝ ծրագրի, նպատակների, ուսանողների ձեռքբերումների, ինչպես նաև հնարավոր մասնագիտացումների, դասընթացների, դասախոսական կազմի, ծրագրի թարմացումների, շրջանավարտների հաջողությունների, և ավելիի մասին իմանալու համար: Կարդալ ավելին
» Գործարար կառավարում
» Տնտեսագիտություն
» Կառավարում
» Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդում
» Իրավագիտություն
» Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
» Սոցիալական արդարություն և մարդու իրավունքներ - ՆՈՐ
» Հանրային առողջապահություն
» Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում
» Համակարգչի և տեղեկույթի գիտություն
ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն: Մենք ընտրում ենք այնպիսի ուսանողների, ովքեր ունեն ՀԱՀ-ում հաջողության հասնելու հմտություններ և կարողություններ, և ուզում ենք համոզված լինել, որ ՀԱՀ-ն էլ համապատասխանում է իրենց կրթական և աշխատանքային գործունեության նպատակներին: Դիմումը հանձնելուց անմիջապես հետո այն ենթարկվում է տեխնիկական դիտարկման: Ընդունելության բոլոր պահանջներին համապատասխանելու դեպքում կրթական ծրագրերի ընդունելության և մագիստրոսական ընդունելության հանձնաժողովները մանրամասն ուսումնասիրում են Ձեր դիմումը, որի շրջանակներում հնարավոր է հրավիրեն Ձեզ հարցազրույցի: Կարդալ ավելին
ՀԱՀ դիմելու պատրաստվելուն զուգահեռ խրախուսում ենք մանրամասն ուսումնասիրել մեր դիմում-հայտի պահանջները: Կարդալ ավելին
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ՀԱՀ-ում Ձեր ուսումնառության ֆինանսավորմանը` սկսած ընդունելությունից մինչև ուսումնառության ավարտը: Ընդունվելուն և համալրվելուն պես՝ ուսանողները պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, ըստ որի սահմանվում է ուսանողների վարձի չափը մինչև պայմանագրի ավարտը: Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով: Կարդալ ավելին
Աշուն 2021 (Ամառ 2021 MSM ծրագրի համար) ընդունելության դիմում-հայտն այժմ հասանելի է։ Այն սկսելու համար ստեղծեք և հաստատեք ձեր անձնական էջը (հաշիվը) im.aua.am կայքում: Այնուհետև ընտրեք “Submit an Application for Admission to Graduate Study” տարբերակը։ Համակարգը հնարավորություն է տալիս ցանկացած պահի պահպանել ձեր դիմում-հայտը և վերադառնալ՝ փոփոխություններ կատարելու համար:
Նախքան դիմումը սկսելը խրախուսում ենք ուսումնասիրել դիմում-հայտի պահանջները:
Աշուն 2021 ընդունելության վերջնաժամկետներ
2021 թվականի աշնանային կիսամյակի ընդունելության վերջնաժամկետներն են՝
Վաղ ընդունելություն` հունվարի 31, 2021
Կանոնավոր ընդունելություն` ապրիլի 15, 2021
Շարունակելի ընդունելություն*` հունիսի 15, 2021
* Կառավարման մագիստրոսական (MSM) կրթական ծրագրի դիմորդները չեն կարող դիմել շարունակելի ընդունելության վերջնաժամկետով, քանի որ ծրագրի դասերը սկսվում են ամռանը: Մնացած ծրագրերի համար ներկայացված ամբողջական դիմում-հայտերը շարունակելի ընդունելության ժամանակ կքննարկվեն՝ ըստ տեղերի առկայության:
Հայաստանի ամերիկյան համալսարանում ընդունելությունը մրցակցային է, քանզի դիմորդներն ավելի շատ են, քան հատկացված տեղերը: Սակայն, եթե չեք ընդունվել ՀԱՀ, ապագայում կարող եք վերադիմել:
Մինչ վերադիմելը, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ վերադիմելու կանոնակարգին` համոզված լինելու համար, որ համապատասխանում եք ընդունելության բոլոր պահանջներին: Կարդալ ավելին
Այս կայքէջում ընդգրկված տեղեկատվությունը շատ ընդհանրական է և ենթակա է փոփոխության: Խրախուսվում է ստուգել Ձեր նախընտրած մասնագիտության կայքէջը, ինչպես նաև կարդալ Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելության կանոնակարգն այս հղումով՝ ծրագրերի, ընդունելության կարգի և ավելիի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: Եթե չգտնեք Ձեր հարցի պատասխանը այնտեղ, նամակ ուղարկեք Ընդունելության գրասենյակի [email protected] էլ․փոստին: Կարդալ ավելին
Եթե Ձեզ հետաքրքիր է տեսնել PDF ֆորմատով թռուցիկները մագիստրոսական ծրագրերի ընդունելության ընթացակարգի, ուսման վճարի և ուսումնական ծրագրերի վերաբերյալ, ապա այցելեք մեր թռուցիկների կայքէջը: Կարդալ ավելին
Միացեք համալսարանում տեղի ունեցող բազում միջոցառումներին: Մենք կազմակերպում ենք ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ և ԲԱՑ ԴԱՍԵՐ տարվա ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում: Կարդալ ավելին