Ես ընդունվել եմ

Slide 1

Շնորհավորում ենք ՀԱՀ ընդունվելու կապակցությամբ

Image is not available
Մենք ուրախ ենք, որ դուք միանալու եք ՀԱՀ-ին այս տարի։ Դասերը կմեկնարկեն
2026 թ․ օգոստոսի 24-ին։
Խնդրում ենք ուսումնասիրել ստորև ներկայացված ուղեցույցը՝ հետագա քայլերին ծանոթանալու համար։

Հետհաշվարկ մինչև օգոստոսի 20
Նոր ուսանողների կողմնորոշման ծրագիր

 

Welcome to AUA Class of 2028
PlayPlay
About

ՔԱՅԼ
1

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՁԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ

ԸՆԴՈՒՆԵՔ ՁԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ՝ կատարելով հետևյալ քայլերը․

Ա․ Ներկայացրեք ձեր Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը․

  1. Մուտք գործեք apply.aua.am
  2. Ընտրեք ձեր ընդունելության դիմում-հայտը բակալավրի ծրագրի համար
  3. Գտեք Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը էջի ներքևում

Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում ձեր կարգավիճակը կփոխվի որպես «Չի հաճախելու», և դուք կկորցնեք առաջիկա ընդունելությամբ նախատեսված ձեր տեղը։

Բ. Վճարեք 50,000 ՀՀ դրամ որպես չվերադարձվող կանխավճար․

Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը ներկայացնելուց անմիջապես հետո ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվեն կանխավճարի կատարման վերաբերյալ հրահանգները։

  1. Ձեր ընդունելության առաջարկը համարվում է հաստատված միայն այն ժամանակ, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ստանում է կանխավճարը։
  2. Կանխավճարը հաստատում է ձեր ուսումնառության մտադրությունը և ամրագրում ձեր տեղը միայն 2026 թ. աշնանային ընդունելության համար։
  3. Սահմանված վերջնաժամկետում կանխավճարը չկատարելու դեպքում ձեր ընդունելության առաջարկը կարող է չեղարկվել։
  4. Կանխավճարը ենթակա չէ վերադարձման, չի կարող օգտագործվել ընթացիկ պարտքերի մարման համար և կուղղվի բացառապես ձեր առաջիկա ուսման վարձի վճարմանը։

Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթ. Ձևաթուղթը հասանելի է ձեր ընդունելության դիմում-հայտի էջում։

Խնդրում ենք ներկայացնել ձեր Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը և կատարել կանխավճարը մինչև 2026 թ.Հուլիսի 13-ը:

ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐ, ՈՐՈՆՑ 18 ՏԱՐԻՆ ՉԻ ԼՐԱՑԵԼ

Բացի վերոնշյալ փաստաթղթերից, դուք պետք է ներկայացնեք նաև Ծնողի համաձայնագիր (ներբեռնել այստեղ) և կցեք հետևյալ փաստաթղթերը․

  1. Ձեր ծնող(ներ)ի կամ օրինական խնամակալ(ներ)ի անձնագրի պատճենը
  2. Ձեր ծննդյան վկայականի պատճենը

Դուք պետք է ուղարկեք այս փաստաթղթերը [email protected] էլփոստի հասցեին։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ձեր Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթղթի հրահանգներում։

ՄԻԱՅՆ 2024 Թ. ԱՇՆԱՆԸ ԿԱՄ 2025 Թ. ԱՇՆԱՆԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե դուք նախկինում ընդունվել եք ՀԱՀ, սակայն հետաձգել եք ձեր ուսումնառությունը և պատրաստվում եք վերադառնալ 2026 թ․ աշնանը, ապա Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ մենք արդեն ստացել ենք տարկետումից վերադառնալու վերաբերյալ ձեր դիմումը՝ բոլոր անհրաժեշտ կից փաստաթղթերով։

ՀՐԱԺԱՐՎԵՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՑ

Եթե չեք պատրաստվում հաճախել ՀԱՀ, մենք, այնուամենայնիվ, խնդրում ենք լրացնել Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը, որտեղ կարող եք ընտրել ընդունելության առաջարկից հրաժարվելու տարբերակը։


About
ՔԱՅԼ
2

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ ՀՈՒԼԻՍԻ 24, 2026 Թ․)

Ձեր ընդունելությունը ՀԱՀ պայմանավորված է ավագ դպրոցի պաշտոնական ավարտական վկայականի և վերջնական ակադեմիական տեղեկագրի ներկայացմամբ (Հայաստանի դպրոցների շրջանավարտների դեպքում այս փաստաթուղթը, որպես կանոն, ատեստատն է)։

ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Դուք պետք է ավագ դպրոցի պաշտոնական ավարտական վկայականը ներկայացնեք Ընդունելության գրասենյակ (ՀԱՀ հիմնական մասնաշենք, 1-ին հարկ, սենյակ 108M)՝ դրա հասանելի դառնալուն պես, սակայն ոչ ուշ, քան 2026 թ․ հուլիսի 24-ը: Մասնավորապես, խնդրում ենք ներկայացնել ձեր ատեստատի (միայն ՀՀ քաղաքացիների համար) ԿԱՄ ավագ դպրոցի ավարտական վկայականի բնօրինակները՝ պատճենների հետ միասին։

Վերոնշյալ փաստաթղթերի ստուգումից հետո դրանց բնօրինակներն անմիջապես կվերադարձվեն ձեզ։
Եթե ձեր ավարտական վկայականը և/կամ ակադեմիական տեղեկագիրը կազմված չեն անգլերեն, հայերեն կամ ռուսերեն լեզուներով, անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական կարգով հաստատված անգլերեն կամ հայերեն թարգմանությունը՝ բնօրինակ փաստաթղթերի հետ միասին։ Եթե կարծում եք, որ նշված փաստաթղթերը ներկայացնելու համար ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, խնդրում ենք այդ մասին տեղեկացնել մեզ՝ ուղարկելով էլ․ նամակ [email protected] էլփոստի հասցեին և հիմնավորելով լրացուցիչ ժամանակի անհրաժեշտությունը։

Եթե մինչև 2026 թ․ հուլիսի 24-ը չներկայացնեք ավագ դպրոցի ավարտական վկայականի և ակադեմիական տեղեկագրի բնօրինակներն ու պատճենները, Ընդունելության գրասենյակն իրավունք ունի չեղարկելու ձեր ընդունելության առաջարկը։ Եթե վերջնական ակադեմիական տեղեկագիրը ստանալուց հետո գրանցվում է ձեր ակադեմիական առաջադիմության զգալի փոփոխություն (օրինակ՝ միջին որակական գնահատականի նվազում), ՀԱՀ-ն իրավունք ունի չեղարկելու ձեր ընդունելության առաջարկը։

ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ/ՆԱԽԿԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

Կրեդիտների տեղափոխության համար դիմող ուսանողները, ավագ դպրոցի ավարտական վկայականից բացի, պարտավոր են Ընդունելության գրասենյակ ներկայացնել նաև կրեդիտների տեղափոխության ձևաթուղթը, ինչպես նաև համալսարանի վերջնական ակադեմիական տեղեկագրերը և անցած բոլոր առարկաների ուսումնական ծրագրերը՝ գնահատականների հասանելի դառնալուն պես։ Վերոնշյալ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նույնպես 2026 թ. հուլիսի 24-ն է: Խնդրում ենք նկատի ունենալ, որ փաստաթղթերի ուշ ներկայացման դեպքում կրեդիտների տեղափոխության վերաբերյալ դիմումները կարող են մերժվել։
Նույն պահանջը կիրառվում է նաև այն ուսանողների նկատմամբ, որոնք ցանկանում են կրեդիտներ ստանալ իրենց նախկին կրթական ձեռքբերումների հիման վրա (օրինակ՝ Միջազգային բակալավրիատ, Արարատյան բակալավրիատ և այլն)։ Խնդրում ենք ծանոթանալ կրեդիտների տեղափոխության վերաբերյալ կանոնակարգին այստեղ.


About
ՔԱՅԼ
3

ՍՊԱՍԵՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆԸ

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ միայն ՀՀ քաղաքացիների համար

Եթե դուք ուսման վարձին ուղղված աջակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացրել եք համապատասխան վերջնաժամկետում, ապա տվյալ վերջնաժամկետից հետո մինչև տասներկու շաբաթվա ընթացքում ձեր կարգավիճակի վերաբերյալ ծանուցում կստանաք էլեկտրոնային փոստով։ Եթե դուք ուսման վարձին ուղղված աջակցության դիմումը չեք ներկայացրել սահմանված վերջնաժամկետում, ապա առաջին ուսումնական տարվա ընթացքում այն այլևս ներկայացնելու հնարավորություն չեք ունենա։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ միայն օտարերկրյա քաղաքացիների համար

Եթե դուք օտարերկրյա քաղաքացի եք, ապա կարող եք դիմել միջազգային կրթաթոշակի համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք admissions.aua.am/tuition-and-financial-aid Եթե արդեն ներկայացրել եք կրթաթոշակի դիմում-հայտ, ապա ձեր կարգավիճակի վերաբերյալ ծանուցում կստանաք երկու շաբաթից։

ՏԱՐԿԵՏՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Եթե դուք ընդունվել եք 2024 թ․-ին կամ 2025 թ․-ին և հետաձգել եք ձեր ուսումնառությունը մինչև 2026 թ․ աշուն, ապա ֆինանսական օժանդակության համար դիմելու վերջնաժամկետներն են․ մայիսի 4, 2026 թ․՝ ուսման վարձին ուղղված աջակցություն (միայն ՀՀ քաղաքացիներ) և հունիսի 30, 2026 թ․՝ միջազգային կրթաթոշակներ (ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք)։

ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ

Եթե ունեք ուսման վարձին ուղղված աջակցության, միջազգային կրթաթոշակների վերաբերյալ հարցեր, կամ եթե ձեր ընտանիքի ֆինանսական պայմանները փոխվել են, և դուք մտահոգված եք ձեր ուսման ֆինանսավորմամբ, խնդրում ենք կապ հաստատել Ուսանողների ֆինանսական աջակցության գրասենյակի հետ՝ զանգահարելով +374 60 61 27 95 կամ ուղարկելով էլ․ նամակ [email protected] էլփոստի հասցեին։


About
ՔԱՅԼ
4

ԴԻՄԵՔ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ և/կամ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայություն. ՀԱՀ-ը ձգտում է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որը հաշվի է առնում ուսանողների կարողությունների բազմազանությունը և նպաստում ուսումնառության ընթացքում առաջացող խոչընդոտների հաղթահարմանը։ Ֆիզիկական, հոգեբանական կամ զգայական առանձնահատկություններ ունեցող ուսանողները՝ անկախ դրանց մշտական կամ ժամանակավոր բնույթից, կարող են օգտվել Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայությունից։ Հատուկ հարմարությունների կարիք ունեցող ուսանողները՝ թե՛ լսարանային, թե՛ արտալսարանային միջավայրում, կստանան համապատասխան աջակցություն Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայության կողմից։ Այս ծառայությունը տրամադրվում է՝ համաձայն 1990 թ․-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» օրենքի և 1973 թ․-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման մասին» դաշնային օրենքի 504-րդ բաժնի պահանջների։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայության հետ՝ ուղարկելով էլ․ նամակ [email protected] էլփոստի հասցեին։

Խորհրդատվական ծառայություն. Խորհրդատվական ծառայության շրջանակում առաջարկվում են անհատական խորհրդատվություն, սեմինարներ, ճգնաժամային միջամտություն և ուղղորդման ծառայություններ։ Այս ծառայություններն օգնում են ուսանողներին լուծել իրենց խնդիրները, հաղթահարել խոչընդոտները և կարգավորել այն հարցերը, որոնք կարող են ազդել նրանց ակադեմիական առաջադիմության, հուզական վիճակի, սոցիալական հարաբերությունների և անձնական բարեկեցության վրա։ Խորհրդատվությունն անվճար է, գաղտնի և հասանելի է ՀԱՀ-ի բոլոր ուսանողներին։ Հանդիպում նշանակելու համար այցելեք ՀԱՀ խորհրդատվական ծառայություն կամ ուղարկեք էլ․ նամակ[email protected] էլփոստի հասցեին։


About
ՔԱՅԼ
5

ԴԻՄԵՔ ԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

Եթե դուք մարզից կամ արտերկրից ժամանած ուսանող եք և ցանկանում եք բնակվել ՀԱՀ-ի Մաշիգեան ուսանողական կացարանում, խնդրում ենք այդ մասին նշել ձեր Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթղթում, ինչպես նաև լրացնել Ուսանողական կացարանի դիմումի ձևը որը կարող եք գտնել Student Residence - Office of Student Affairs կայքէջում։


About
ՔԱՅԼ
6

ԴԻՄԵՔ ՎԻԶԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

Եթե դուք օտարերկրյա ուսանող եք և ուսման նպատակով Հայաստան մուտք գործելու համար վիզայի աջակցության կարիք ունեք, խնդրում ենք այդ մասին նշել ձեր Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթղթում։
Վիզայի, կացարանի, առողջության ապահովագրության հետ կապված հարցերի դեպքում օտարերկրյա ուսանողները պետք է կապ հաստատեն Կրթություն արտերկրում և միջազգային ուսանողական ծառայությունների հետ՝ [email protected] էլփոստի հասցեով։


About
ՔԱՅԼ
7

ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ ՁԵՐ ՀԱՀ ԷԼ․ ՓՈՍՏ և ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ

ՀԱՀ էլ․ փոստ. Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը ձեր կողմից ներկայացվելուց հետո ՀԱՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունը կստեղծի ձեր անհատական ՀԱՀ էլ․ փոստի հաշիվը։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունը ձեր անձնական էլ․ փոստի հասցեին կուղարկի նամակ, որտեղ նշված կլինեն ձեր օգտանունը, գաղտնաբառը և այլ անհրաժեշտ տվյալներ։ Խնդրում ենք բաց չթողնել այդ նամակը, որպեսզի կարողանաք մուտք գործել ձեր ՀԱՀ էլ․ փոստի հաշիվ և դրա ստեղծումից հետո պարբերաբար ստուգել այն։

Էլ․ փոստի նամակների համար ՀԱՀ-ն օգտագործում է Gmail հարթակը։ Խորհուրդ ենք տալիս ձեր ՀԱՀ էլ․ փոստի հաշիվն ավելացնել ձեր սմարթֆոնի Gmail կամ այլ փոստային հավելվածում։ Այդպես դուք կկարողանաք պարբերաբար ստուգել համալսարանից ստացվող նամակները և բաց չեք թողնի կարևոր հայտարարությունները՝ կապված գրանցման, խորհրդատվության, նոր ուսանողների կողմնորոշման ծրագրի և այլ գործընթացների հետ։

Ուսանողական հաշիվ. Ձեր ՀԱՀ Jenzabar ուսանողական հաշիվն արդեն ստեղծված է։ Երբ ձեզ տրամադրվի ՀԱՀ էլ․ փոստի հասցե, դուք համակարգ մուտք կգործեք այդ հասցեի միջոցով։ Մինչ այդ կարող եք համակարգ մուտք գործել այն անձնական էլ․ փոստի հասցեի միջոցով, որն օգտագործել եք ձեր դիմում-հայտը լրացնելիս։ Ձեր ընթացիկ Jenzabar PIN-ը կուղարկվի ձեզ ՀԱՀ հաշվի տվյալների հետ միասին։ Առաջին անգամ ձեր ՀԱՀ էլ․ փոստի հասցեով մուտք գործելիս ձեզնից կարող է պահանջվել ստեղծել նոր PIN (գաղտնաբառ)։ Դուք կարող եք ցանկացած պահի փոխել ձեր PIN-ը «Խմբագրել կենսագրությունը» ներդիրում։
Jenzabar SONIS համակարգ որպես ուսանող մուտք գործելուց հետո ձախ հատվածում կտեսնեք ընտրացանկը։

Օգտակար հղումներ.
Ուսանողական հաշիվ - https://auasonis.jenzabarcloud.com/studsect.cfm
Ուսանողական էլ. փոստ - gmail.com


About
ՔԱՅԼ
8

ՀԵՏԵՎԵՔ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը ներկայացնելուց հետո ձեր գործը կփոխանցվի Ուսանողական և ուսումնական հարցերի գրասենյակ։ Շուտով դուք կստանաք էլեկտրոնային նամակ՝ առաջիկա ակադեմիական խորհրդատվության, առարկաների համար գրանցման, կողմնորոշման ծրագրի և առաջարկվող ծառայությունների վերաբերյալ մանրամասներով։

Ի՞նչ է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ակադեմիական խորհրդատվության շրջանակում դուք հանդիպում եք կրթական ծրագրի և Ընդհանուր կրթության ներկայացուցիչների հետ՝ ձեր ծրագրի և, ընդհանուր առմամբ, համալսարանի մասին զրուցելու նպատակով։ Ակադեմիական խորհրդատվության ընթացքում քննարկվող հարցերից մի քանիսը ներկայացված են ստորև․

  1. Ո՞ր առարկաների համար պետք է գրանցվեմ առաջին կիսամյակում։
  2. Ի՞նչ է Ընդհանուր կրթությունը։
  3. Ի՞նչ է փոխկապակցված առարկաների խումբը (cluster) և ինչպես է այն ձևավորվում։
  4. Կարո՞ղ եմ փոխել մասնագիտությունս ընդունվելուց հետո։
  5. Հարցերի դեպքում ո՞ւմ կարող եմ դիմել։
  6. Ի՞նչ է Ուսանողական մենթորությունը։
  7. Ի՞նչ ծառայություններ է առաջարկում համալսարանը։

Ակադեմիական խորհրդատվությունն ավարտելուց հետո դուք կկարողանաք գրանցվել առարկաների համար անմիջապես ձեր ուսանողական օգտահաշվից՝ https://auasonis.jenzabarcloud.com/ կայքում։Ստորև ներկայացված են ակադեմիական խորհրդատվության օրերը՝ ըստ կրթական ծրագրերի, ինչպես նաև Ընդհանուր կրթության խորհրդատվության օրերը, որոնք պարտադիր են բոլոր ծրագրերի համար։

Ծրագրի անվանում

Օր/ժամ

Վայր


Գործարարության բակալավրի ծրագիր

Ընդհանուր կրթություն․
օգոստոսի 4, ժամը՝ 12։00-ից 13։00


Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն (ենթակա է հստակեցման)

Մանուկեան սրահ (PAB)


Ենթակա է հստակեցման


Տնտեսագիտության բակալավրի ծրագիր

Ընդհանուր կրթություն․
օգոստոսի 4, ժամը՝ 12։00-ից 13։00


Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն․ օգոստոսի 4, ժամը՝ 13։15-ից 14։15

Մանուկեան սրահ (PAB)


Մանուկեան սրահ (PAB)


Անգլերենի և հաղորդակցության բակալավրի ծրագիր

Ընդհանուր կրթություն․
օգոստոսի 6, ժամը՝ 15։00-ից 16։00


Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն.
օգոստոսի 6, ժամը՝ 14։00-ից 15։00

Մանուկեան սրահ (PAB)


Մանուկեան սրահ (PAB)


Քաղաքականության և պետական կառավարման բակալավրի ծրագիր

Ընդհանուր կրթություն․
օգոստոսի 6, ժամը՝ 12։00-ից 13։00


Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն.
օգոստոսի 6, ժամը՝ 11։00-ից 12։00

114W սենյակ, PAB


114W սենյակ, PAB


Համակարգչային գիտության բակալավրի ծրագիր

Ընդհանուր կրթություն․
օգոստոսի 4, ժամը՝ 15։00-ից 16։00


Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն. օգոստոսի 4, ժամը՝ 9։30-ից 10։30

Մանուկեան սրահ (PAB)


Մանուկեան սրահ (PAB)


Տվյալագիտության բակալավրի ծրագիր

Ընդհանուր կրթություն․
օգոստոսի 5, ժամը՝ 13։00-ից 14։00


Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն.
հուլիսի 29, ժամը՝ 12։00-ից 13։00

Մանուկեան սրահ (PAB)


313W սենյակ, PAB


Ճարտարագիտության բակալավրի ծրագիր

Ընդհանուր կրթություն․
օգոստոսի 4, ժամը՝ 15։00-ից 16։00


Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն. օգոստոսի 4, ժամը՝ 9։30-ից 10։30

Մանուկեան սրահ (PAB)


114W սենյակ, PAB


Շրջակա միջավայրի և կայունության գիտությունների բակալավրի ծրագիր

Ընդհանուր կրթություն․
օգոստոսի 4, ժամը՝ 15։00-ից 16։00


Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն (ենթակա է հստակեցման)

Մանուկեան սրահ (PAB)


Ենթակա է հստակեցման


Քույրական գործի բակալավրի ծրագիր

Ընդհանուր կրթություն․
օգոստոսի 11, ժամը՝ 16։00-ից 17։00


Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն օգոստոսի 11, ժամը՝ 16։00-ից 17։00

413W սենյակ, PAB


413W սենյակ, PAB

Ի՞նչ է ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Գրանցումն այն ժամանակահատվածն է, երբ դուք ընտրում եք առարկաներն առաջիկա կիսամյակի համար։ Վաղ և կանոնավոր ընդունելության շրջանակում ընդունված դիմորդների համար այս գործընթացը տեղի կունենա անմիջապես ակադեմիական խորհրդատվությունից հետո։ Գրանցմանը նախապատրաստվելու համար համոզվեք, որ ակադեմիական խորհրդատվության ընթացքում կատարում եք նշումներ և ունեք նախընտրած առարկաների ցանկ։ Խորհուրդ ենք տալիս նաև ունենալ մի քանի լրացուցիչ տարբերակ՝ այն դեպքում, եթե ձեր նախընտրած առարկաներից որոշների համար ազատ տեղեր չլինեն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ registrar.aua.am/registering-for-courses։ Խորհուրդ ենք տալիս գրանցման մեկնարկից առնվազն 10 րոպե առաջ մուտք գործել ձեր օգտահաշիվ (նախընտրելի է՝ նոթբուքով կամ համակարգչով) և համոզվել, որ ձեր ինտերնետ կապը կայուն է։
Ուսանողական և ուսումնական հարցերի գրասենյակը ձեր էլ․ փոստին կուղարկի գրանցման օրերի մանրամասները։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք կարող եք առարկաների համար գրանցվել միայն ակադեմիական խորհրդատվությանը մասնակցելուց հետո։ Այդ ընթացքում մենք նաև կապ կհաստատենք ձեզ հետ՝ Ուսումնառության պայմանների վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու համար։

Կարևոր հղումներ․

Որպես ուսանող դուք պետք է պարբերաբար այցելեք հետևյալ կայքէջերը՝ առարկաների ժամանակացույցի, ակադեմիական օրացույցի https://auasonis.jenzabarcloud.com/ և այլ տեղեկությունների համար։


About
ՔԱՅԼ
9

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՁԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ մինչև 2026 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 30-Ը

ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ՀԱՀ-ը պահանջում է մինչև դասերի մեկնարկը ներկայացնել բժշկի կողմից լրացված բժշկական փաստաթուղթ։ Եթե դուք ՀՀ քաղաքացի եք, ապա պետք է այդ փաստաթուղթը ստանաք ձեզ սպասարկող պոլիկլինիկայից՝ բժշկական զննություն անցնելուց հետո։ Եթե գտնվում եք Հայաստանից դուրս, խնդրում ենք դիմել բժշկին՝ ստանալու գրավոր տեղեկանք, որը կներառի Առողջական վիճակի մասին միջազգային ձևաթղթով նախատեսված տվյալները։ Խնդրում ենք սահմանված վերջնաժամկետում լրացնել ձեզ համապատասխանող բժշկական ձևաթուղթը։ Համոզվեք, որ ձևաթղթում նշել եք ձեր ՀԱՀ ID համարը (այն կարող եք գտնել ընդունելության մասին նամակում), ինչպես նաև ձեր բջջային հեռախոսահամարը։

Խնդրում ենք 2026 թ․ աշնանային ընդունելության համար ստանալ ձեր բժշկական փաստաթուղթը և մինչև Հուլիսի 30-ը ուղարկել այն ՀԱՀ առողջության կենտրոն՝ [email protected] Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected].էլփոստի հասցեով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ամբողջական և ճշգրիտ բժշկական փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դուք չեք կարողանա գրանցվել կամ հաճախել դասերին, և ձեր օգտահաշիվը կկասեցվի։ Բացի այդ, անհրաժեշտ է ներկայացնել բժշկական փաստաթուղթ նաև ուսումնառության երկրորդ տարվա մեկնարկից առաջ։


About
ՔԱՅԼ
10

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (միայն օտարերկրյա ուսանողների համար)

ՀՀ քաղաքացիություն չունեցող ուսանողները պարտավոր են ՀԱՀ ներկայացնել առողջության ապահովագրության առկայությունը հավաստող փաստաթուղթ։ Դուք կարող եք ձեռք բերել առողջության ապահովագրություն ցանկացած ապահովագրական ընկերությունից։ ՀԱՀ-ը հնարավորություն է տալիս նաև ձևակերպելու առողջության ապահովագրություն համալսարանի ապահովագրության մատակարարի հետ՝ ամսական մոտ 10,000 ՀՀ դրամ վճարի դիմաց։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ վճարումը պետք է կատարվի միանվագ կերպով՝ կախված երկրում ձեր մնալու տևողությունից։. Եթե դուք Հայաստանում բնակվող օտարերկրյա ուսանող եք, ապա ՀԱՀ-ի հետ Ուսումնառության պայմանների վերաբերյալ պայմանագիր ստորագրելիս պետք է ներկայացնեք ՀԱՀ-ում ձեր ուսումնառության ընթացքում գործող առողջության ապահովագրության առկայությունը հավաստող վավեր փաստաթուղթ։ Առողջության ապահովագրությունը հավաստող փաստաթղթի պատճենը պետք է ուղարկվի [email protected] և [email protected] էլփոստի հասցեներին։


About
ՔԱՅԼ
11

ՊԱՀՊԱՆԵՔ ԱՄՍԱԹԻՎԸ․ ՆՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԵՆԹՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Օգոստոսի 20, 2026 թ․

Բակալավրիատում ձեր ուսումնառությունը սկսելուց առաջ, վստահաբար, կունենաք բազմաթիվ հարցեր։ Ուսանողական գործերի համակարգման գրասենյակը պատրաստ է աջակցել ձեզ այս փուլում։ Այն կկազմակերպի մի շարք միջոցառումներ, որոնք կօգնեն ձեզ և ձեր ընտանիքին պատրաստվել առաջիկա ուսումնառությանը։ Դրանց թվում են Նոր ուսանողների կողմնորոշման և Ուսանողական մենթորության ծրագրերը։

ՆՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Նոր ուսանողների կողմնորոշման ծրագիրը կօգնի ձեզ սահուն կերպով ինտեգրվել ՀԱՀ-ի ուսումնական միջավայր։ Մեր հրաշալի մենթորների աջակցությամբ դուք կծանոթանաք համալսարանի տարբեր ռեսուրսներին, որոնք օգտակար կլինեն ձեզ համար ՀԱՀ-ում ուսանելու ողջ ընթացքում։ Մասնակցությունը ՊԱՐՏԱԴԻՐ է, սակայն անհանգստանալու կարիք չկա․ սա կլինի ՀԱՀ-ում ձեր բազմաթիվ հետաքրքիր և հիշարժան փորձառություններից առաջինը։

Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ ապահովելու հետաքրքիր և օգտակար կողմնորոշման ծրագիր մեր առաջին կուրսի ուսանողների համար։ Խնդրում ենք հետևել ձեր էլեկտրոնային փոստին․ շուտով կուղարկենք լրացուցիչ տեղեկություններ ծրագրի մանրամասների վերաբերյալ։

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԵՆԹՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Օգոստոսին դուք նաև պետք է մասնակցեք ՊԱՐՏԱԴԻՐ բնույթ կրող Ուսանողական մենթորության ծրագրին։ Ծրագրի շրջանակում դուք և առաջին կուրսի այլ ուսանողներ կծանոթանաք համալսարանում ներկայումս սովորող ուսանողի հետ, որը 4-6 հանդիպումների ընթացքում կկիսվի ձեզ հետ ՀԱՀ-ում իր փորձառությամբ։ Ձեր մենթորը կուղղորդի և կաջակցի ձեզ՝ դառնալու համալսարանական համայնքի ակտիվ անդամ և հասնելու հաջողությունների ձեր ուսումնառության ընթացքում։