ՈՒսումնական ծրագրեր

ՀԱՀ-ն առաջարկում է տասը մագիստրոսական կրթական ծրագիր` տեղակայված չորս ֆակուլտետներում, ստորև նշված մասնագիտություններով: Խրախուսում ենք այցելել Ձեր նախընտրած ծրագրի կայք-էջը կամ ուղիղ կապ հաստատել բաժնի հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար:  

Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետ

Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ 

Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետ 

Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ 

 


ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀԱՀ-ի դասախոսական կազմը ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխանող կրթություն, դասավանդման մեթոդիկա և մասնագիտական փորձ: Դասախոսներն ունեն բարձրագույն կրթական աստիճաններ մի շարք հայտնի համալսարաններից, ինչպիսիք են` Քեմբրիջի, Կոլումբիայի, Հարվարդի, ՄըքԳիլի, Սթենֆորդի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Մոսկվայի, Երևանի պետական համալսարանները և այլն: ՀԱՀ-ի դասախոսները ներառված են մի շարք մասնագիտական ոլորտներում, որպես առաջատար տեղական ընկերությունների գործադիր տնօրեններ, ձեռներեցներ, տեխնոլոգիական ոլորտի խորհրդատուներ, ՏՏ ոլորտի հեռատես մասնագետներ, մեդիա մասնագետներ, հրատարակված գրքերի հեղինակներ, կառավարությունում աշխատող խորհրդատուներ, խոշոր հաշվապահական ընկերությունների գործընկերներ, բանկիրներ և ավելին: