
Հարգելի՛ ծնող,
Այս էջում Դուք կգտնեք Ձեր երեխայի ընդունելությանը վերաբերող հուզող հարցերի պատասխանները:
ՀԱՀ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԾՐԱԳՐԵՐ
Հայաստանի ամերիկյան համալսարանն առաջարկում է հետևյալ բաժինները՝ բակալավրի քառամյա կրթական ծրագրի շրջանակներում.
Բաժինը տրամադրում է գիտելիքներ բիզնես կառավարման, մարքեթինգի, հաշվապահության և տնտեսագիտության ոլորտներում, զարգացնում վերլուծական կարողությունները, քննադատական մտածողությունը և որոշումներ կայացնելու հմտությունները:
Ծրագիրը հնարավորություն է տալիս 3-րդ կուրսից մասնագիտանալ հետևյալ ճյուղերում.
- Հաշվապահություն
- Մարքեթինգ
- Տնտեսագիտություն
- Ընդհանուր բիզնես
Բաժինը ուսանողներին տրամադրում է անգլերեն լեզվի և գրականության գիտելիքներ, զարգացնում քննադատական մտածողությունը ժամանակակից լրատվամիջոցների և գրական/մշակութային ոլորտներում: Շրջանավարտները ստանում են բավարար գիտելիքներ և հմտանում հանրային կապերի, գովազդի և կորպորատիվ հաղորդակցության, լրագրության, հրատարակչության, լրատվամիջոցների և թարգմանության ոլորտներում:
Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնագիտանալ հետևյալ ճյուղերում.
- Հանրային կապեր
- Գրավոր խոսք և թարգմանություն
- Ընդհանուր
Ծրագիրն ուսանողներին կտրամադրի միջառարկայական գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքականության, հասարակության և կառավարման միջև փոխհարաբերությունները հասկանալու համար: Ծրագիրը կենտրոնանում է տեղական, ազգային և միջազգային մակարդակներում որոշումների կայացման և հակասությունների լուծման վրա, և թե ինչպես են փոխկապակցված ժողովրդավարությունը, քաղաքացիությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները: Չնայած որ ծրագիրը գտնվում է հայկական համատեքստում, այն ներկայացնում է գլոբալ տեսանկյուն, ուսանողներին տալիս է գիտելիք և հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքական և հասարակական մարտահրավերները հասցեագրման և համատեքստի համար ավելի ու ավելի փոխկապակցված աշխարհում:
Դասընթացներն ընդգրկում են մի շարք թեմաներ՝ զուտ տեսությունից մինչև գործնական ծրագրեր՝ մեխանիկա, արհեստական բանականություն, դինամիկ համակարգեր, էլեկտրամագնիսականություն, կրիպտոգրաֆիա և համակարգչային գրաֆիկա: Շրջանավարտներն աշխատաշուկա են մտնում որպես ծրագրային ապահովման մշակման մասնագետներ, տվյալգետներ, ֆինանսական վերլուծաբաններ, խաղերի մշակման մասանգետներ, ՏՏ նորաստեղծ ձեռնարկությունների աշխատակիցներ և այլն:
Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնագիտանալ հետևյալ ճյուղերում.
- Կիրառական մաթեմատիկայի մոդելավորում
- Համակարգչային գիտություն
- Ընդհանուր
Ծրագիրն ուսումնասիրում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի միջև համագործակցությունը (STEM) և ուսանողներին հնարավորություն տալիս հասկանալ բազմաբնույթ տեխնոլոգիական համակարգերը: Շրջանավարտներն աշխատաշուկա են մտնում հետևյալ ոլորտներում, ինչպիսիք են՝ մեխանիկական, էլեկտրական և համակարգերի ճարտարագիտություն, համակարգչային գիտություն և ռոբոտիկա:
Ծրագիրը տալիս է գիտելիքներ վիճակագրական մոդելավորման, մեքենայական ուսուցման և հաշվողական գիտությունների ոլորտներում: Շրջանավարտները կարող են աշխատել որպես տվյալագետներ, բիզնես վերլուծաբաններ, ինչպես նաև աշխատել բիոինֆորմատիկայի, համակարգչային գիտության, ճարտարագիտության, բնապահպանական գիտության և կենսաբանության ոլորտներում:
Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնագիտանալ հետևյալ ճյուղերում.
- Բիզնես վերլուծաբանություն
- Բիոինֆորմատիկա
ՀԱՀ-ի բակալավրի ծրագրի շրջանակներում բացի հիմնական/մասնագիտական առարկաներից ուսանողներն ուսուցանում են նաև Ընդհանուր Կրթության առարկաներ: Ընդհանուր Կրթությունը տալիս է գիտելիքներ տարբեր բնագավառների վերաբերյալ, զարգացնում և ընդլայնում հեռանկարները և ամենակարևորը՝ զինում ուսանողներին օգտակար հմտություններով:
Արդեն ծանո՞թ եք բակալավրի բաժիններին, այժմ ծանոթացեք ընդունելության պահանջներին և ընթացակարգին.
1. Այցելել ՀԱՀ-ի առցանց դիմում հայտերի կայք՝ im.aua.am:
2. Ընտրել New User Registration և ստեղծել Ձեր (դիմորդի) էջը:
3. Մուտք գործել Ձեր (դիմորդի) էջ, ընտրել Submit an Application for Admission to Undergraduate Study:
*Դիմումը պետք է ստեղծել դիմորդի էլ. հասցեով և հենց ինքը՝ դիմորդը պետք է լրացնի իր դիմում-հայտը:
Ընդունելության համար դիմորդը պետք է ներկայացնի`
- Ամբողջական դիմում-հայտ` ներառյալ բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչ մասերը
- Ավագ դպրոցի ավարտական վկայական կամ դրան համապատասխանող վկայական
- Պաշտոնական արդյունքները* հաստատող․
Անգլերենի քննություն
Մաթեմատիկայի քննություն
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք այս հղումով։
*Դիմում-հայտը չի համարվում ամբողջական, եթե համալսարանը չի ստացել ընդունելության քննությունների պաշտոնական արդյունքները:
Անհրաժեշտ քննությունները և դիմում-հայտը պետք է հանձնել մինչև/ներառյալ դիմում-հայտի համապատասխան վերջնաժամկետի օրը:
Աշուն 2021 դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետները հետևյալն են․
Վաղ ընդունելություն - Դեկտեմբեր 15, 2020
Կանոնավոր ընդունելություն - Մարտ 15, 2021
Շարունակելի ընդունելություն - Հունիս 15, 2021
Ընդունելության մասին որոշումները կայացվում են դիմորդի փաստաթղթերի համապարփակ դիտարկման արդյունքում: Նախապես ստուգվում է յուրաքանչյուր դիմումի` ընդունելության պահանջների համապատասխանությունը, որից հետո ընդունելության հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրում և քննարկում է ընդունելության պահանջներին բավարարող ամբողջական դիմումները: Ընտրության գործընթացը կարող է ներառել նաև հարցազրույց:
Քանի որ ընդունելությունը մրցակցային է, հանձնաժողովը հաշվի է առնում դիմումի.
- Ամբողջական դիմում-հայտը
- Կրթությունը (ՄՈԳ)
- Ընդունելության քննության պաշտոնական գնահատականները (մաթեմատիկա և անգլերեն)
- Երկու շարադրությունները
- Արտադասարանային աշխատանքները
- Կամավորական աշխատանքները
- Անհրաժեշտության դեպքում՝ հարցազրույցը
Անգլերենի քննություն
TOEFL iBT: 79 | IELTS Academic: 6.5 |
Մաթեմատիկայի քննություն
Գործարարություն | Անգլերեն և հաղորդակցություն, Քաղաքականություն և պետական կառավարում | Համակարգչի գիտություն, Ճարտարագիտություն, Տվյալների գիտություն | |
SAT | 630 | 510 | 670 |
ACT | 27 | 19 | 28 |
Ներկայացված թիրախային գնահատականները միայն տեղեկատվական բնույթ են կրում։ Պետք է հաշվի առնել, որ ներկայացված թիրախային միավորները գերազանցելը չի հանդիսանում ընդունելության երաշխիք։ Միևնույն ժամանակ, թիրախային միավորները չհաղթահարելու դեպքում Ձեր դիմում-հայտը կարող է դիտարկվել պայմանական ընդունելության համար։ Բակալավրի ընդունելության սկզբունքը նաև սահմանում է քննության գնահատականների միավորներ, որոնք չգերազանցելու դեպքում դիմորդը մեխանիկորեն մերժվում է` առանց դիմում հայտի քննարկման: Մանրամասների համար այցելե ՛ք admissions.aua.am/ugrad-denial կայքէջ:
Գործարարություն | Անգլերեն և հաղորդակցություն | Համակարգչի գիտություն | Տվյալների գիտություն | Ճարտարագիտություն | |
TOEFL iBT | 93,8 | 91,4 | 93,3 | 97,1 | 93,2 |
IELTS Academic | 6,9 | 6,8 | 6,8 | 7,3 | 6,8 |
SAT | 703 | 587,3 | 734,7 | 744,7 | 732,4 |
ACT | 31,5 | 24,7 | 30,4 | 32,6 | 32 |
ՀԱՀ բակալավրի ծրագրի Աշուն 2020 (ներառյալ Գարուն 2021) և Աշուն 2021 ուսումնական տարիների վարձ (ՀՀ դրամ)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և Հայաստանի հատուկ անձնագիր ունեցող անձիք | Միջազգային Ուսանողներ | |
Գործարարություն | 2,250,000 | 4,250,000 |
Մնացած ծրագրեր | 1,700,000 | 3,700,000 |
Ուսանողի ծառայության վճար | 25,000 |
Ընդունելության օրացույց
Այցելեք ՛ admissions.aua.am/undergraduate-events կայքէջ՝ բոլոր միջոցառումների, ինչպես նաև գրանցվելու ընթացակարգի մասին տեղեկանալու համար: Նշված միջոցառումներն ավելի լավ կուղղորդեն Ձեզ ընդունելության ընթացակարգի հարցում:
Բաց դռների օր
Մեկօրյա ծրագիր, որը ներկայացնում է՝
- Կրթական ծրագրերը
- Ընդունելության գործընթացը
- Ֆինանսական օժանդակության մեթոդները
- Մեր շենքային համրարությունները
- Եվ այլն
Տեղեկատվական միջոցառումներ
Մեկ ժամանոց միջոցառումներ, որոնք ներկայացնում են՝
- ՀԱՀ-ը
- Դիմում-հայտի լրացման կարգը
- Ֆինանսական օժանդակության մեթոդները
- Շարադրություն գրելու կարգը
- Ընդունելության հարցազրույցի պատրաստման կարգը
Բաց դասեր
Իրական դասեր, որոնցով կարող եք բացահայտել ՀԱՀ-ի կրթական կյանքը:
Հաճախակի տրվող հարցեր
Այս ընդհանուր պատասխաններում որևէ կոնկրետ հարցի բացակայության դեպքում, խնդրում ենք կապվել Ընդունելության գրասենյակ` էլեկտրոնային նամակ հղելով [email protected] հասցեին կամ զանգահարել 060 61 27 50 համարով:
ՀԱՀ-ի բակալավրի կոչում շնորհող ուսումնական ծրագրերի տևողությունը, սովորաբար, չորս տարի է` տարեկան երկու կիսամյակ, որոնցից յուրաքանչյուրի համար պահանջվում է 5 դասընթաց (15 միավոր):
ՀԱՀ-ում դասավանդման լեզուն անգլերենն է: Որոշ դասընթացներ, ինչպիսիք են՝ հայոց լեզու և գրականությունը, ինչպես նաև հայոց պատմությունը, դասավանդվում են հայերեն լեզվով: Հայոց լեզու և գրականության և պատմության դասընթացները դասավանդվում են անգլերեն լեզվով այն ուսանողների համար, ովքեր չեն տիրապետում հայերենին և, հետևաբար, այդ դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող ուսանողների համար, որին կուղեկցի հայերենը որպես երկրորդ օտար լեզու:
1-ին (վաղ) և 2-րդ (կանոնավոր) վերջնաժամկետների միջև միակ տարբերությունն այն է, որ դիմորդները վաղ վերջնաժամկետով դիմելիս ստանում են իրենց ընդունելության որոշումն ավելի շուտ: Եթե դիմում եք 3-րդ (շարունակելի) ընդունելության վերջնաժամկետով, ապա ձեր դիմում-հայտը կդիտարկվի տեղերի առկայության պարագայում:
Եթե դիմորդը դիմել է վաղ կամ կանոնավոր ընդունելության վերջնաժամկետով, նա կարող է վերադիմել համապատասխանաբար՝ կանոնավոր կամ շարունակելի վերջնաժամկետներով միայն այն դեպքում, եթե արդեն ստացել է իր որոշումը մինչև հաջորդ ընդունելության վերջնաժամկետը:
ՀԱՀ-ի ընդունելության, ուսանողների համալրման և միջազգային ուսանողական հարցերի գրասենյակի աշխատակազմը կազմակերպում է դիմումի լրացման հետ կապված օգնության օրեր, որտեղ դիմորդներին ուղղություն է ցույց տրվում այն մասին, թե ինչպես ճիշտ լրացնել դիմումաձևը: Դիմորդները կարող են նաև զանգահարել (060 61 27 50) ՀԱՀ-ի ընդունելության գրասենյակ օր ու ժամ նշանակել անհատական խորհրդակցություն ստանալու համար: Տարածաշրջանի և միջազգային դիմորդները, ովքեր չեն կարողանա ներկայանալ համալսարան, կարող են իրենց հարցերը հղել [email protected] հասցեին:
ՀԱՀ-ի դիպլոմը հավատարմագրված է WASC-ի կողմից: Ահա այն բոլոր հաստատությունների ցուցակը, որոնք հավատարմագրված են WASC-ի կողմից www.wscuc.org/institutions: Անկախ ամեն ինչից, դիմորդը, նախքան դիմելը իր նախընտրած համալսարանը, պետք է կապնվի տվյալ համալսարանի հետ՝ հաստատելու համար այնտեղ կրթությունը շարունակելու հնարավորությունները:
Եթե դիմորդը ստացել է թիրախային գնահատականներ, ընդունելությունը համալսարան երաշխավորված չէ: Ընդունելությունը համապարփակ է, այսինքն՝ ընդունվելիս հաշվի են առնվում դիմորդի քննության արդյունքները, դիմումը, դպրոցի գնահատականները, հարցազրույցը (ըստ անհրաժեշտության) և իր զբաղվածությունը (կամավորական աշխատանք, սպորտ, մրցանակներ և այլն):
Դիմորդը պետք է առնվազն 2 տարի հաճախած լինի անգլերենի ուսուցմամբ ավագ դպրոց/քոլեջ, որպեսզի կարողանա ազատվել անգլերենի իմացության քննությունից (waiver): Փոխարենը՝ դիմորդը ընդունվելիս պետք է դիմի լեզվից ազատման թեստի, որին կարող է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Եթե դիմորդը հանձնել է իր քննություն(ներ)ը վերջնաժամկետից առաջ կամ այդ օրը և դեռ չի ստացել արդյունք(ներ)-ի պատասխան(ներ)ը, նրա դիմումը կդիտարկվի այն վերջնաժամկետով, որով նա դիմել է:
Շատ կարևոր է քննությանը գրանցվելիս նշել ՀԱՀ–ի գաղտնաբառ (նշված ստորև), որպեսզի քննության արդյունքները հասանելի լինեն մեզ համար, հակառակ դեպքում համալսարանը չի կարող հաշվի առնել դիմորդի քննության արդյունքները:
Քննության տեսակ | Հաստատությունը հաստատող գաղտնաբառ |
TOEFL iBT | 4151 |
IELTS Academic | The American University of Armenia - Office of Admissions |
SAT | 7257 |
ACT | 6982 |
Ուսման վարձին ուղղված աջակցություն
(Տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին)
Ուսանողները կարող են դիմել ֆինանսական աջակցության՝ ներկայացնելով համապատասխան դիմումաձևը: Խնդրում ենք հաշվի առնել, որ ուսման վարձին ուղղված աջակցությունը տրամադրվում է միայն Հայաստանի քաղաքացի ուսանողներին: Օժանդակությունը կարող է կազմել ամբողջ ուսման վարձի 25-90%-ը:
Ըստ ուսումնական առաջադիմության տրամադրվող կրթաթոշակ
Կրթաթոշակները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող արժանի ուսանողներին: Անհատների կողմից նվիրաբերվող կրթաթոշակները շնորհվում են ըստ նվիրատուի կողմից սահմանված չափանիշների: Հետևաբար՝ որոշ կրթաթոշակներ կարող են շնորհվել չափանիշներին համապատասխանող որևէ ուսանողի, մինչդեռ այլ կրթաթոշակներ կարող են տրամադրվել միայն Հայաստանի քաղաքացիներին կամ որոշակի մասնագիտություններ սովորող ուսանողների: Ուսանողները կրթաթոշակի համար դիմումաձև չեն ներկայացնում. կրթաթոշակ ստացողներն ընտրվում են, այնուհետև՝ տեղեկացվում այդ մասին:
Արտասահմանցի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակների մանրամասները ներկայացված են ՀԱՀ-ի կայքում finaid.aua.am/international-scholarships and finaid.aua.am/aurora-gratitude-scholarships:
Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով. (+374 60) 61 27 95; (+374 60) 61 27 98; (+374 60) 61 27 93 կամ կապնվեք հետևյալ էլ. հասցեով [email protected]: