Դիմումի պահանջները

 

Վստահ լինելու համար, որ Ձեր դիմում-հայտն ամբողջական է, համոզվեք, որ համապատասխանում եք հետևյալ պահանջներին․


1. Բակալավրի ծրագրի ընդունելության դիմում-հայտ

Ներկայացրեք ամբողջական դիմում-հայտ` ներառյալ բոլոր անհրաժեշտ հավելյալ փաստաթղթերը նշված այս էջում և դիմումի ցուցումներում:


2. Անգլերեն լեզվի իմացություն

Ներկայացրեք անգլերեն լեզվի իմացությունը հաստատող հետևյալ քննություններից որևէ մեկի վավեր և պաշտոնական արդյունքները․

  • TOEFL iBT կամ TOEFL iBT Home Edition Tests (թիրախային միավորը՝ 79*)
  • IELTS Academic կամ IELTS Indicator Exams (թիրախային միավորը՝ 6.5*)
  • Անգլերեն լեզվի իմացության թեստից ազատվելու դիմում – Կարող են հանձնել այն դիմորդները, ում համար անգլերենը մայրենի լեզու է կամ մոտ է մայրենիին։ Հավելյալ տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք կարդալ Անգլերեն լեզվի քննությունից ազատվելու թեստի քաղաքականությունը։ Դիմելու համար այցելեք և լրացրեք դիմում-հայտը այստեղ։
  • Անգլերենի իմացության ներհամալսարանական ստուգում (միայն ՀՀ արական սեռի այն քաղաքացիների համար, ովքեր արդեն ԾԱՌԱՅՈՒՄ են բանակում) – Եթե Դուք սկսել եք ծառայել բանակում 2021թ․ օգոստոս ամսից կամ ավելի վաղ, ապա Դուք կարող եք հանձնել ներհամալսարանական ստուգում, որը բաղկացած է  երկու մասից՝ Duolingo English Test-ից և պարտադիր հարցազրույցից ու տեղում գրվող երկու շարադություններից։

Գնահատման վավերականություն և հաշվետվություն

Անգլերեն լեզվի իմացության պաշտոնական գնահատական, որը պետք է լինի TOEFL iBT (անցանելի է նաև Toefl iBT Home Edition քննությունը) կամ IELTS Academic (անցանելի է նաև IELTS Indicator տարբերակը)։ ՀԱՀ դիմում-հայտում ներկայացնելու համար TOEFL iBT/IELTS Academic քննությունների արդյունքները վավեր են համարվում, եթե քննությունը հանձնել եք դիմում-հայտը ներկայացնելու ամսաթվից մինչև երկու տարի առաջ։ Խնդրում ենք պարտադիր կերպով նշել ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդերը, ինչպես նշված է վարը, որպեսզի համոզված լինեք, որ մենք ստացել ենք Ձեր գնահատականը․

  • TOEFL iBT – 4151
  • IELTS Academic – 40 Baghramyan Ave, Yerevan

Կարևոր ծանուցում Լիբանանից դիմորդների համար

Վերջերս Լիբանանում կատարված աղետի հետ պայմանավորված, TOEFL iBT or IELTS Academic քննությունների փոխարեն ՀԱՀ-ն կընդունի բանավոր հատվածներ SAT և ACT քննություններից։ Մենք չենք պահանջի շարադրության բաժինը։ Սակայն, քանի որ SAT-ն և ACT-ն անգլերեն լեզվի իմացության քննություններ չեն, հնարավոր է Ձեր մասնակցությունը պարտադիր հարցազրույցին և տեղում գրվող երկու շարադրությանը։


3. Մաթեմատիկայի իմացություն
Ներկայացրեք մաթեմատիկայի իմացությունը հաստատող վավեր և պաշտոնական արդյունքներ SAT կամ ACT քննությունների միջոցով: Անգլերեն և հաղորդակցություն, Քաղաքագիտություն և պետական կառավարում ծրագրերի 2022 թվականի աշնանային ընդունելությամբ դիմող դիմորդների համար այս քնութունները կամընտրական են: Թիրախային գնահատականներին ըստ ծրագրերի ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Գնահատման վավերականություն և հաշվետվություն
Մաթեմատիկայի իմացության Ձեր գնահատականի պաշտոնական հաշվետվությունը պետք է ներկայացնեք անմիջապես College Board-ից կամ ACT-ից։ ՀԱՀ դիմում-հայտում ներկայացնելու համար այս քննությունները վավեր են համարվում, եթե քննությունը հանձնել եք դիմում-հայտը ներկայացնելու ամսաթվից մինչև երեք տարի առաջ։ Խնդրում ենք պարտադիր կերպով նշել ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդերը, ինչպես նշված է վարը, որպեսզի համոզված լինեք որ մենք ստացել ենք Ձեր գնահատականը․

  • SAT – 7257
  • ACT – 6982

Մաթեմատիկայի քննությունից ազատվելու թեստ տեղափոխվող դիմորդների համար
Եթե Դուք անցել եք համալսարանական մակարդակի մաթեմատիկայի դասընթացներ, Դուք կարող եք որակավորվել մաթեմատիկայի քննությունից ազատվելու թեստի համար։ Մաթեմատիկայի քննությունից Ձեր ազատումը հաստատելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր համալսարանի գնահատականների միջուկը (որը ցույց կտա մաթեմատիկայի վերաբերյալ Ձեր անցած բոլոր առարկաներն ու գնահատականները) [email protected] էլ․ հասցեին։


4. Անձնագրի՝ Ձեր նկարի և գրանցման էջերի պատճեն (կամ Ազգային նույնականացման քարտ` Հայաստանի քաղաքացիների համար)


5. Մեկ լուսանկար`ընդունելության պահանջներին համապատասխանող 


6. Ավագ դպրոցի ավարտական վկայական
Ներկայացրեք ավագ դպրոցի վկայական կամ դրան համազոր փաստաթուղթ։ Հայաստանի դպրոցների դեպքում սա հիմնականում ատեստատն է։ Մնացած տեսակներն են․

  • IB դիպլոմ
  • AB դիպլոմ
  • GCSEs (առնվազն 8 առարկա ստանալով C կամ բարձր գնահատական)
  • A-levels (3 A level քննություն ստանալով C կամ բարձր գնահատական)
  • Ավագ դպրոցի դիպլոմ
  • GED. ընդունում ենք GED-ն որպես ավագ դպրոցի ավարտական վկայականի հավասարազոր վկայական։ Ընդհանուր միավորը լինի 660 (յուրաքանչյուր բաժնի դեպքում ստանալ նվազագույնը 145 միավոր)։

Եթե պահանջվող փաստաթղթերը չեք կարող ձեռք բերել ներկայիս արտակարգ դրության պատճառով, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ կարող եք դա մեզ ուղարկել դպրոցների վերաբացվելուց հետո: Սակայն ձեր ավարտական վկայականը և ատեստատը ներկայացնելը պարտադիր է ընդունելությանգործընթացն ավարտին հասցնելու համար:


7. Չհատուցվող դիմումավճար

Դիմում հայտը հանձնելուց հետո կտեսնեք դիմում հայտի վճարման բոլոր հասանելի տարբերակները (առցանց, բանկային փոխանցում կամ ՀԱՀ-ի ներսում տեղադրված EasyBank սարք)։

  Հայաստանի քաղաքացիների*, Հայաստանի հատուկ անձնագիր ունեցող անձանց և Լիբանանի քաղաքացիների համար
Միջազգային դիմորդների համար
Վաղ և կանոնավոր ընդունելություն 15,000 ՀՀ դրամ 30,000 ՀՀ դրամ
Շարունակելի ընդունելություն 25,000 ՀՀ դրամ 30,000 ՀՀ դրամ

ՀՀ քաղաքացիներ են համարվում նաև ՀՀ Բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված քաղաքացիները:


8․  Տեղափոխվող դիմորդներ
Վերբեռնեք բոլոր հաճախած քոլեջներից և համալսարաններից ստացած Ձեր գնահատականների պաշտոնական միջուկ(ներ)ի սկանավորում(ներ)ը դիմում-հայտի “Attachments” բաժնում։ Գնահատականների պաշտոնական միջուկ(ներ)ը պետք է ներառեն բոլոր առարկաները, որոնք ցանկանում եք տեղափոխել ՀԱՀ։ Դուք պետք է նաև վերբեռնեք ուսումնական պլաններ յուրաքանչյուր  առարկայի համար, որը ցանկանում եք տեղափոխել: ՀԱՀ-ն ընդունում է նաև միջազգային ստանդարտացված որոշակի քննություններ՝ փոխանցման կրեդիտի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք տեղափոխման քաղաքականությունը: