Ամբողջական առցանց դիմում-հայտի ներկայացումը կարևոր քայլ է ընդունելության գործընթացում։ Վստահ լինելու համար, որ ձեր դիմում-հայտն ամբողջական է և համապատասխանում է սահմանված չափանիշներին, խնդրում ենք հետևել ստորև ներկայացված պահանջներին։
1. Բակալավրիատի ընդունելության դիմում-հայտ
Ներկայացրեք ամբողջական դիմում-հայտ` ներառյալ բոլոր անհրաժեշտ հավելյալ փաստաթղթերը, որոնք նշված են այս էջում և դիմումի ցուցումներում։
2. Անգլերենի իմացություն
Ներկայացրեք անգլերենի իմացությունը հաստատող վավեր և պաշտոնական արդյունքներ հետևյալ տարբերակներից որևէ մեկի միջոցով․
- TOEFL iBT
- IELTS Academic
- SAT ERW կամ ACT English
- Անգլերենի իմացության թեստից ազատվելու դիմում – Անգլերենի իմացության թեստից կարող են ազատվել այն դիմորդները, որոնց համար անգլերենը մայրենի կամ մայրենիին մոտ լեզու է։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ Անգլերենի իմացության թեստից ազատվելու ներքին կանոնակարգին։ Թեստից ազատվելու դիմում ներկայացնելու համար այցելեք apply.aua.am և լրացրեք համապատասխան ձևը։
- Անգլերենի իմացության ներհամալսարանական ստուգում – Անգլերենի իմացության ներհամալսարանական ստուգում կարող են անցնել այն դիմորդները, որոնք․
- ներկայումս ծառայում են ՀՀ զինված ուժերում,
- ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներից են, որտեղ ստանդարտացված թեստերը հասանելի չեն։
Գնահատականի վավերականություն և հաշվետվություն
Անգլերենի իմացությունը հաստատող գնահատականի պաշտոնական հաշվետվությունը պետք է ուղարկվի համալսարան՝ անմիջապես քննության կազմակերպիչների կողմից: ՀԱՀ դիմելու համար անգլերենի իմացության թեստի արդյունքը վավեր է համարվում, եթե թեստը հանձնվել է դիմում-հայտի ներկայացման ամսաթվից ոչ շուտ, քան երկու տարի առաջ։ Համոզված լինելու համար, որ մենք ստացել ենք ձեր գնահատականը, խնդրում ենք նշել ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդերը, ինչպես ներկայացված է ստորև․
TOEFL iBT – 4151
IELTS Academic – Բաղրամյան պող. 40, Երևան
SAT – 7257
ACT – 6982
3. Մաթեմատիկայի իմացություն
Ներկայացրեք մաթեմատիկայի իմացությունը հաստատող վավեր և պաշտոնական արդյունքներ հետևյալ տարբերակներից որևէ մեկի միջոցով․
- SAT
- ACT
- Անգլերենի և մաթեմատիկայի իմացության ներհամալսարանական ստուգում – Անգլերենի և մաթեմատիկայի իմացության ներհամալսարանական ստուգում կարող են անցնել այն դիմորդները, որոնք․
- ներկայումս ծառայում են ՀՀ զինված ուժերում,
- ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներից են, որտեղ ստանդարտացված թեստերը հասանելի չեն։
Ծանոթագրություն․ այս պահանջը պարտադիր չէ Քույրական գործ բակալավրիատի ծրագրի դիմորդների համար։
Գնահատականի վավերականություն և հաշվետվություն
Մաթեմատիկայի իմացությունը հաստատող գնահատականի պաշտոնական հաշվետվությունը պետք է ուղարկվի համալսարան՝ անմիջապես College Board-ի կամ ACT-ի կողմից։ ՀԱՀ դիմելու համար մաթեմատիկայի իմացության թեստի արդյունքը վավեր է համարվում, եթե թեստը հանձնվել է դիմում-հայտի ներկայացման ամսաթվից ոչ շուտ, քան երեք տարի առաջ։ Համոզված լինելու համար, որ մենք ստացել ենք ձեր գնահատականը, խնդրում ենք նշել ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդերը, ինչպես ներկայացված է ստորև․
SAT – 7257
ACT – 6982
Մաթեմատիկայի իմացության քննությունից ազատում տեղափոխվող դիմորդների համար
Եթե դուք անցել եք քոլեջի կամ համալսարանի մակարդակի մաթեմատիկայի դասընթացներ, ապա կարող եք դիմել մաթեմատիկայի իմացության քննությունից ազատվելու համար։ Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել apply.aua.am հարթակում` կցելով համալսարանի ակադեմիական տեղեկագրի սքանավորված տարբերակը, որտեղ նշված են մաթեմատիկայի վերաբերյալ ձեր անցած բոլոր դասընթացները, ինչպես նաև դրանց նկարագրությունները և ուսումնական ծրագրերը։
Մաթեմատիկայի իմացության քննությունից ազատվելու դիմում կարող են ներկայացնել այն դիմորդները, որոնք ունեն հետևյալ արդյունքները․
- AP հաշվում AB՝ 5/5
- AP հաշվում BC՝ 4/5
- IB մաթեմատիկա AA HL՝ 5/7
- Բրիտանական կրթական համակարգի A մակարդակի (A Level) մաթեմատիկա՝ B / A*
- Բրիտանական կրթական համակարգի A մակարդակի (A Level) խորացված մաթեմատիկա՝ C / A*
Ընդունելության քննություն(ներ)ից ազատում oլիմպիադայի հաղթողների համար
Բակալավրիատի կրթական ծրագրի դիմորդները կարող են ազատվել ՀԱՀ-ի ընդունելության քննություն(ներ)ից, եթե համապատասխանում են ՀՀ կառավարության 2018 թ․-ի ապրիլի 12-ի N 451 որոշման 7-րդ կետում սահմանված պայմաններին կամ եթե հանդիսանում են Ժաուտիկովյան, Մենդելեևի, Մեգապոլիսների կամ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներ՝ այն դեպքում, եթե դիմում են ՀԱՀ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում։
*Բրոնզե, արծաթե և ոսկե մեդալակիրներ հետևյալ օլիմպիադաներում․
| Անուն | Կարող են ազատվել | Բակալավրիատի ծրագիր |
| Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | BAB, BSE, PG, CS, DS, ES, ESS |
| Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | BAB, BSE, PG, CS, DS, ES, ESS |
| Քիմիայի միջազգային օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | ESS, BSN |
| Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | BAB, BSE, PG, CS, DS, ES, ESS |
| Կենսաբանության միջազգային օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | ESS, BSN |
| Փիլիսոփայության միջազգային օլիմպիադա | Անգլերենի և մաթեմատիկայի իմացության քննությունից | PG |
| Աստղագիտության միջազգային օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | BAB, BSE, PG, CS, DS, ES, ESS |
| Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | BAB, BSE, PG, CS, DS, ES, ESS |
| Լեզվաբանության միջազգային օլիմպիադա (անգլերեն) | Անգլերենի իմացության քննությունից | Բակալավրիատի բոլոր ծրագրերը |
| Բնագիտության միջազգային օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | ESS |
| Երկրագիտության միջազգային օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | ESS |
| Ժաուտիկովյան օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | Բակալավրիատի բոլոր ծրագրերը |
| Մենդելեևի օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | ESS, BSN |
| Մեգապոլիսների օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | Բակալավրիատի բոլոր ծրագրերը |
| Կիրառական կենսաբանության օլիմպիադա | Մաթեմատիկայի իմացության քննությունից | ESS, BSN |
4. Ձեր անձնագրի լուսանկարի և գրանցման էջերի սքանավորված տարբերակը (կամ նույնականացման քարտի սքանավորված տարբերակը՝ ՀՀ քաղաքացիների դեպքում)
5. Մեկ լուսանկար` առցանց դիմում-հայտի պահանջներին համապատասխան
6. Հանրային ծառայությունների համարանիշի սքանավորված տարբերակը (միայն ՀՀ քաղաքացիների դեպքում)
7. Ավագ դպրոցի պաշտոնական ակադեմիական տեղեկագիրը՝ 10-12 դասարանների դեպքում
8. Ավագ դպրոցի ավարտական վկայական
Ներկայացրեք ավագ դպրոցի ավարտական վկայականը կամ դրան համարժեք փաստաթուղթը՝ այն հասանելի դառնալուն պես։ Հայաստանի դիմորդների դեպքում այդ փաստաթուղթը հիմնականում ատեստատն է։ Այլ ընդունելի տարբերակներն են․
- Ավագ դպրոցի դիպլոմ*
- IB դիպլոմ
- AB դիպլոմ
- GCSEs (8 առարկա՝ C կամ ավելի բարձր գնահատականով)
- A-levels (3 A մակարդակի քննություն՝ C կամ ավելի բարձր գնահատականով)
- GED (ընդհանուր միավորը՝ 660, յուրաքանչյուր բաժնի համար՝ առնվազն 145 միավոր)։
*Եթե դուք արտերկրում գտնվող ավագ դպրոցի կամ քոլեջի շրջանավարտ եք կամ ներկայումս սովորում եք այնտեղ և ցանկանում եք դիմել ՀԱՀ-ի բակալավրիատի ծրագրերից որևէ մեկին, Ընդունելության գրասենյակը կարող է խնդրել ձեզ դիմել ArmEnic (Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն)` ստուգելու, թե արդյոք ձեր ավագ դպրոցի կամ քոլեջի դիպլոմը պաշտոնապես ճանաչված է։
9. Չհատուցվող դիմումավճար՝ 20,000 ՀՀ դրամ
Կարևոր տեղեկություն օտարերկրացի և սփյուռքահայ* դիմորդների համար․
Համաձայն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կանոնակարգերի՝ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) ընդունված օտարերկրացի և սփյուռքահայ բոլոր դիմորդները պարտավոր են ստանալ ընդունելության վերջնական հաստատում ԿԳՄՍՆ-ի կողմից կառավարվող fs.emis.am ընդունելության համակարգի միջոցով։
ՀԱՀ ընդունելությունը համարվում է պաշտոնական միայն այն դեպքում, եթե բոլոր անհաժեշտ հաստատումները տրամադրվել են fs.emis.am համակարգում։
ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատում չստանալու դեպքում ձեր հաշվառումը կկասեցվի, և վճարված ուսման վարձը կվերադարձվի։
*ազգությամբ հայեր, որոնք Հայաստանի քաղաքացիներ չեն հանդիսանում
Տեղափոխվող դիմորդներ
Դիմում-հայտի «Attachments» բաժնում վերբեռնեք ձեր հաճախած բոլոր քոլեջների և համալսարանների պաշտոնական ակադեմիական տեղեկագրերի սքանավորված տարբերակները։ Տեղեկագրերում պետք է ներառված լինեն բոլոր այն առարկաները, որոնք ցանկանում եք տեղափոխել ՀԱՀ։ Բացի այդ, յուրաքանչյուր տեղափոխվող առարկայի համար անհրաժեշտ է վերբեռնել տվյալ առարկայի ուսումնական ծրագիրը։ ՀԱՀ-ը նաև ընդունում է որոշ միջազգային ստանդարտացված քննությունների արդյունքներ՝ կրեդիտների փոխանցման նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՀԱՀ-ի կրեդիտների փոխանցման ներքին կանոնակարգի էջը։ Կրեդիտների փոխանցման ձևը և հավելյալ մանրամասները ձեզ կտրամադրվեն ավելի ուշ։
