Հայաստանի ամերիկյան համալսարան կարող են դիմել ինչպես այն դիմորդները, որանք ցանկանում են ընդունվել առաջին կուրս այնպես էլ այն ուսանողները, որոնք ցանկանում են տեղափոխվել այլ համալսարաններից:
ՀԱՀ-ը իրականացնում է համապարփակ ընդունելություն` հաշվի առնելով դիմորդի ինչպես ակադեմիական այնպես էլ ոչ ակադեմիական հաջողությունները: ՀԱՀ ընդունելության որոշումը երբեք չի կայացվում մեկ գործոնի հիման վրա. մենք ուշադրություն ենք դարձնում կրթական վկայականներին և ձեռքբերումներին, քննությունների արդյունքներին, արտադասարանային և կամավորական գործունեությանը ևայլն:
ՀԱՀ-ը առաջարկում է քառամյա բակալավրական ծրագրեր Գործարարության, Անգլերեն և հաղորդակցության, Քաղաքականության և պետական կառավարման, Համակարգչային գիտության, Տվյալագիտության, Ճարտարագիտության և Քույրական գործի մասնագիտացումներով: Վերոնշյալ բոլոր ծրագրերը կազմում են հանրակրթական համակարգի մի մաս և պատրաստում են այնպիսի մասնագետներ, որոնք բազմակողմանիորեն զարգացած են, ունեն քննախույզ և ստեղծագործ միտք, կարող են ինքնուրույն ուսումնառել, հասկանալ տարբեր մտածելակերպեր, համագործակցել և արդյունավետ հաղորդակցվել տարբեր մշակույթների և ոլորտների անձանց հետ։
Կարդալ ավելին
ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն: Մենք ընտրում ենք այն դիմորդներին, որոնք ունեն հմտություններ և կարողություններ, հաջողություններ գրանցելու ուսումնառության մեջ և որոնց կրթական ու աշխատանքային նպատակներին ՀԱՀ-ը համապատասխանում է: Ձեր դիմումը հանձնելուց անմիջապես հետո այն ենթարկվում է տեխնիկական գնահատման: Եթե Ձեր դիմումը համապատասխանում է պահանջներին, բակալավրիատի ընդունելության հանձնաժողովը մանրամասնորեն ուսումնասիրում է Ձեր դիմումը: Ընդունելության վերջնաժամկետից 10 շաբաթ անց էլեկտրոնային նամակով կստանաք ծանուցում՝ Ձեր դիմումի կարգավիճակի մասին:
Քանի որ ՀԱՀ ընդունվելը մրցակցային է, հանձնաժողովը հաշվի է առնում և՛ ուսումնական, և՛անձնական տվյալները` ներառյալ կրթական հիմքը, ընդունելության քննության պաշտոնական արդյունքները, արտադասարանային և կամավորական գործունեությունը, շարադրությունները, անհրաժեշտության դեպքում նաև հարցազրույցը:
Կարդալ ավելին
ՀԱՀ դիմելը կարող է ոչ սովորական թվալ: Եթե վստահ չեք, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեք, ինչ քննություններ պետք է հանձնեք, որտեղ պետք է դիմեք և այլն, ապա Դուք ճիշտ տեղում եք։ Ընդունելության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիտարկել սույն էջը՝ համոզված լինելու, որ պատրաստ եք լիարժեք դիմում-հայտ ներկայացնել: Կարդալ ավելին
Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք ՀԱՀ-ում Ձեր ուսումնառության ֆինանսավորմանը` սկսած ընդունելությունից մինչև գիտական աստիճանի ստանալը: Ուսանողները պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, ըստ որի սահմանվում է ուսման վարձը մինչ պայմանագրի ավարտը: Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով:
Կարդալ ավելին
Աշուն 2023 ընդունելության դիմում-հայտն հասանելի կլինի հոկտեմբերի վերջին. Մինչ այդ, խնդրում ենք դիտարկել Դիմումի պահանջները էջը.
Ընդուելության գրասենյակը դիմումները թողարկում է վերջնաժամկետից շատ ավելի վաղ: Խիստ քաջալերում ենք սկսել լրացնել Ձեր դիմում հայտը հնարավորինս շուտ և հանձնել վերջնաժամկետից շատ ավելի վաղ: Վերջնաժամկետից հետո հանձնված յուրաքանչյուր դիմում փոխանցվում է ընդունելության հաջորդ փուլ: Այլ վերջնաժամկետ չլինելու դեպքում դիմումները պարզապես չեն քննարկվի:

Վաղ, կանոնավոր և շարունակելի ընդունելության վերջնաժամկետների տարբերությունների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Կարդալ ավելին
ՀԱՀ ընդունելությունը մրցակցային է, քանի որ դիմորդներն ավելի շատ են քան հասանելի տեղերը: Եթե Դուք չեք ընդունվել ՀԱՀ, մենք ապագայում վերադիմելու հնարավորություն ենք ընձեռում:
Մինչ վերադիմելը, հորդորում ենք ծանոթանալ վերադիմելու ընթացակարգին`համոզված լինելու համար, որ համապատասխանում եք բոլոր պահանջներին:
Կարդալ ավելին
Այս էջում տեղ գտած տեղեկատվությունը ընդհանուր է և ենթակա է փոփոխության: Ծրագրերի, ընդունելության ընթացակարգի և այլնի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս ստուգել Ձեր նախընտրած ծրագրի կայքը ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրի ընդունելության քաղաքականության կանոնները: Եթե չեք գտել Ձեր հարցի պատասխանը այս բաժնում, խնդրում ենք էլէկտրոնային նամակ ուղարկել Ընդունելության գրասենյակ հետևյալ էլ. հասցեով [email protected]:
Կարդալ ավելին
Եթե Ձեզ հետաքրքիր է տեսնել PDF ֆորմատով թռուցիկները բակալավրի ընդունելության ընթացակարգի, ուսման վճարի, ֆինանսական օժանդակության, կրթական ծրագրերի կամ ընդունելության քննություններին պատրաստվելու վերաբերյալ, ապա այցելեք մեր թռուցիկների էջը:
Կարդալ ավելին
ՀԱՀ-ում ուսանողները հայտնվում են մի համայնքում, որը մարտահրավերներ է նետում, տալիս է նոր գաղափարներ, և զինում է գիտելիքով` ամբողջ կյանքի համար: Մեր ուսանողներից շատերի համար ՀԱՀ-ը դառնում է երկրորդ ընտանիք: Գրեթե 2,000 ուսանողներից յուրաքանչյուրն ունի ՀԱՀ-ը փորձառելու իր ուրույն հնարավորությունը: Ուսանողական խորհուրդի, ուսանողական ակումբների, ուսանողական ծառայությունների, հետազոտական կենտրոնների, ուսումնական պրակտիկայի, մեր գրադարանի, միջազգային կարգի դասախոսական կազմի միջոցով: Կարդացեք իրենց պատմությունները և իմացեք ավելին ՀԱՀ–ում իրենց փորձի մասին:
Կարդալ ավելին