Ես ընդունվել եմ

Slide 1

Շնորհավորում ենք ՀԱՀ ընդունվելու կապակցությամբ

Image is not available
Մենք ուրախ ենք, որ դուք միանալու եք
ՀԱՀ-ին այս տարի։
Խնդրում ենք ուսումնասիրել ստորև ներկայացված ուղեցույցը՝ հետագա քայլերին ծանոթանալու համար։
About

ՔԱՅԼ
1

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՁԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ

ԸՆԴՈՒՆԵՔ ՁԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ՝ կատարելով հետևյալ քայլերը․

Ա․ Ներկայացրեք ձեր Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը․

Ձևաթուղթը հասանելի է ձեր ընդունելության դիմում-հայտի էջում։

  1. Մուտք գործեք ձեր apply.aua.am օգտահաշիվ
  2. Ընտրեք ձեր ընդունելության դիմում-հայտը մագիստրոսական ծրագրի համար
  3. Գտեք Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը էջի ներքևում

Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում ձեր կարգավիճակը կփոխվի որպես «Չի հաճախելու», և դուք կկորցնեք առաջիկա ընդունելությամբ նախատեսված ձեր տեղը։

Բ. Վճարեք 50,000 ՀՀ դրամ, որպես չվերադարձվող ուսման վարձի կանխավճար․

Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը ներկայացնելուց անմիջապես հետո ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվեն կանխավճարի կատարման վերաբերյալ հրահանգները։

  1. Ձեր ընդունելության առաջարկը համարվում է հաստատված միայն այն ժամանակ, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ստանում է կանխավճարը։
  2. Կանխավճարը հաստատում է ձեր ուսումնառության մտադրությունը և ամրագրում ձեր տեղը միայն 2026 թ. աշնանային ընդունելության համար։
  3. Սահմանված վերջնաժամկետում կանխավճարը չկատարելու դեպքում ձեր ընդունելության առաջարկը կարող է չեղարկվել։
  4. Կանխավճարը ենթակա չէ վերադարձման, չի կարող օգտագործվել ընթացիկ պարտքերի մարման համար և կուղղվի բացառապես ձեր առաջիկա ուսման վարձի վճարմանը։

Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթղթի ներկայացման վերջնաժամկետ՝ հուլիսի 13, 2026 թ․

ՀՐԱԺԱՐՎԵՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՑ

Եթե այլևս չեք պատրաստվում հաճախել ՀԱՀ, մենք, այնուամենայնիվ, խնդրում ենք լրացնել Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը, որտեղ կարող եք ընտրել ընդունելության առաջարկից հրաժարվելու տարբերակը։


About
ՔԱՅԼ
2

ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՁԵՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՈՒՄ)

Ձեր ընդունելությունը ՀԱՀ պայմանավորված է համալսարանի կողմից տրված պաշտոնական բակալավրի դիպլոմի (բակալավրի աստիճանի շնորհում) և ակադեմիական տեղեկագրի ներկայացմամբ՝ նախքան ձեր դասերի մեկնարկը։ Սահմանված վերջնաժամկետում համալսարանի կողմից տրված դիպլոմի և վերջնական ակադեմիական տեղեկագրի բնօրինակները չներկայացնելու դեպքում Ընդունելության գրասենյակը կչեղարկի ձեր ընդունելության առաջարկը։

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՍՏԻՃԱՆ (ԿԱՄ ՀԱՄԱՐԺԵՔ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ)

Խնդրում ենք ներկայացնել ձեր պաշտոնական ավարտական փաստաթղթերը և դրանց պատճենները Ընդունելության գրասենյակ (ՀԱՀ հիմնական մասնաշենք, 1-ին հարկ, սենյակ 108M) մինչև 2026 թ․ հուլիսի 15-ը:

  1. Համալսարանի կողմից տրված բակալավրի դիպլոմի բնօրինակը՝ պատճենի հետ միասին
  2. Վերջնական ակադեմիական տեղեկագրի բնօրինակը՝ պատճենի հետ միասին

Վերոնշյալ փաստաթղթերի ստուգումից հետո դրանց բնօրինակներն անմիջապես կվերադարձվեն ձեզ։ Եթե ձեր դիպլոմը և/կամ ակադեմիական տեղեկագիրը կազմված չեն անգլերեն, հայերեն կամ ռուսերեն լեզուներով, անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական կարգով հաստատված թարգմանությունը՝ անգլերեն կամ հայերեն լեզուներով՝ բնօրինակ փաստաթղթերի հետ միասին։

ՀԱՀ շրջանավարտներ․ Տեղեկանք կամ բակալավրիատի ակադեմիական տեղեկագիր ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ մենք կստանանք դրանք Ուսանողական և ուսումնական հարցերի գրասենյակից։ Այնուամենայնիվ, դուք պետք է ներկայացնեք ձեր բակալավրիատի դիպլոմը և դրա պատճենը։


About
ՔԱՅԼ
3

ՍՊԱՍԵՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆԸ (ԵԹԵ ԿԻՐԱՌԵԼԻ Է)

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ միայն ՀՀ քաղաքացիների համար

Եթե դուք ուսման վարձին ուղղված աջակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացրել եք համապատասխան վերջնաժամկետում, ապա տվյալ վերջնաժամկետից հետո մինչև տասներկու շաբաթվա ընթացքում ձեր կարգավիճակի վերաբերյալ ծանուցում կստանաք էլեկտրոնային փոստով։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ միայն օտարերկրյա քաղաքացիների համար

Եթե դուք օտարերկրյա քաղաքացի եք, ապա կարող եք դիմել միջազգային կրթաթոշակի համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք admissions.aua.am/tuition-and-financial-aid։ Եթե արդեն ներկայացրել եք կրթաթոշակի դիմում-հայտ, ապա ձեր կարգավիճակի վերաբերյալ թարմացում կստանաք երկու շաբաթից։

ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ

Եթե ունեք ուսման վարձին ուղղված աջակցության, միջազգային կրթաթոշակների վերաբերյալ հարցեր, կամ եթե ձեր ընտանիքի ֆինանսական պայմանները փոխվել են, և դուք մտահոգված եք ձեր ուսման ֆինանսավորմամբ, խնդրում ենք կապ հաստատել Ուսանողների ֆինանսական աջակցության գրասենյակի հետ՝ զանգահարելով +374 60 61 27 95 կամ ուղարկելով էլ․ նամակ [email protected] էլփոստի հասցեին։.


About
ՔԱՅԼ
4

ԴԻՄԵՔ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ և/կամ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայություն․ ՀԱՀ-ը ձգտում է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որը հաշվի է առնում ուսանողների կարողությունների բազմազանությունը և նպաստում ուսումնառության ընթացքում առաջացող խոչընդոտների հաղթահարմանը։ Ֆիզիկական, հոգեբանական կամ զգայական առանձնահատկություններ ունեցող ուսանողները՝ անկախ դրանց մշտական կամ ժամանակավոր բնույթից, կարող են օգտվել Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայությունից։ Հատուկ հարմարությունների կարիք ունեցող ուսանողները՝ թե՛ լսարանային, թե՛ արտալսարանային միջավայրում, կստանան համապատասխան աջակցություն Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայության կողմից։ Այս ծառայությունը տրամադրվում է՝ համաձայն 1990 թ․-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» օրենքի և 1973 թ․-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման մասին» դաշնային օրենքի 504-րդ բաժնի պահանջների։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայության հետ՝ ուղարկելով էլ․ նամակ [email protected], էլփոստի հասցեին կամ զանգահարելով +374 60 61 25 19։

Խորհրդատվական ծառայություն․ Խորհրդատվական ծառայության շրջանակում առաջարկվում են անհատական և խմբային խորհրդատվություն, սեմինարներ, ճգնաժամային միջամտություն և ուղղորդման ծառայություններ։ Այս ծառայություններն օգնում են ուսանողներին լուծել իրենց խնդիրները, հաղթահարել խոչընդոտները և կարգավորել այն հարցերը, որոնք կարող են ազդել նրանց ակադեմիական առաջադիմության, հուզական վիճակի, սոցիալական հարաբերությունների և անձնական բարեկեցության վրա։ Խորհրդատվությունն անվճար է, գաղտնի և հասանելի է ՀԱՀ-ի բոլոր ուսանողներին։ Հանդիպում նշանակելու համար այցելեք ՀԱՀ խորհրդատվական ծառայություն կամ ուղարկեք էլ․ նամակ [email protected] էլփոստի հասցեին։.


About
ՔԱՅԼ
5

ԴԻՄԵՔ ԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

Եթե դուք մարզից կամ արտերկրից ժամանած ուսանող եք և ցանկանում եք բնակվել ՀԱՀ-ի Մաշիգեան ուսանողական կացարանում, խնդրում ենք այդ մասին նշել ձեր Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթղթում, ինչպես նաև լրացնել Ուսանողական կացարանի դիմումի ձևը:


About
ՔԱՅԼ
6

ԴԻՄԵՔ ՎԻԶԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)

Եթե դուք օտարերկրյա ուսանող եք և ուսման նպատակով Հայաստան մուտք գործելու համար վիզայի աջակցության կարիք ունեք, խնդրում ենք այդ մասին նշել ձեր Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթղթում։
Վիզայի, կացարանի, առողջության ապահովագրության և նմանատիպ այլ հարցերի դեպքում օտարերկրյա ուսանողները պետք է կապ հաստատեն Կրթություն արտերկրում և միջազգային ուսանողական ծառայությունների հետ՝ [email protected] էլփոստի․ հասցեով։


About
ՔԱՅԼ
7

ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ձեր ծրագիրը ձեզ էլեկտրոնային նամակ կուղարկի՝ Ուսումնառության պայմանների վերաբերյալ պայմանագրի ստորագրման, կողմնորոշման ծրագրի և գրանցման ամսաթվերի մասին մանրամասներով։

ԾՐԱԳՐԻ ԿՈՆՏԱԿՏՆԵՐ․ Եթե ձեր ծրագրի վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում ենք կապ հաստատել ծրագրի պատասխանատուների հետ՝ ստորև նշված կոնտակտային միջոցներով։

Ծրագրի անվանում

Էլփոստի հասցե

Հեռախոսահամար

Կայք

Համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսի ծրագիր

+374 60 61 26 40

Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի ծրագիր

+374 60 61 26 40

Գործարար կառավարման մագիստրոսի ծրագիր

+374 60 61 26 20

Կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր

+374 60 61 26 20

Տնտեսագիտության մագիստրոսի ծրագիր

+374 60 61 26 20

Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսի ծրագիր

+374 60 61 26 77

Քաղաքական կառավարման և վերլուծության մագիստրոսի ծրագիր

+374 60 61 26 77

Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրոսի ծրագիր

+374 60 61 27 43

Իրավագիտության մագիստրոսի ծրագիր

+374 60 61 27 55

Մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսի ծրագիր

+374 60 61 25 73

Լրագրության մագիստրոսի ծրագիր

+374 60 61 25 73

Հանրային առողջապահության մագիստրոսի ծրագիր

+374 60 61 25 92

ԿԱՐԵՎՈՐ ՀՂՈՒՄՆԵՐ

Որպես ուսանող դուք պետք է պարբերաբար այցելեք հետևյալ կայքէջերը՝ առարկաների ժամանակացույցի, ակադեմիական օրացույցի և այլ տեղեկությունների համար։


About
ՔԱՅԼ
8

ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ ՁԵՐ ՀԱՀ ԷԼ․ ՓՈՍՏ և ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ

ՀԱՀ էլ․ փոստ․ Ուսումնառության մտադրությունը հաստատող ձևաթուղթը ձեր կողմից ներկայացվելուց հետո ՀԱՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունը կստեղծի ձեր անհատական ՀԱՀ էլ․ փոստի հաշիվը։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունը ձեր անձնական էլփոստի հասցեին կուղարկի նամակ, որտեղ նշված կլինեն ձեր օգտանունը, գաղտնաբառը և այլ անհրաժեշտ տվյալներ։ Խնդրում ենք բաց չթողնել այդ նամակը, որպեսզի կարողանաք մուտք գործել ձեր ՀԱՀ էլ․ փոստի հաշիվ և դրա ստեղծումից հետո պարբերաբար ստուգել այն։

Ուսանողական հաշիվ․ Ձեր ՀԱՀ Jenzabar ուսանողական հաշիվն արդեն ստեղծված է։ Երբ ձեզ տրամադրվի ՀԱՀ էլփոստի հասցե, դուք համակարգ մուտք կգործեք այդ հասցեի միջոցով։ Մինչ այդ կարող եք համակարգ մուտք գործել այն անձնական էլփոստի հասցեի միջոցով, որն օգտագործել եք ձեր դիմում-հայտը լրացնելիս։ Ձեզնից կարող է պահանջվել ստեղծել նոր PIN (գաղտնաբառ)։ Դուք կարող եք դա անել նաև այն դեպքում, եթե մոռացել եք ձեր PIN-ը։ Jenzabar SONIS համակարգ մուտք գործելուց հետո ձախ հատվածում կտեսնեք ընտրացանկը։

Էլ․ փոստի նամակների համար ՀԱՀ-ն օգտագործում է Gmail հարթակը։ Խորհուրդ ենք տալիս ձեր ՀԱՀ էլ․ փոստի հաշիվն ավելացնել ձեր սմարթֆոնի Gmail կամ այլ փոստային հավելվածում։ Այդպես դուք կկարողանաք պարբերաբար ստուգել համալսարանից ստացվող նամակները և բաց չեք թողնի կարևոր հայտարարությունները՝ կապված գրանցման, խորհրդատվության, նոր ուսանողների կողմնորոշման ծրագրի և այլ գործընթացների հետ։

Ձեր ընթացիկ Jenzabar PIN-ը կուղարկվի ձեզ ՀԱՀ հաշվի տվյալների հետ միասին։ Առաջին անգամ ձեր ՀԱՀ էլփոստի հասցեով մուտք գործելիս ձեզնից կարող է պահանջվել ստեղծել նոր PIN (գաղտնաբառ)։ Դուք կարող եք ցանկացած պահի փոխել ձեր PIN-ը «Խմբագրել կենսագրությունը» ներդիրում։ Jenzabar SONIS համակարգ մուտք գործելուց հետո ձախ հատվածում կտեսնեք ընտրացանկը։

Օգտակար հղումներ․

Ուսանողական օգտահաշիվ - https://auasonis.jenzabarcloud.com/studsect.cfm
Ուսանողական էլ․ հասցե - gmail.com


About
ՔԱՅԼ
9

ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ քաղաքացիություն չունեցող ուսանողները պարտավոր են ՀԱՀ ներկայացնել առողջության ապահովագրության առկայությունը հավաստող փաստաթուղթ։ Դուք կարող եք ձեռք բերել առողջության ապահովագրություն ցանկացած ապահովագրական ընկերությունից։ ՀԱՀ-ը հնարավորություն է տալիս նաև ձևակերպելու առողջության ապահովագրություն համալսարանի ապահովագրության մատակարարի հետ՝ ամսական մոտ 10,000 ՀՀ դրամ վճարի դիմաց։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ վճարումը պետք է կատարվի միանվագ կերպով՝ կախված երկրում ձեր մնալու տևողությունից։Եթե դուք Հայաստանում բնակվող օտարերկրյա ուսանող եք, ապա ՀԱՀ-ի հետ Ուսումնառության պայմանների վերաբերյալ պայմանագիր ստորագրելիս պետք է ներկայացնեք ՀԱՀ-ում ձեր ուսումնառության ընթացքում գործող առողջության ապահովագրության առկայությունը հավաստող վավեր փաստաթուղթ։

Եթե օգտվում եք արտաքին մատակարարի կողմից տրամադրված առողջության ապահովագրությունից, խնդրում ենք առողջության ապահովագրության պատճենը ուղարկել հետևյալ էլփոստի հասցեներին [email protected] և [email protected]: