Դիմում-հայտի պահանջներ

 

Ամբողջական դիմում-հայտ ներկայացնելը համապարփակ ընդունելության կարևոր մաս է կազմում: Հասկանալու համար, որ Ձեր դիմումն ամբողջական է և, որ Դուք համապատասխանում եք ընդունելության բոլոր պայմաններին,  համոզվեք, որ համապատասխանում եք ստորև նշված բոլոր պահանջներին:


1. Մագիստրոսական ծրագրի ընդունելության դիմում-հայտ

Ներկայացրե՛ք ամբողջական դիմում-հայտ` կցելով Ձեր դիմում հայտին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես նշված է սույն կայք-էջում և դիմում-հայտի ցուցումներում:


2ա. Անգլերենի իմացություն

Ներկայացրե՛ք անգլերենի իմացությունը հաստատող վավեր և պաշտոնական արդյունքներ հետևյալ տարբերակներից որևէ մեկի միջոցով․

  • TOEFL iBT կամ TOEFL iBT Home Edition  – թիրախային միավորներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
  • IELTS Academic կամ IELTS Indicator – թիրախային միավորներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
  • Անգլերեն լեզվի իմացության թեստից ազատում – համապատասխանում են այն դիմորդները, ում համար անգլերենը մայրենի լեզու է կամ մոտ է մայրենիին։ Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարդացեք Անգլերենի իմացության թեստից ազատվելու կանոնակարգը։ Դիմելու համար այցելե՛ք և լրացրե՛ք դիմում-հայտն այստեղ։
  • Անգլերենի իմացության ներհամալսարանական ստուգումանգլերենի ստուգման ներհամալսարանական այս տարբերակը կիրականացվի ընդունելության հարցազրույցի ընթացքում, որի շրջանակում կստուգվի Ձեր անգլերենի բանավոր և գրավոր իմացությունը: Ձևաչափը կարող է տարբերվել՝ կախված ծրագրից: Բացառությամբ MBA ծրագրի դիմորդների, բոլոր մյուս ծրագրերի դիմորդները պետք է իմանան, որ Կրթական ծրագրերի ընդունելության և Մագիստրոսական ընդունելության հանձնաժողովները ընդունելության ժամանակ նախապատվությունը կտան այն դիմորդներին, ովքեր հանձնել են թեստերից որևէ մեկը՝ TOEFL iBT (ներառյալ home-edition թեստը), IELTS Academic (ներառյալ home-edition թեստը) կամ ազատվել են անգլերենի իմացության թեստից: Անգլերենի իմացության ներհամալսարանական ստուգման այս տարբերակը MPSIA ծրագրի դիմորդների համար հասանելի չէ: MA TEFL ծրագրի ընդունելության համար CTEFL ծրագրի  շրջանավարտների անգլերենի իմացությունը կստուգվի միայն ներհամալսարանական ստուգման միջոցով:  Անգլերենի իմացության ներհամալսարանական ստուգման տարբերակը հասանելի չէ MA TEFL ծրագրի այլ դիմորդների համար:


Թեստի արդյունքների վավերականություն և հաշվետվություն

ՀԱՀ դիմելու համար TOEFL/IELTS թեստերի արդյունքները վավեր են երկու տարի՝ թեստը հանձնելու պահից: Պետք է վստահ լինեք, որ ուղարկել եք Ձեր քննության պաշտոնական արդյունքները ՀԱՀ՝ նշելով ՀԱՀ-ի համալսարանական կոդը, ինչպես նշված է ստորև՝

  • TOEFL iBT – 4151
  • IELTS Academic – 40 Baghramyan Ave, Yerevan

2բ. Մագիստրոսական ստանդարտացված թեստեր

Որոշ ծրագրեր պահանջում են մագիստրոսական ստանդարտացված թեստերի պաշտոնական արդյունքներ՝ GRE (quantitative section), GMAT (quantitative section), կամ LSAT (ներառյալ առկա home-edition թեստերը)` կախված նրանից, թե որ ծրագրին եք դիմում՝ ինչպես նշված է այստեղ: Այս թեստերից որևէ մեկը չի պահանջվում Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների, Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման և Սոցիալական արդարության և մարդու իրավունքների մագիստրոսական ծրագրերի դիմորդներից: Որոշ դիմորդներ կարող են պաշտոնապես ազատվել GRE, GMAT կամ LSAT թեստի, եթե համապատասխանում են որոշակի պահանջների: Հասանելի է ներհամալսարանական ստուգման տարբերակ այն դիմորդների համար, ովքեր չեն կարողանա հանձնել պահանջվող թեստերից որևէ մեկը:

GRE/GMAT թեստից ազատում – Կարող են դիմել Կառավարման, Տնտեսագիտության, Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման, Համակարգչի և տեղեկույթի գիտության ծրագրերի դիմորդները, ովքեր համապատասխանում են ներքոնշյալ պահանջներին՝

Կառավարում (MSM)ՀԱՀ-ի Գործարարության բակալավրի կրթական ծրագրի ավարական կուրսի ուսանողները կամ շրջանավարտները, ովքեր ունեն.

  • B- կամ ավելի բարձր գնահատական Գործարար մաթեմատիկայի և Վիճակագրության ներածության դասընթացներից
  • 3.0 և ավելի բարձր ընդհանուր միջին որակավորման գնահատական
ՀԱՀ-ի Համակարգչային գիտության, Տվյալագիտության, Ճարտարագիտության բակալավրի կրթական ծրագրերի ավարտական կուրսի ուսանողները կամ շրջանավարտները, ովքեր ունեն.

  • B- կամ ավելի բարձր գնահատական Վիճակագրության դասընթացից
  • 3.0 և ավելի բարձր ընդհանուր միջին որակավորման գնահատական
 

 

 

 

Այլ համալսարանների ավարտական կուրսի ուսանողները կամ շրջանավարտները, ում.

  • Կրթական հաստատության դասավանդման լեզուն ամբողջությամբ անգլերենն է
  • Ուսումնական ծրագիրը ներառում է մաթեմատիկայի և վիճակագրության ամուր բազա

Պետք է հավելյալ ներկայացնել համապատասխան ուսումնական ծրագիր՝ առարկաների նկարագրությամբ, թեստից ազատվելու հայտը ներկայացնելու ժամանակ:

 

 

Տնտեսագիտություն (MSE)ՀԱՀ-ի բակալավրի կրթական ծրագրի ուսանողները կամ շրջանավարտները, ովքեր ունեն.

  • B կամ ավելի բարձր գնահատական հետևյալ դասընթացներից՝ Գործարար մաթեմատիկա կամ համարժեք դասընթաց (Հաշվարկ 1, Միայնակ փոփոխական հաշվարկ, Հաշվարկ՝ միայնակ փոփոխականներ) և կիրառական վիճակագրություն կամ համարժեք դասընթաց (Վիճակագրություն, Վիճակագրություն 1, Հավանականություն և վիճակագրություն)
Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում (ME IESM), Համակարգչի և տեղեկույթի գիտություն (MS CIS)ՀԱՀ-ի Համակարգչային գիտության, Տվյալագիտության, Ճարտարագիտության բակալավրի կրթական ծրագրի ավարտական կուրսի  ուսանողները կամ շրջանավարտները, ովքեր ունեն

  • 2.5 կամ ավելի բարձր ընդհանուր միջին որակավորման գնահատական
ՀԱՀ-ի Գործարարության, Անգլերեն և հաղորդակցության բակալավրի կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողները կամ շրջանավարտները, ովքեր ունեն

  • B կամ ավելի բարձր գնահատական հետևյալ երեք դասընթացներից որևէ երկուսից՝
    • Հաշվարկ 1 կամ Միայնակ փոփոխական հաշվարկ կամ գործարար մաթեմատիկա
    • Կիրառական վիճակագրություն կամ վիճակագրություն
    • Էկոնոմետրիկայի ներածություն կամ Մեքենայական ուսուցում
  • 2.5 կամ ավելի բարձր ընդհանուր միջին որակավորման գնահատական
 

GRE/GMAT թեստից ազատվելու համար պետք է նամակ ուղարկեք [email protected] էլ․ փոստին՝ կցելով ՀԱՀ-ի Ձեր գնահատականների քաղվածքը և նամակը վերնագրեք հետևյալ կերպ՝ «GRE/GMAT թեստից ազատվելու հայտ»: MSM և MSE ծրագրերի դիմորդներն այլ համալսարաններից, ովքեր համապատասխանում են թեստից ազատվելու պահանջներին, պետք է հավելյալ ներկայացնեն համապատասխան ուսումնական ծրագիր՝ առարկաների նկարագրությամբ, և տեղեկանք համալսարանից՝ հաստատող, որ իրենց ամբողջ ծրագրի դասավանդման լեզուն անգլերենն է:

LSAT թեստից ազատում – LSAT թեստից ազատվել կարող են այն դիմորդները, ովքեր ավարտել են իրավագիտության բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիր (կամ սովորում են ավարտական կուրսում): Դիմելու համար լրացրեք դիմում-հայտը հետևյալ հղումով այստեղ:

Ներհամալսարանական ստուգում –  Հանրային առողջապահության, Կառավարման, Գործարար կառավարման, Տնտեսագիտության, Համակարգչի և տեղեկույթի գիտության և Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման ծրագրերն առաջարկում են ներհամալսարանական ստուգման տարբերակ այն դիմորդների համար, ովքեր չեն կարող հանձնել GRE կամ GMAT քննությունները։ Ներհամալսարանական ստուգմանը դիմելու համար ներբեռնեք սույն ձևաթուղթը (միայն 2022 թ-ի աշնանային ընդունելության դիմորդների համար), լրացրեք, այնուհետև կցեք այն Ձեր դիմում-հայտին` մանրամասնելով մաթեմատիկական և վիճակագրական հասկացությունները, որոնք նախկինում ուսումնասիրել եք: Այս ամենի մասին Ձեզ ավելի մանրամասն հարցեր կարող է ուղղվեն հարցազրույցի ժամանակ։ Վերնագրեք ձևաթուղթը հետևյալ կերպ՝ «Մաթեմատիկայի և վիճակագրության հասկացություններ»: Իրավագիտության ծրագրի դիմորդները, ովքեր չեն կարող հանձնել LSAT թեստը, կթեստավորվեն ներքին ստուգման տարբերակով: Թեստավորումը կընդգրկի իրավական ամփոփագրի հակիրճ վերլուծություն և տրամաբանական վիճաբանության հարցեր՝ նմանատիպ այն ամենին, ինչ ընդգրկված է LSAT թեստում:

ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ․ Դիմորդները (բացառությամբ Գործարար կառավարման), ովքեր հանձնում են ներհամալսարանական ստուգման տարբերակը, պետք է իմանան, որ ընդունելության ժամանակ նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր հանձնել են GRE, GMAT կամ LSAT թեստը կամ ազատվել են թեստից:

Թեստի արդյունքների վավերականություն և հաշվետվություն
ՀԱՀ դիմելու համար GRE, GMAT կամ LSAT թեստերի արդյունքները վավեր են հինգ տարի՝ հանձնելու պահից: Պետք է վստահ լինեք, որ ուղարկել եք քննության Ձեր պաշտոնական արդյունքները ՀԱՀ՝ նշելով ՀԱՀ-ի համալսարանական կոդը, ինչպես նշված է ստորև՝

  • GRE – 0676
  • GMAT – 0284

3. Երկու երաշխավորագիր նամակ

Երաշխավորագիր նամակները պետք է գրված լինեն ՀԱՀ-ի ձևաթղթի վրա, լինեն երկու տարբեր երաշխավորողներից և գրված լինեն անգլերենով կամ հայերենով, հազվադեպ դեպքում՝ նաև ռուսերենով: Յուրաքանչյուր երաշխավորող անձամբ պետք է լրացնի ձևաթուղթը և հանձնի այն առցանց կամ էլ․ նամակի միջոցով՝ ուղարկելով [email protected] էլ․ փոստին: Երաշխավորագրերի թղթային տարբերակներն այլևս չեն ընդունվում։

Հավելյալ ցուցումները մանրամասն ներկայացված են դիմում-հայտում: Երաշխավորագիր նամակների հետ կապված հարցերի և պատասխանների համար այցելեք այստեղ:

Չնայած, որ երաշխավորագիր նամակի ձևաթուղթը կարող եք ներբեռնել անմիջապես Ձեր 2022թ-ի աշնանային ընդունելության դիմում-հայտից, այն ընդգրկել ենք նաև այստեղ։


4. Ինքնակենսագրական/CV անգլերենով


5. Անձնագրի սկանավորված տարբերակ (նկարի և գրանցման էջերը) և սոցիալական ծառայությունների փաստաթուղթ կամ Ազգային նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար


6. Մեկ լուսանկար` դիմում-հայտում նշված պահանջներին համապատասխանող


7. Չփոխհատուցվող դիմումավճար

Դիմում-հայտը հանձնելուց հետո կտեսնեք դիմում-հայտի վճարման բոլոր հասանելի տարբերակները (առցանց, բանկային փոխանցում կամ ՀԱՀ-ի ներսում տեղադրված EasyPay սարք)։

  ՀՀ քաղաքացիներ*, Հայաստանի հատուկ անձնագիր ունեցող անձիք և Լիբանանի քաղաքացիներ
Միջազգային դիմորդներ
Գարնանային ընդունելություն15,000 ՀՀ դրամ30,000 ՀՀ դրամ
Վաղ և կանոնավոր ընդունելություն15,000 ՀՀ դրամ30,000 ՀՀ դրամ
Շարունակելի ընդունելություն25,000 ՀՀ դրամ30,000 ՀՀ դրամ

ՀՀ քաղաքացիներ են համարվում նաև ՀՀ Բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված քաղաքացիները:


8. Բակալավրի կամ համարժեք կրթության ապացույց

Դիմելիս պետք է ունենաք բակալավրի (կամ համարժեք) աստիճան կամ ուսումնառեք ավարտական կուրսում՝ հավատարմագրված կամ լիցենզավորված բարձրագույն կրթական հաստատությունում: Նախքան դասերի սկիզբը՝ բոլոր ընդունված դիմորդները, որպես ավարտելու ապացույց, պետք է ներկայացնեն իրենց բակալավրի ավարտական պաշտոնական փաստաթղթերը: 

Որոշ ծրագրեր պահանջում են դիմորդներից որոշակի բակալավրի կրթություն, կամ դիմորդները պետք է անցած լինեն հատուկ դասընթացներ բակալավրի կրթական ծրագրում: Այդ ծրագրերն իրենց պահանջներով հանդերձ նշված են ստորև․

Ծրագրի անվանումՀավելյալ պահանջ բակալավրի կրթության մասին
Տնտեսագիտություն (MSE)
  • Նախապատվությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր ունեն մաթեմատիկայի և վիճակագրության ամուր կրթություն:
  • Տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի և պետական կառավարման ոլորտներում նախնական կրթություն չի պահանջվում, սակայն քաջալերվում է:
Համակարգչի և տեղեկույթի գիտություն (MS CIS)
  • Բակալավրի կրթությունը պետք է լինի մաթեմատիկայի, գիտության կամ ճարտարագիտության ոլորտներից մեկում:
  • Ոչ գիտական ոլորտներում ուսանած դիմորդները կարող են ընդունվել կախված իրենց անցած դասընթացներից և փորձից: Բակալավրի կրթությունը պետք է ներառի նվազագույնը երկու տարվա քոլեջի մակարդակի մաթեմատիկայի իմացություն՝ անցած լինելով հաշվարկ, գծային հանրահաշիվ և դիֆերենցիալ հավասարումներ, ինչպես նաև ֆիզիկական գիտություններ (ֆիզիկա, մեխանիկա, քիմիա, կենսաբանություն և այլն):
Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում (ME IESM)Դիմորդը պետք է ունենա․

  • Բակալավրի կրթություն մաթեմատիկայի, գիտության կամ ճարտարագիտության ոլորտներից մեկում:
  • Ոչ գիտական ոլորտներում ուսանած դիմորդները կարող են ընդունվել կախված իրենց անցած դասընթացներից և փորձից: Բակալավրի կրթությունը պետք է ներառի նվազագույնը երկու տարվա քոլեջի մակարդակի մաթեմատիկայի իմացություն՝ անցած լինելով հաշվարկ, գծային հանրահաշիվ և դիֆերենցիալ հավասարումներ, ինչպես նաև ֆիզիկական գիտություններ (ֆիզիկա, մեխանիկա, քիմիա, կենսաբանություն և այլն):
Հանրային առողջապահություն (MPH)Դիմորդը պետք է լինի․

  • առողջապահության ոլորտի մասնագիտական ծրագրերի շրջանավարտ (ունենա բակալավրի աստիճան կամ դրան համարժեք), ինչպիսիք են բժշկությունը, ատամնաբուժությունը, դեղագործությունը, անասնաբուժությունը կամ ունենա բուժքույրական գործի բակալավրի աստիճան, կամ
  • ունենա բակալավրի աստիճան հարակից ոլորտում (բնական գիտություններ, հասարակական գիտություններ, ճարտարագիտություն և այլն) և նախընտրելի է ունենա երկու տարվա աշխատանքային/կամավորական փորձ՝ առողջապահության ոլորտում:
Իրավագիտություն (LL.M.)Դիմորդը պետք է ունենա․

  • Իրավաբանական մասնագիտության և իրավաբանական ոլորտում գործող հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ հիմնական գիտելիքներ:
  • Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, որոնք ունեն իրավաբանական կրթություն (ներառյալ՝ առկա կրթական աստիճան, ամառային դպրոցներ, վերապատրաստման դասընթացներ, պրակտիկա), անցել են իրավաբանական պրակտիկա կամ ունեն աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում:
Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ (MPSIA)
Դիմորդը պետք է ունենա․

  • Բակալավրի որակավորման աստիճան հետևյալ ոլորտներում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն և այլն։
  • Այլ ոլորտներում ուսանած դիմորդները նույնպես կարող են դիտարկվել, եթե կարողանան ցուցադրել անհրաժեշտ հետաքրքրություն քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման և հարակից այլ գիտակարգերի նկատմամբ: Ակնկալվում է նաև, որ դիմորդների նախորդ կրթության միջին որակական գնահատականը լինի բարձր:

9. Համապատասխան աշխատանքային փորձ

Որոշ ծրագրեր դիմորդներից պահանջում են աշխատանքային փորձ, մինչդեռ մյուս ծրագրերը նախապատվություն են տալիս այն դիմորդներին, ովքեր ունեն աշխատանքային փորձ:

Ծրագրի անվանումՊահանջ
Գործարար կառավարում (MBA)Դիմորդները պետք է ներակայացնեն երեք տարվա աշխատանքային փորձի փաստացի ապացույց: Այս աշխատանքային փորձը պետք է ձեռք բերված լինի բակալավրի կրթական աստիճանը ստանալուց հետո: 2022թ-ի աշնանային ընդունելության դիմորդները  եթե  դիմելու պահին սույն պահանջը չեն բավարարում, կարող են ընդունվել պայմանական և ամբողջությամբ ընդունվել միայն այն ժամանակ, երբ պահանջված 3 տարվա աշխատանքային փորձը լրանա մինչև 2022 թ.-ի սեպտեմբերի 1-ը:
Հանրային առողջապահություն (MPH)Այն դիմորդները, ովքեր ունեն բակալավրի կրթություն բնական կամ հասարակական գիտություններում կամ հարակից ոլորտներում, նախընտրելի է, որ ունենան երկու տարվա գործնական փորձառություն առողջապահության ոլորտում:
Իրավագիտություն (LL.M.)Աշխատանքային փորձը իրավաբանական ոլորտում նախընտրելի է, սակայն պարտադիր չէ:
Տնտեսագիտություն (MSE), Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ (MPSIA), Սոցիալական արդարություն և մարդու իրավունքներ (MA HRSJ), Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդում (MA TEFL)Աշխատանքային փորձը նախընտրելի է, սակայն պարտադիր չէ:

10. Այլ պահանջներ

Որոշ ծրագրեր ունեն հետևյալ պահանջները, որոնք ներկայացված են ստորև.

Ծրագրի անվանումՊահանջ
Գործարար կառավարում (MBA)Դիմորդը պետք է պատրաստակամություն և նվիրվածություն ցուցաբերի Գործարար կառավարման ծրագրում խստապահանջորեն ուսանելու մեջ: Երաշխավորագիր նամակներից մեկը պետք է լրացված լինի դիմորդի ներկա կամ նախորդ գործատուի ղեկավարության կողմից:
Կառավարում (MSM)Դիմորդը պետք է պատրաստակամություն և նվիրվածություն ցուցաբերի՝ գործարարության և կառավարման ոլորտներում խստապահանջորեն ուսանելու մեջ։
Իրավագիտություն (LL.M.)Դիմորդը պետք է ցուցաբերի մեծ հետաքրքրություն և մոտիվացիա՝ ուսումնասիրելու և զբաղվելու իրավաբանությամբ:
Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդում (MA TEFL)Դիմորդը պետք է ցուցաբերի մեծ հետաքրքություն և ներուժ անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման ոլորտում՝ հաջողակ մասնագետ դառնալու համար, ինչը կապացուցվի դիմորդի նախորդ փորձով, նպատակի շարադրանքով և ընդունելության հարցազրույցով (հրավիրվելու դեպքում): Դիմորդը պետք է նաև ունենա 3.4 կամ ավելի միջին որակավորման գնահատական՝ 5.0 բալանոց սանդղակով:
Սոցիալական արդարություն և մարդու իրավունքներ (MA HRSJ)Դիմորդը պետք է գրի հոդված, որը կնկարագրի մարդու իրավունքների մեկ խնդիր և այն լուծելու իր ճանապարհային քարտեզը: Հոդվածը պետք է ներառի 1000 բառ և ունենա հետևյալ չափանիշները. ֆոնտ՝ Times New Roman, տառաչափ՝ 12pt, տողերի հեռավորություն՝ double-spaced: