Frequently Asked Questions

Թարմացվել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին: Այս էջի տեղեկատվությունը ընդհանուր է և կարող է փոփոխության ենթակա լինել: Մենք խրախուսում ենք ձեզ ստուգել ձեր նախընտրած ուսումնական ծրագրի կայքը, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրի ընդունելության քաղաքականությունը` մանրամասն տեղեկություններ ստանալու ծրագրերի, ընդունելության գործընթացի և ավելիի վերաբերյալ: Եթե ​​Ձեր հարցի պատասխանը չեք գտնում այս ՀՏՀ-ում, խնդրում ենք կապվել ընդունելության գրասենյակի հետ [email protected] էլեկտրոնային հասցեով:

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

1. Ի՞ՆՉ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՀ-Ը

ՀԱՀ-ն առաջարկում է բակալավրի հետևյալ ծրագրերը։

» Գործարարություն
» Անգլերեն և հաղորդակցություն
» Քաղաքականություն և պետական կառավարում
» Համակարգչային գիտություն
» Ճարտարագիտություն
» Տվյալագիտություն

Նշվածներից յուրաքանչյուրն առաջարկվում է, որպես հանրակրթական կրթության մի մաս: Առաջարկում ենք ավելի մանրամասն ծանոթանալ ծրագրերի հետ մեր կրթկան ծրագրերի էջում:

 

2. ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՍՏԻՃԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՀ-ում բակալավրի կոչում ստանալու համար անհրաժեշտ է չորս տարի` հաշվի առնելով մի կիսամյակի միջին ծանրաբեռնվածությունը` 5 դասընթաց (15 կրեդիտ)`տարեկան երկու կիսամյակով:

3. Ո՞ՐՆ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ԼԵԶՈՒՆ

ՀԱՀ-ում ուսուցման լեզուն անգլերենն է: Այնուամենայնիվ, որոշ դասընթացներ դասավանդվում են հայերենով կամ այլ օտար լեզվով և այդպես էլ նշված են դասընթացների ցանկում:

4. ՀԱՅԵՐԵՆ ՉԻՄԱՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻ՞Ր Է ՀԱՅԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

Ոչ: Հայերեն չիմացող միջազգային ուսանողներից չի պահանջվում հայոց լեզվի դասընթացներ վերցնել:

5. ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ Է ԴԻՄԵԼ ՈՐԵՎԷ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ

Այո: Ձեր դիմում-հայտի մեջ պետք է նշեք Ձեր նախընտրած ոլորտը Ակադեմիական պլաններ բաժնում: Դուք կարող եք նաև ընտրել Ձեր նախընտրած երկրորդ բաժինը: Եթե առաջին բաժնի համար մերժում եք ստանում, ապա կարող եք դիտարկվել երկրորդ բաժնի համար՝  ազատ տեղերի հիմունքով։ Այնուամենայնիվ, մենք խորհուրդ ենք տալիս որպես երկրորդ ընտրություն չնշել որևէ բաժին, որով հետաքրքրված չեք:

6. ԿԱՐՈՂ Ե՞Մ ՓՈԽԵԼ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄԸ

Այո: Ուսումնառության առաջին երկու տարիների ընթացքում բակալավրի ուսանողները կարող են դիմում ներկայացնել իրենց մասնագիտացումը փոխելու համար: Դիմումները կդիտարկվեն միայն առաջին կիսամյակի ավարտից ՀԵՏՈ։ Մասնագիտացումը փոխելը մեխանիկորեն չի կատարվում և կախված է մի շարք գործոններից, որոնցից են, տվյալ ծրագրում տեղերի առկայությունը, ինչպես նաև ուսանողի որակավորումները և պատրաստվածությունը այդ ծրագրի համար: Մասնագիտացումը փոխելը հնարավոր է պահանջի հավելյալ դասընթացների մասնակցություն և ուսման վճարի փոփոխություն, ինչպես նաև այդ պատճառով, հնարավոր է որ ավելի ուշ ավարտեք բակալավրի ծրագիրը: Խնդրում ենք այցելել policies.aua.am/policy/6, ծանոթանալու համար Կրթական ծրագրի և մասնագիտացումը փոխելու ամբողջական քաղաքականությանը:

7. ՔԱՆԻ՞ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԵՐՑՆԵԼ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սովորաբար ավարտելու համար 40 դասընթաց է անհրաժեշտ: Այս դասընթացների մոտավորապես 60%-ը պետք է լինի մասնագիտական և մնացած 40%-ը ընդհանուր կրթության կամ կամընտրական դասընթացներ:

8. ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՈՉ ԼՐԻՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՄԲ

Ոչ: Ներկայում Բակալավրի կրթական ծրագրերը նախատեսված են ամբողջական ծանրաբեռնվածությամբ ուսումնառության համար: Յուրաքանչյուր կիսամյակ ուսանողները անցնում են 5 դասընթաց, որոնցից շատերը կազմակերպվում են ցերեկային ժամերին և պահանջում են 45-60 դասարանային ժամ ու շաբաթական ուսումնառություն:

9. ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԿՐԵԴԻՏՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԱՅՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԵՍ ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ ԵՎ ԱՎԱՐՏԵԼ ԵՄ

Այո, հնարավոր է: Եթե Դուք ցանկանում եք փոխանցել Ձեր կրեդիտները ՀԱՀ, այցելեք տեղափոխման կայք-էջ կամ ծանոթացեք տեղափոխման քաղաքականությանը` հավելյալ և ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հաստատման ընդհանուր ուղեցույցներին ծանոթանալու համար:

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

1. ՈՐՔԱ՞Ն Է ՀԱՀ-Ի ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԸ

ՀԱՀ-ի բակալավրի կրթական ծրագրերի ուսման վճարնեը նշված են այստեղ: Կրթական պայմանագիր կնքելուց հետո Ձեր ուսման վճարը կմնա նույնը ուսումնառության ամբողջ ընթացքում։

2. ԵՍ ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՀԱՀ-ՈՒՄ ԻՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԱՌԱՋԱՐԿՈ՞ՒՄ ԵՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Այո: ՀԱՀ-ն առաջնահերթությունը տալիս է կրթությանը: Մենք կօգնենք Ձեզ ֆինանսավորել Ձեր կրթությունը:

Հայաստանի հանրապետության քաղաքացինեը մեխանիկորեն ստանում են իրենց ուսման վճարի 2,000,000 ՀՀ դրամ տարեկան սուբսիդավորում: Ի հավելումն, ՀՀ քաղաքացիների համար համալսարանը առաջարկում է առաջադիմության և կարիքավորության վրա հիմնված կրթաթոշակներ, որոնց շրջանակներում ուսման վարձը կարող է զեղչվել մինչև 90%: Միջազգային ուսանողները կարող են դիմել առաջադիմության վրա հիմնված, և որոշ դեպքերում նաև կարիքավորության վրա հիմնված կրթաթոշակների:

Եթե մտահոգված եք կրթության արժեքով, այցելեք այստեղ`ծանոթանալու համար առկա տարբեր գործիքներին, որոնք կօգնեն ֆինանսավորել Ձեր կրթությունը: Մանրամասն տեղեկատվության համար խորհուրդ ենք տալիս այցելել finaid.aua.am, ինչպես նաև կապ հաստատել Ֆինանսական օժանդակության խորհրդատուի հետ հետևյալ հասցեով [email protected]` անհատական խորհրդատվություն ստանալու համար:

3. Ե՞րբ պետք է ներկայացնեմ դիմում ֆինանսական օժանդակության համար: Արդյո՞ք պետք է սպասեմ մինչև ընդունելության նամակ ստանալը

Ոչ!!! Եթե պլանավորում եք դիմելու ֆինանսական օժանդակության համար (գործում է միայն Հայաստանի քաղաքացիների համար), պետք է միաժամանակ առանձին դիմում ներկայացնեք Ֆինանսական Օժանդակության գրասենյակ: Այսպիսով, եթե մտադիր եք դիմելու մեր ընդունելության վաղ վերջնաժամկետով, ապա պետք է դիմեք նաև Ֆինանսական օժանդակության բաժնի վաղ վերջնաժամկետով: Եթե դիմում եք մեր կանոնավոր վերջնաժամկետով, ապա պետք է դիմեք նրանց կանոնավոր վերջնաժամկետով ևս: Նույնը գործում է շարունակական ընդունելության դիմորդների համար: Ֆինանսական օժանդակության մասին լրացուցիչ տեսղեկատվության համար այցելե՛ք finaid.aua.am: Նրանց վերջնաժամկետների ցանկի համար այցելե՛ք finaid.aua.am/deadlines.

4. ԵՍ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 10 ՏԱՐՎԱ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԴԻՄԵԼ: ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԴԻՄԵԼ ՀԱՀ ՀԻՄԱ, ԹԵ՞ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ, ՄԻՉԵՒ ՍՏԱՆԱՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ

Այո, Դուք կարող եք դիմել ՀԱՀ, նույնիսկ եթե դեռևս չունեք 10 տարվա հատուկ անձնագիր: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեզնից կգանձվի միջազգային ուսանողների համար նախատեսված դիմումավճար: Եթե ընդունվեք ՀԱՀ, Ձեր ուսման վարձը կվերագնահատվի ըստ պայմանագրի, երբ արդեն ստանաք Ձեր հատուկ կացության անձնագիրը: Այն ստանալուց հետո խնդրում ենք կապ հաստատել Ընդունելության գրասենյակի հետ և ուղարկել անձնագրի պատճեն: Եթե որոշ պատճառներով հետաձգվում է Ձեր 10 տարվա հատուկ կացության կարգավիճակի ստացման գործընթացը, խնդրում ենք կապ հաստատել Ուսանողների հարցերով զբաղվող գրասենյակի հետ և տեղեկանալնալ, թե որքանով է հնարավոր վերահաշվարկել Ձեր ուսման վարձը:

ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐ

1. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Խնդրում ենք ստուգել մեր Վերջնաժամկետները` ծանոթանալու համար վաղ, կանոնավոր և շարունակական ընդունելությունների ժամկետներին:

2. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խնդրում ենք այցելեք այս հղումով՝ վերջնաժամկետների տարբերությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

3. Ի՞նչ կլինի, եթե իմ SAT կամ ACT քննությունը նշանակված է վերջնաժամկետից հետո: Օրինակ՝ ես գրանցել եմ SAT 2021թ-ի Դեկտեմբերի 4-ի (կամ ACT Դեկտեմբերի 11-ի) քննությանը, արդյո՞ք դա նշանակում է, որ ես չեմ կարող դիմել վաղ ընդունելության Դեկտեմբեր 1 վերջնաժամկետով

Այս տարի մենք փոփոխել ենք դիմումի վերջնաժամկետները Աշուն 2022 դիմորդների համար: Մենք հասկանում ենք, որ այս փոփոխված վերջնաժակետները կարող են բացասական կերպով ազդել այն դիմորդների վրա, ովքեր արդեն գրանցվել են SAT և ACT քննությունների համար: Բարեբախտաբար Բակալավրի ընդունելության հանձնաժողովը կդիտարկի հետևյալ քննությունների արդյուննքները՝  ըստ ներքոհիշյալ վերջնաժամկետների․

Վաղ ընդունելություն - Դեկտեմբեր 4 SAT և Դեկտեմբեր 11 ACT
Կանոնավոր ընդունելություն - Մարտ 12 SAT
Շարունակելի ընդունելություն - Հունիս 4 SAT և Հունիս 11 ACT

Ուստի, կարճ ասած, եթե Դուք հանձնեք Դեկտեմբեր 4-ի SAT կամ Դեկտեմբեր 11-ի ACT քննությունները, մենք դեռևս կդիտարկենք Ձեր դիմում-հայտը ընդունելության վաղ վերջնաժամկետով: Նույնը չի գործում TOEFL iBT կամ  IELTS Academic քննությունների դեպքում։ Եթե Ձեր անգլերենի քննության օրտը մեր վերջնաժամկետից հետո է, ապա մենք ավտոմատ կերպով կտեղափոխենք Ձեր դիմում-հայտը հաջորդ առկա վերջնաժամկետ։ Եվ վերջապես, վստահ եղեք, որ ներկայացնում եք ամբողջական դիմում-հայտ մինչև փաստացի վերջնաժամկետը:

4. Ես հենց նոր ստացա իմ քննության պաշտոնական արդյունքը և ուրախ չեմ: Ես պլանավորում եմ վերահանձնել իմ քննությունը իմ դիմումի ներկայացման վերջնաժամկետից հետո: Կարո՞ղ եմ արդյոք տեղափոխել իմ դիմում-հայտը այլ վերջնաժամկետ:

Այո: Պարզապես ուղարկեք Ձեր խնդրանքը նամակով [email protected] հասցեին, և մենք կտեղափոխենք Ձեր դիմումը հաջորդ առկա վերջնաժամկետ: Եթե նախատեսում եք դիմել շարունակելի վերջնաժամկետով, ապա սա տարբերակ չէ:  

Այնուհանդերձ, հիշեք, որ ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն: Այցելեք մեր ընտրման կարգի էջն այստեղ: Կտեսնեք, որ մեր թիրախային գնահատականներից բարձր հավաքելը դեռ չի ապահովում ընդունելություն ՀԱՀ-ում: Եվ եթե ստանում եք մեր թիրախային գնահատականներից ցածր միավոր, սակայն ավտոմատ մերժման շեմից բարձր, ապա հնարավորություն ունեք դիտարկվելու պայմանական ընդունելության համար: 

5. ՀԱՀ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒ՞Մ Է ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Բակալավրի ծրագրերի համար ՀԱՀ-ն սովորաբար չի առաջարկում գարնանային ընդունելություն։

Դիմումի պահանջներ

1. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Բոլոր պահանջները ներկայացված են Ընդունելության պահանջներ բաժնում, ինչպես նաև դիմում-հայտի ցուցումներում: Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ երկու բաժինների հետ:

2. Ես սովորում եմ ավագ դպրոցի վերջին դասարանում: ՀԱՀ դիմում-հայտի պահանջներից մեկը -ն է: Արդյո՞ք դա նշանակում է, որ ես չեմ կարող դիմել ՀԱՀ:

Ոչ, իհարկե կարող եք դիմել: Եթե Դուք սովորում եք ավագ դպրոցի վերջին դասարանում, ապա պետք է ներկայացնեք Ձեր ընթացիկ պաշտոնական միջուկը, որը պետք է ընդգրկի ավագ դպրոցի յուրաքանչյուր տարվա առարկաները իրենց համապատասխան գնահատականների հետ միասին: Այս պահանջի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը զետեղված է հենց դիմում-հայտի մեջ: Եթե ընդունվում եք ՀԱՀ, ապա պետք է ներկայացնեք Ձեր պաշտոնական ավարտական վկայականը (Հայաստանի դիմորդների դեպքում՝ սովորաբար ատեստատ) և վերջնական միջուկը, որպեսզի ավարտեք Ձեր դիմումի գործընթացը: Սա սովորաբար տեղի է ունենում Հուլիսին՝ ՀԱՀ-ում Ձեր ուսուցման մեկնարկին զուգահեռ:

3. ՀԱՀ-Ն ԸՆԴՈՒՆՈՒ՞Մ Է GCSE ԿԱՄ A-LEVELS ՈՐՊԵՍ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Այո: Հայաստանի ամերիկյան համալսարանը ընդունում է ստորև նշվածը որպես ավագ դպրոցի ավարտական վկայական`

  • 8 GCSE ավարտական վկայական` C կամ ավելի բարձր գնահատականով
  • 3 A level քննության արդյունքները` C կամ ավելի բարձր գնահատականով
4. ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՄ IB ԴԻՊԼՈՄՈՎ: ԿՈՒՆԵՆԱ՞Մ ԱՐԴՅՈՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Այո: IB շրջանավարտները, որոնց ուսումը անգլերեն լեզվով է, իրավունք ունեն դիմելու անգլերենի լեզվի իմացության քննությունից ազատվելու թեստին: Եթե Ձեր IB ուսումը անգլերեն լեզվով է եղել, և Ձեր անգլերեն լեզվի քննությունից ազատման դիմումը հաստատվել է, ապա Դուք կազատվեք TOEFL iBT կամ IELTS Academic ​​թեստերի հանձնումից:

Բացի այդ, Դուք կարող եք կրեդիտ ստանալ այն դասընթացների համար, որոնք ուսումնասիրել եք IB ուսման ընթացքում: Դա անելու համար պետք է լրացնեք համապատասխան բաժինը բակալավրի դիմում–հայտում: Ընդհանուր հաստատման ուղեցույցների, տեղափոխման  առանձնահատկությունների, նվազագույն միավորների պահանջների և այլնի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը policies.aua.am/policy/126:

5. Արդյո՞ք երաշխավորագիր նամակը պարտադիր ք բակալավրի ընդունելության համար

Ոչ: Այնուհանդերձ, եթե ունեք երաշխավորագիր նամակ, որը կցանկանայիք, որ Բակալավրի ընդունելության հանձնաժողովը դիտարկեր, ապա կարող եք այն կցել Ձեր դիմումի <<Կցորդ>> բաժնում:

6. ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼԻՍ ԴԻՄՈՒՄԱՎՃԱՐ ԿԱ՞

Այո: Բոլոր դիմորդները պետք է վճարեն չփոխհատուցվող դիմումավճար, որը պետք է վճարել առցանց դիմումի համակարգով. Այն դիմորդները, ովքեր չեն կարող վճարել առցանց, կարող են վճարումը կատարել նաև բանկային փոխանցումով կամ ՀԱՀ-ի հիմնական մասնաշենքի առաջին հարկում տեղակայված էլեկտրոնային Easy Pay Cash մեքենայի միջոցով: Ընթացքիկ դիմումավճարները տեղակայված են Ընդունելության պահանջներ բաժնի 7-րդ կետում:

7. ԵՍ ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՄ ԻՄ ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ (ՕՐԻՆԱԿ՝ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՅԼՆ), ԵԹԵ ՉՈՒՆԵՄ ԱՊԱՑՈՒՅՑ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԵՍՔՈՎ

Այո։ Ներկայացրեք Ձեր վերջին չորս տարիների արտադասարանային գործունեությունը առցանց դիմում-հայտի` անկախ ապացույցի առկայության։  համապատասխան բաժնում  բաժնում պետք է նշեք վերջին չորս տարիների ընթացքում Ձեր կատարած բոլոր աշխատանքները: Եթե դուք ունեք փաստաթղթեր՝ մասնակցության, ներգրավվածության կամ ստացված մրցանակների համար, կցեք դրան Ձեր առցանց դիմում-հայտին: Բացի այդ, ուշադիր կարդացեք դիմումի հրահանգները: Մենք այնտեղ տալիս ենք շատ ավելի մանրամասն տեղեկություններ:

Դիմորդները հաճախ հետևյալ սխալն են թույլ տալիս․ կցում են գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ առանց նշելու այդ գործունեությունը իրենց դիմում-հայտում։ Այդպես չանե՛ք։ ԲԸՀ-ը դրանք չի դիտարկի:

ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ

1. Ե՞ՐԲ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԴԱՌՆԱ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ

Աշուն 2022 դիմում-հայտի մեկնարկը նախատեսված է 2021 թ-ի Հոկտեմբերի 1-ին՝ im.aua.am կայքում։

2. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼԻՍ

Ընդունելության գրասենյակը պարբերաբար անց է կացնում դիմում-հայտի լրացման աջակացության օր` օգնելու համար, որ ճիշտ կերպով լրացնեք դիմում-հայտը: Միջոցառումների, ներառյալ դիմում-հայտի լրացման աջակցության օրերը իմանալու համար, խնդրում ենք ծանոթանալ ընդունելության միջոցառումենրի օրացույցին: Մենք քաջալերում ենք նաև կապ հաստատել ընդունելության գրասենյակի հետ և ունենալ անհատական խորհրդակցություն:

Չնայած որոշ ընկերություններ և անհատներ կառաջարկեն օգնել Ձեզ դիմում-հայտը լրացնել գումարի դիմաց, այնուամենայնիվ, մենք հորդորում ենք ինքնուրույն լրացնել դիմում-հայտը և ուղղորդվել միայն մեր գրասենյակի աշխատակիցների խորհրդով (անվճար): Մարզերի կամ միջազգային ուսանողները, ովքեր չեն կարող այցելել համալսարան, կարող են իրենց հարցերը մեզ ուղղել [email protected] հասցեով կամ ստանալ խորհրդատվություն հեռախոսով:

3. Իմ դիմում-հայտի ներկայացման համար ես պե՞տք է ստացած լինեմ իմ քննությունների պաշտոնական արդյունքները

Ոչ, պարտադիր չէ: ՀԱՀ-ն պահանջում է դիմորդներին հանձնել անհրաժեշտ քննությունները մինչև կամ ներառյալ համապատասխան վերջնաժամկետը (այս տարի մենք նաև ընդունում ենք հետևյալ հղմամբ ներկայացված SAT և ACT քննությունները, նույնիսկ, եթե դրանց հանձնման օրը վերջնաժամկետից փոքր-ինչ ուշ է): Սակայն, Դուք պետք է, քննությունը հանձնելուն զուգահեռ, պահանջեք, որ Ձեր քննության պաշտոնական արդյունքը ուղարկվի ՀԱՀ: Այսպիսով, ոչ մի խնդիր չի լինի, եթե ՀԱՀ-ն ստանա Ձեր պաշտոնական արդյունքները վերջնաժամկետից ուշ:

Այնուհանդերձ, եթե Դուք չեք ուղարկում (քննական կազմակերպության միջոցով) Ձեր քննությունների պաշտոնական արդյունքները ՀԱՀ-ին, ապա Ձեր դիմում-հայտը կլինի ոչ ամբողջական և կարող է տեղափոխվել հաջորդ առկա վերջնաժամկետ: Մանրամասների համար, թե ինչպես ուղարկել քննությունների պաշտոնական արդյունքները ՀԱՀ-ին, ծանոթացեք մեր քննական թռուցիկներին այստեղ:

4․ Ես իմ դիմում-հայտը ներկայացնելուց հետո հասկացել եմ, որ փոփոխությունների կամ նոր փաստաթղթերի ավալացման կարի կա։ Կարո՞ղ եմ դա անել։

Դա կախված է այն բանից, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Դուք չեք կարող որևէ փոփոխություն կատարել Ձեր առցանց դմում-հայտի մեջ, եթե արդեն ներկայացրել եք այն։ Այնուհանդերձ, եթե դիմումի Ձեր վերջնաժամկետը դեռ չի անցել, նամակ գրեք մեզ՝ անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար։ Մենք կանենք դա Ձեր փոխարեն։

Սովորաբար, դիմումը ներկայացնելուց հետո՝ վեց շաբաթվա ընթացքում, Ընդունելության գրասենյակը կավարտի տեխնիկական իրավասության զննումը: Այդ զննման ընթացքում, եթե մենք տեսնենք որևէ բացթողում, մենք Ձեզ կտանք երեք աշխատանքային օր (մեր էլ. նամակն ուղարկելու օրվանից)` այդ բացթողումները/փաստաթղթերը ներկայացնելու համար: Համոզվեք, որ պարբերաբար ստուգում եք Ձեր էլ. հասցեն։

Փոփոխությունները, որոնք կարող եք մեզ ցանկացած պահի ուղարկել, վերաբերում են Ձեր անձնական տվյալների աննշան փոփոխումներին: Դրանք չեն ազդի Ձեր դիմումի վերջնաժամկետի վրա: Այլ փոփոխություններ (օրինակ ՝ նոր գործունեության, քննական արդյունքների ավելացում, շարադրությունների թարմացում և այլն) կարող են ազդել Ձեր դիմումի վերջնաժամկետի վրա: Երբ մեզ էլ. նամակ ուղարկեք Ձեր պահանջած փոփոխություններով, մենք Ձեզ կտեղեկացնենք՝ արդյոք դրանք կհանգեցնեն վերջնաժամկետի փոփոխության: Այնուհետև կարող եք որոշել ՝ ցանկանում եք կատարել այդ փոփոխությունները, թե նախընտրում եք թողնել Ձեր դիմումն այնպես, ինչպես կա:

Հիշեք, որ բոլոր պահանջվող թարմացումները պետք է ուղարկեք [email protected] էլ. հասցեին։

5. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԻՄԱՆԱԼ, ԱՐԴՅՈՔ ԻՄ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ Է

Դուք կտեղեկանաք Ձեր դիմում-հայտի ամբողջական լինելու մասին էլ. նամակի միջոցով, երբ Ընդունելության գրասենյակը կանցկացնի Ձեր դիմում-հայտի տեխնիկական զննումը: Այս գործընթացը սովորաբար մեկ ամիս է տևում` դիմում-հայտը ներկայացնելուց հետո: Եթե ունեք հարցեր և մտահոգություններ, կարող եք այցելել/կապ հաստատել մեր գրասենյակի հետ:

6. Ե՞ՐԲ ԿՍՏԱՆԱՄ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԻՄ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այն դիմորդները, ովքեր կներկայացնեն իրենց դիմում-հայտը ընդունելության վաղ կամ կանոնավոր վերջնաժամկետով, էլ. նամակով սովորաբար իրենց դիմում-հայտի ընդունելության կարգավիճակի վերաբերյալ ծանուցումը ստանում են համապատասխան վերջնաժամկետից հետո 12 շաբաթվա ընթացքում: Շարունակելի վերջնաժամկետով ամբողջական դիմում-հայտ ներկայացրած դիմորդները կտեղեկացվեն մինչև oգոստոս ամսվա սկիզբը:

Ընտրման կարգ

1. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼ, ՈՐ ԿԸՆԴՈՒՆՎԵՄ ՀԱ

Դուք չեք կարող: ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն: Ներկայացված դիմում-հայտերը անցնում են տեխնիկական զննում: Եթե դիմում-հայտը ամբողջական է և համապատասխանում է պահանջներին, ապա բակալավրի ընդունելության հանձնաժողովը յուրաքանչյուր դիմում-հայտի ամբողջական քննում է իրականացնում: Այս գործընթացի շրջանականերում հնարավոր է Ձեզ կանչեն հարցազրույցի: Քանի որ ՀԱՀ ընդունվելը մրցակցային է, հանձնաժողովը հաշվի է առնում մի շարք գործոններ, որոնք նշված են ընտրության էջում:

2. Ես հանձնել եմ իմ քննությունները և շատ ուրախ եմ, քանի որ ապահովել եմ թիրախային գնահատականները: Արդյո՞ք դա նշանակում է, որ ես երաշխավորված եմ ընդունվելու

Ոչ: ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն: Այցելեք հետևյալ հղումով այս գործընթացի մանրանմասների համար: Ձեզ  նաև խրախուսում ենք նույն էջում դիտել մեր 2021թ-ի ընդունելության միջին գնահատականները. Քանի որ ՀԱՀ ընդունելությունը մրցակցային է, սովորեք լավ և ստացեք որքան հնարավոր է բարձր գնահատականներ:

3. Արդյո՞ք ավագ դպրոցի գնահատականները կարևոր են

Այո: Դրանք Բակալավրի ընդունելության հանձնաժողովի կողմից դիտարկվող կարևոր գործոններից են՝ բոլոր դիմումների համապարփակ դիտարկման ժամանակ: Եթե Դուք մտահոգվում եք, որ ավագ դպրոցի Ձեր գնահատականները ցածր են, ապա խրախուսում ենք ուժեղացնել Ձեր դիմում-հայտի մյուս բաժինները: Այցելեք այս հղումով՝ մեր համապարփակ ընդունելությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար: 

4. Ես չունեմ կամավորության որևէ փորձ: Դա կարո՞ղ է ազդել իմ դիմում-հայտի վրա

Կամավորական փորձը այն գործոններից մեկն է, որը դիտարկվում է Բակալավրի ընդունելության հանձնաժողովի կողմից բոլոր դիմումների համապարփակ դիտարկման արդյունքում: Ուստի, կամավորական փորձի առկայությունը կարող է ծառայել որպես առավելություն: Եթե չունեք որևէ կամավորական փորձ, հիշեք, որ երբեք ուշ չէ սկսելու համար:

5. Եթե ես դիմել եմ ՀԱՀ և ստացել եմ մերժում, կարո՞ղ եմ այս տարի կրկին դիմել

Թեև մենք չենք խրախուսում դիմորդներին նույն ուսումնական տարվա ընթացքում դիմել մեկից ավելի անգամ, Դուք տեխնիկապես կարող եք դա անել: Դուք պետք է ներկայացնեք նոր, ամբողջական դիմում-հայտ: Այնուամենայնիվ, մենք խստորեն խրախուսում ենք Ձեզ նշանակել հանդիպում ընդունելության գրասենյակի հետ` Ձեր մերժման պատճառները պարզելու համար: Մտապահեք, որ Ձեր նոր դիմում-հայտը պետք է լինի ավելի ուժեղ` նոր տեղեկություններով կամ ապացույցներով, որ Դուք կարող եք ՀԱՀ-ում ուսման մեջ հասնելու հաջողության: Հավելյալ տեղեկության համար այցելե՛ք հետևյալ հղումով։

ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1. ՀԱՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵՄ

Խնդրում ենք կարդալ Դիմումի պահանջները էջի 2-րդ և 3-րդ կետերը պահանջվող ընդունելության քննությունների մանրամասն տեղեկատվություն համար։

2․ Ես կարդացել եմ, որ մաթեմատիկայի իմացության պայմանը Աշուն 2022 դիմորդների համար կամընտրական է Անգլերեն և Հաղորդակցություն, ինչպես նաև քաղաքականություն և պետական կառավարում ծրագրերի համար: Արդյոք սա ճիշտ է, և արդյոք այն դիմորդները ովքեր կհանձնեն մաթեմատիկայի քննություն, կունենան նախընտրական կարգավիճակ

Այո, մենք մաթեմատիկայի իմացության պայմանը (SAT կամ ACT-ի միջոցով) կամընտրական ենք դարձրել EC և PG դիմորդների համար: Բակալավրի ընդունելության հանձնաժողովը դիկարկում է բոլոր դիմումները համապարփակ կերպով: Կան բազմաթիվ գործոններ, որ դիտարկվում են բոլոր դիմումների դիտարկման ընթացքում: Չնայած EC և PG դիմորդների համար մաթեմատիկայի քննությունը պարտադիր չէ Աշուն 2022-ի համար, այնուհանդերձ ովքեր, որ կունենան այն, կունենան նաև լրացուցիչ գործոն ԲԸՀ-ի կողմից դիտարկվելու ժամանակ:

3. Արդյո՞ք ես պարտավոր եմ հանձնել անհրաժեշտ քննությունները Հայաստանում

Ոչ: TOEFL iBT, IELTS Academic, SAT, և ACT քննությունները միջազգային են: Դուք կարող եք հանձնել դրանք քննական կազմակերպության կողմից տրամադրվող կամայական վայրից, որը կնախընտրեք:

4. Քանի անգամ կարող եմ հանձնել նույն քննությունը, և ո՞ր գնահատականը այդ պարագայում կդիտարկվի

Դուք կարող եք հանձնել անհրաժեշտ քննությունները այնքան անգամ, որքան քննական հաստատությունը թույլ է տալիս: Պետք է այցելեք նրանց կայքէջ՝ ավելի մանրամասն տեղեկատվության համար։ ՀԱՀ-ի ընդունելության տեսանկյունից,  կդիտարկվի վավեր և պաշտոնական գնահատականներից ամենաբարձրը: Մինչ քննության վերահանձման պլանավորումը, ավելի լավ սովորեք, որպեսզի կարողանաք բարելավել Ձեր արդյունքները։

5. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ՎՍՏԱՀ ԼԻՆԵԼ, ՈՐ ՀԱՀ-Ն ՍՏԱՑԵԼ Է ԻՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Որպեսզի համոզված լինեք, որ ՀԱՀ-ն ստացել է Ձեր քննության պաշտոնական արդյունքները, քննությանը գրանցվելիս կամ քննության ժամանակ պետք է անպայման նշեք ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդը: Այդ կոդերը ներկայացված են ստորև`

TOEFL iBT – 4151
SAT – 7257
ACT – 6982
IELTS Academic - 40 Baghramyan Ave, Yerevan

IELTS Academic քննության արդյունքները պետք է ուղարկվեն անմիջապես Բրիտանական Խորհրդից:

6. Ինչպե՞ս կարող եմ իմանալ, արդյոք իմ թեստի գնահատականը վավեր է?

Ձեր TOEFL iBT/IELTS Academic գնահատականը վավեր է միայն այն դեպքում, երբ Ձեր քննության ամսաթիվը եղել է դիմում-հայտի ներկայացման օրվանից երկու տարուց շուտ: Ձեր SAT/ACT գնահատական վավեր է այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր քննության ամսաթիվը Ձեր դիմում- հայտի ներկայացման ամսաթվից երեք տարուց շուտ է:

7. Իմ քննության արդյունքների վավերականության ժամկետը շուտով սպառվում է (օրինակ՝ մեկ ամսից)։ Ես դեռ կարո՞ղ եմ հիմում ներկայացնել

Այո։ Միայն, եթե ներկայացնում եք Ձեր դիմում-հայտը մինչ Ձեր քննությունների վավերականության ժամկետի լրանալը՝ մտապահելով մեր դիմումի վերջնաժամկետները։

8. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄ

Այո։ Խնդրում ենք այցելեք հետևյալ հղումներով, որպեսզի ծանոթանաք թիրախային գնահատականներին, ինչպես նաև մեխանիկորեն մերժման շեմին։ Խորհուրդ ենք տալիս նաև վերանայել մեր ընդունելության միջին գնահատականները, որում նշված են 2021 թ. աշնանն ընդունված դիմորդների ստացած միջին միավորները:

Թիրախային գնահատականներ
Մեխանիկորեն մերժման շեմ
Ընդունելության միջին գնահատականներ

9. ԵՍ ՀԱՆՁՆԵԼ ԵՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍՏԱՑԵԼ ԵՄ ԹԻՐԱԽԱՅԻՆԻՑ ՑԱԾՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ: ՊԵ՞ՏՔ Է ՎԵՐԱՀԱՆՁՆԵՄ

Թերևս քննությունների գնահատականները կարևոր են, դրանք չեն համարվում ՀԱՀ ընդունելության միակ գործոնը (եթե Դուք չեք ստացել մեխանիկորեն մերժման շեմին հավասար կամ ավելի ցածր գնահատական)։ Եթե Դուք ունեք Ձեր գնահատականը ուղղելու ժամանակ և ցանկություն, որոշումը Ձերն է։

Եթե Դուք ստացել եք մեխանիկորեն մերժման շեմից բարձր և թիրախային գնահատականից ցածր միավոր, հնարավոր է Ձեզ առաջարկենք պայմանական ընդունելություն։ Պայմանները սովորաբար ներառում են ՀԱՀ Բաց կրթության կատարելագործման դասընթաց(ներ)ի հաջողությամբ ավարտումը կամ համապատասխան քննության (քննությունների) վերահանձնումը և թիրախային գնահատական(ներ)ին հավասար կամ ավելի բարձր արդյունքի գրանցումը: Նախքան գրանցվելը պետք է կատարեք Ձեր ընդունելության կարգավիճակի մասին ստացած նամակում նշված պայման(ներ)ը։

Ստուգեք հետևյալ աղյուսակը, որում նշված են բակալավրի վերջին ընդունելության շրջանի արդյունքում ընդունված բոլոր ուսանողների քննությունների միջին գնահատականները։ Այս միավորները սովորաբար ավելի բարձր են թիրախային գնահատականներից։ Քանի որ ՀԱՀ ընդունելությունը մրցակցային է, լավ սովորեք և ձգտեք հնարավորինս բարձր արդյունքներ գրանցել ընդունելության քննությունների համար։

10. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՍ

Համացանցում կարող եք գտնել քննություններին նախապատրաստվելու անվճար, ինչպես նաև վճարովի առցանց նյութեր, որոնք կօգնեն Ձեզ նախապատրաստվել ստանդարտացված քննություններին։ Դրանցից են, օրինակ՝ DuolingoKhan AcademyKaplan Test PrepNumber2 Online EducationPrepFactorySparkNotesACTCollege BoardETSBritish CouncilMagooshWizIQTestDen և ավելին։

11. ԵԹԵ ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԵՄ TOEFL IBT ԵՒ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՄ SAT ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՉՀԱՆՁՆԵԼ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱԺԻՆԸ ԵՒ ՀԱՆՁՆԵԼ ՄԻԱՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԺԻՆԸ

Այո: Կարող եք բաց թողնել SAT քննության անգլերենի բաժինը, եթե արդեն ունեք TOEFL iBT գնահատականը և մտադրված չեք օգտագործել Ձեր SAT-ի արդյունքները մեկ այլ համալսարան ընդունվելու համար: ՀԱՀ-ն պահանջում է անգլերենի և մաթեմատիկայի իմացությունը հաստատող քննությունների արդյունքներ. Անգլերենի համար` TOEFL կամ IELTS և մաթեմատիկայի համար` SAT կամ ACT;: Այն դիմորդները ովքեր նախընտրում են հանձնել և՛ անլերեն լեզվի քննություններից մեկը, և՛ SAT, կարող են բաց թողնել SAT-ի անգլերենի բաժինը: Այնուամենայնիվ մենք խորհուրդ չենք տալիս այդպես վարվել: Խնդրում ենք նկատել, որ բաց թողնելով SAT-ի անգլերենի բաժինը Դուք չեք կարողանա օգտագործել Ձեր SAT-ի գնահատականները այլ համալսարաններ դիմելիս:

12. ԵՍ ՀՀ-Ի ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ ԵՄ, ՊԵ՞ՏՔ Է ՀԱՆՁՆԵՄ ՀԱՅԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ոչ: Մենք կարծում ենք, որ ներկայումս այն աշակերտները, ովքեր ավարտում են դպրոցը Հայաստանում 2022 թվականի գարնանային/աշնանային կիսամյակների ընթացքում, կարիք չունեն հանձնել Հայերեն լեզվի միասնական քննություն՝ ՀԱՀ ընդունելության համար: Եթե Բարձրագույն կրթության վերաբերյալ օրենքը փոխվի ՀՀ-ում, ապա մենք նույնպես կվերանայենք մեր ընդունելության պահանջները:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

1. Արդյո՞ք բոլոր դիմորդները հրավիրվում են հարցազրույցի

Ոչ։

2. Ե՞րբ ակնկալեմ, որ կհրավիրվեմ հարցազրույցի

Ոչ բոլոր դիմորդներն են հրավիրվում հարցազրույցի։ Սակայն, եթե Բակալավրի ընդունելության հանձնաժողովը որոշի Ձեզ հարցազրույցի հրավիրել, ապա դա կարող է տևել Ձեր դիմած վերջնաժամկետից հետո՝ 3-ից 11 շաբաթվա ընթացքում։ Շարունակելի վերջնաժամկետով դիմած դիմորդները կարող են հարցազրույցի հրավիրվել 3-ից 9 շաբաթվա ընթացքում։

3. Եթե ինձ հրավիրեք հարցազրույցի, ես պարտավո՞ր եմ ֆիզիկապես գալ ՀԱՀ

Ոչ: Ընդունելության գրասենյակը բոլոր դիմորդներին հնարավորություն է տալիս հաճախել հարցազրույցները անձամբ կամ առցանց: Եթե Դուք հարցազրույցի հրավեր եք ստանում, ապա պարզապես մեզ տեղեկացրեք, որ նախընտրում եք առցանց տարբերակը:

4. Ես չեմ կարող մասնակցել հարցազրույցին նշանակված օրը/ժամին։ Ի՞նչ պետք է անեմ

Եթե դուք իսկապես հիմնավորված պատճառ ունեք հարցազրույցին չմասնակցելու համար, ուղարկեք նամակ [email protected]-ին՝ խնդրելով հետաձգել Ձեր հարցազրույցի ամսաթիվը և/կամ ժամը: Չնայած նրան, որ մենք ամեն ջանք կգործադրենք Ձեզ առագ գնալու համար, այնուհանդերձ դա միշտ չէ, որ հնարավոր է: Այսպիսով, դիմեք մեզ միայն այն դեպքերում, երբ այլ տարբերակ չունեք։

5. Ի՞նչ լեզվով է հարցազրույցն անցկացվում

Բոլոր հարցազրույցնեն անցկացվում են անգլերենով։

6. Որքա՞ն է տևում հարցազրույցը

Ընդունելության հարցազրույցների մեծամասնությունը տևում են ոչ ավել, քան յոթ րոպե։

7. Ի՞նչ հարցեր եք ինձ ուղղելու հարցազրույցի ընթացքում

Հարցազրույցը զրույց է, որը կօգնի մեզ Ձեզ ավելի լավ ճանաչելու։ Հիմնական հարցերն են․

  • Ինչու՞ եք հետաքրքրված սովորելու ՀԱՀ-ում։
  • Ի՞նչ գիտեք Ձեր նախընտրած ծրագրի մասին։
  • Ի՞նչ դասեր եք մտադիր վերցնելու։
  • Ի՞նչ մարտահրավերներ եք ակնկալում ունենալ ՀԱՀ-ում սովորելու ընթացքում։
  • Որո՞նք են Ձեր ապագա մասնագիտական նպատակները։
  • Ի՞նչ հետաքրքրություններ ունեք դպրոցից դուրս։
  • Ի՞նչ ներդրումներ եք ակնկալում ունենալ ՀԱՀ-ում։

Մենք սովորաբար վերոնշյալ բոլոր հարցերը չենք տալիս: Այնուհանդերձ, լիովին հնարավոր է այլ հարցեր ևս լինեն:

8. Ես լսել եմ, որ այն դիմորդները, ովքեր հրավիրվում են հարցազրույցի, խնդիր ունեն իրենց դիմումի հետ։ Սա ճի՞շտ է։

Ոչ։ Հարցազրույցի հրավերը չի նշանակում, որ ինչ-որ բան “այն չէ” Ձեր դիմումի հետ։

Ավելի հաճախ հրավեր ուղարկվում է, երբ Բակալավրի ընդունելության հանձնաժողովը Ձեզ պատահական կարգով ընտրում է, կամ հարց է ունենում Ձեր դիմումի վերաբերյալ։

9. Ես նաև լսել եմ, որ հարցազրույցը ձևական բնույթ է կրում այն դիմորդների համար, ովքեր ունեն իսկապես ուժեղ քննական արդյունքներ և ՄՈԳ: Սա ճի՞շտ է

Ոչ։ Հարցազրույցը չափազանց կարևոր է և կարող է ազդել ընդունելության որոշումների վրա, նույնիսկ եթե Ձեր դիմումի մնացած մասն ուժեղ է: Ամենահաջող հարցազրույցները սովորաբար նախապատրաստման արդյունք են:

10. Իմ բոլոր ընկերները հրավիրվել են հարցազրույցի, ես՝ ոչլ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ես կստանամ ընդունելության առաջարկ:

Պարտադիր չէ։ Եթե Ձեզ չեն հրավիրում հարցազրույցի, Դուք կարող եք ստանալ հետևյալ կարգավիճակներից մեկը.

  • Ընդունելություն
  • Հետաձգում (հաջորդ հասանելի վերջնաժամկետին)
  • Մերժում
11. Ովքե՞ր են է հարցազրույցը վարում

Հարցազրուցավարների խումբը բաղկացած է առնվազն մեկ պրոֆեսորադասախոսական կազմից և ընդունելության գրասենյակի ներկայացուցչից: Հարցազրուցավարները ՉԵՆ ԿԱՐՈՂ որոշում կայացնել ընդունման կարգավիճակի վերաբերյալ: Նրանք պարզապես տեղեկատվությունը փոխանցում են բակալավրի ընդունելության հանձնաժողովին, որն ընդունում է ընդունելության վերջնական որոշումները:

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

1. ՀԱՀ-Ի ՇՆՈՐՀԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՃԱՆԱՉՎՈՒ՞Մ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ

Այո: Հայաստանի ամերիկյան համալսարանը հավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից` 1001 Marina Village Parkway, Suite 402, Alameda, CA 94501, 510.748.9001, www.wscuc.org։

2. ՀԱՀ-Ն ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍ ՀԱՀ-ՈՒՄ ԿԱՄ ԴՐՍՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱՆՈ՞ՒՄ ԵՆ

ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված բակալավրի կրթական աստիճանը կարող է բարելավել ՀԱՀ-ի կամ այլ արտասահմանյան բուհերի մագիստրոսական ծրագրեր ընդունվելու Ձեր հնարավորությունները:

3. ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՀ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԱՅԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՀ-ից կրեդիտների փոխանցումը մեկ այլ համալսարան չի տարբերվում ցանկացած այլ ԱՄՆ հավատարմագրված համալսարանից մեկ այլ համալսարան կրեդիտներ փոխանցելուց: Ուսանողները պարզապես պետք է ծանոթանան տվյալ համալսարանի կրեդիտների փոխանցման քաղաքականությանը:

Այլ

1. ՀԱՀ-Ն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒ՞Մ Է

Այո: Այցելք մեր Բնակարանային էջ՝ մանրամասն տեղեկատվության համար:

2. ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՀԱՀ-Ի ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ

ՀԱՀ-ի դասախոսական կազմը ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխանող կրթություն, դասավանդման մեթոդիկա և մասնագիտական փորձ: Դասախոսներն ունեն բարձրագույն կրթական աստիճաններ մի շարք հայտնի համալսարաններից, ինչպիսիք են Քեմբրիջի, Կոլումբիայի, Հարվարդի, ՄըքԳիլի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Մոսկվայի պետական, Սթենֆորդի, Երևանի պետական համալսարանները և այլն: Նրանք ներառված են մի շարք մասնագիտական ոլորտներում, որպես առաջատար տեղական ընկերությունների գործադիր տնօրեններ, տեխնոլոգիական ոլորտի խորհրդատուներ, ՏՏ ոլորտի հեռատես մասնագետներ, մեդիա մասնագետներ, հրատարակված գրքերի հեղինակներ, կառավարությունում աշխատող խորհրդատուներ, խոշոր հաշվապահական ըներությունների գործընկերներ, բանկիրներ և ավելին:

3. ՎԻԶԱ ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այո: Հայաստան մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է ունենան վավեր ճանապարհորդական փաստաթղթեր: Հայաստան մուտք գործելու վիզա ստանալու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը: Ճամփորդելու իրավունք ունենալու համար որոշ երկրներ պահանջում են, որ անձնագրերը ունենան առնվազն վեց ամսվա վավերություն:

Օտարերկրյա քաղաքացիների մեծ մասը կարող է ստանալ վիզա Երևան ժամանելիս,  օդանավակայանում` 15,000 ՀՀ դրամ արժողությամբ: Այս միանգամյա մուտքի վիզան վավեր է Ձեր ժամանումից մինչև 120 օր: Կարող եք նաև վիզա ստանալ Ձեր տարածքում գործող Հայաստանի դեսպանատնից, հյուպատոսությունից կամ Հայաստանի էլեկտրոնային վիզայի համակարգի միջոցով, որի համար պետք է այցելեք հետևյալ կայք-եջ Armenia’s e-visa system:

Ծանոթագրություն. ՀԱՀ ընդունված որոշ երկրների քաղաքացիներին համալսարանը տրամադրում է հրավեր-նամակ Հայաստանի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններից Հայաստան մուտքի վիզայի դիմելու և ստանալու համար: Վերոնշյալ երկրների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Որոշ երկրների քաղաքացիներից չի պահանջվում Հայաստան մուտքի վիզա ստանալ: Այդ երկրների ցանկը կարող եք գտնել այստեղ: Երբ արդեն Հայաստանում լինեք, ՀԱՀ-ն կաջակցի Ձեզ թարմացնել Ձեր վիզան:

Ձեր քաղաքացիության երկրի պահանջների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության ստանալու համար խնդրում ենք այցելել Հայաստանի արտաքին գործերի նախարարության վիզայի էջ:

4. ԻՍԿ ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՄ ՀԱՀ ԵՎ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԳՆԱՄ ԲԱՆԱԿ, Ի՞ՆՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ

Եթե Դուք ընդունվել եք ՀԱՀ և անցել պարտադիր զինվորական ծառայության, ՀԱՀ-ն Ձեզ կտրամադրի ուսումը երկու տարով հետաձգելու հնարավորություն։ Ընդունված ուսանողները, ովքեր պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, կարող են համոզված լինել, որ իրենց տարեկան ուսման վճարը սահմանվում է կնքված պայմանագրով: Այսինքն, ուսման վճարը չի բարձրանա ուսումնառության տարիների ընթացքում:

5. ՀԱՀ–Ն ԱՌԱՋԱՐԿՈ՞ՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՏԱՐԿԵՏՈՒՄ

Ըստ Հայաստանի հանրապետության Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի, համալսարանները ուսանողներին չեն տրամադրում բանակից տարկետման իրավունք: Եթե Ձեզ հետաքրքրիր է, թե ինչպես կարող եք բանակից տարկետում ստանալ, կարող եք տեղեկանալ Կրթության և գիտության նախարարությունից, թե ովքեր ունեն այդ իրավունքը` ըստ կրթության, գիտության, արվեստի, սպորտի և մշակույթի ոլորտներում իրենց ունեցած զգալի ձեռքբերումների։ Կարող եք նաև Պաշտպանության նախարարությունից հավելյալ տեղեկատվություն ստանալ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին:

6. Ես լսել եմ, որ ՀԱՀ-ն ունի Հայաստանում համարժեք համարվող քոլեջ: Սա ճի՞շտ է:

Ոչ: ՀԱՀ-ն չունի ավագ դպրոց կամ այլ համարժեք:

7. Արդյո՞ք ՀԱՀ-ն առաջարկում է հեռավար ուսուցում

Ոչ: Այնուամենայնիվ, եթե Հայաստանի կառավարությունը հայտարարի մեկ այլ արտակարգ դրություն ՝ շարունակվող COVID-19 համաճարակի պատճառով, ՀԱՀ-ից կարող է պահանջվել իր գործունեության մի մասը առցանց փոխանցել: