Ընտրման կարգ և ՀԱՀ ուսանողի նկարագիր

Կարևոր տեղեկություն այն դիմորդների համար, որոնք դիմում են ՀԱՀ մինչև զինվորական ծառայության անցնելը․

Եթե դուք դիմում եք ՀԱՀ և գտնվում եք պարտադիր զինվորական ծառայության մեջ, ապա Բակալավրիատի ընդունելության հանձնաժողովը և Ընդունելության գրասենյակը կցուցաբերեն ավելի ճկուն մոտեցում ձեր դիմում-հայտի դիտարկման գործընթացում։ Խնդրում ենք տեղեկացնել մեզ զինվորական ծառայության մասին հետևյալ էլ. փոստի հասցեով՝ [email protected]։

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԱՎՏՈՄԱՏ ՄԵՐԺՄԱՆ ՇԵՄ 

Ստորև ներկայացված են նվազագույն շեմային միավորները, որոնցից ցածր արդյունքի դեպքում դիմում-հայտը ավտոմատ կերպով մերժվում է։

Անգլերենի ավտոմատ մերժում Մաթեմատիկայի ավտոմատ մերժում
Բոլոր ծրագրերը BAB/BSE CS/DS ES/ESS PG EC
TOEFL iBT (նախորդ ձևաչափով) 76-ից ցածր SAT 650-ից ցածր 650-ից ցածր 630-ից ցածր 570-ից ցածր 500-ից ցածր
TOEFL iBT (2026 թ. հունվարի 21-ից սկսած) 4-ից ցածր ACT 28-ից ցածր 28-ից ցածր 27-ից ցածր 24-ից ցածր 18-ից ցածր
IELTS Academic (Ակադեմիական) 6-ից ցածր
SAT Անգլերեն 550-ից ցածր
ACT Անգլերեն 43-ից ցածր

Ծանոթագրություն․ 2026 թվականի աշնանային ընդունելության շրջանակում Քույրական գործ բակալավրիատի ծրագրի դիմորդների համար մաթեմատիկայի քննության արդյունքների տրամադրումը կամընտրական է։


2025 ԹՎԱԿԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԸ

Ստորև ներկայացնում ենք 2025 թվականի ընդունելության ցուցանիշների պատկերը, որը կարող է օգտակար լինել ձեզ։ Աղյուսակներում ներկայացված են 2025 թվականի աշնանն ընդունված բակալավրիատի ուսանողների ընդունելության քննությունների միջին, նվազագույն և առավելագույն գնահատականները։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալ ցուցանիշները տարեցտարի կարող են փոփոխվել։ Ներկայացված տվյալները բացառապես տեղեկատվական բնույթ են կրում՝ առանց սահմանելու հաջորդ ուսումնական տարվա ընդունելության չափանիշները։

Վերոնշյալ տվյալները հիմնված են Ընդունելության գրասենյակի հաշվարկների վրա և չեն համարվում համալսարանի պաշտոնական վիճակագրությունը, որը հրապարակվում է Համալսարանական հետազոտությունների և գնահատման գրասենյակի կողմից։