Auto-Denials-2022

Ծանոթագրություն: 2022 թվականի աշնանային ընդունելության Անգլերեն և հաղորդակցության, ինչպես նաև Քաղաքականության և պետական կառավարման ծրագրերի դիմորդները պետք է հաշվի առնեն, որ մաթեմատիկայի քննության արդյունքների տրամադրումը կամընտրական է: Բակալավրի ընդունելության հանձնաժողովը կանցկացնի դիմում-հայտերի համապարփակ դիտարկում, որը ներառում է Ձեր կրթական հիմքը, քննությունների արդյունքները, արտադասարանային և կամավորական գործունեությունը, շարադրությունները և նաև հարցազրույցը (եթե Ձեզ հրավիրեն հարցազրույցի): Սակայն, եթե Դուք ընդունվել եք Անգլերեն և հաղորդակցություն կամ Քաղաքականություն և պետական կառավարում կրթական ծրագրերից մեկին և ուսումնառության ընթացքում ցանկություն եք հայտնում փոխելու Ձեր մասնագիտացումը, ապա պետք է ներկայացնեք մաթեմատիկայի իմացությունը հաստատող քննության արդյունքներ` հանձնելով ACT կամ SAT քննություններից մեկը (և ապահովել թիրախային կամ թիրախայինից ավելի բարձր գնահատական) կամ հաջողությամբ ավարտել ՀԱՀ-ում առաջարկվող մաթեմատիկայի դասընթացը: Սա չի վերաբերում այն ուսանողներին, ովքեր դիմում-հայտ ներկայացնելիս արդեն իսկ հանձնել են մաթեմատիկայի իմացության քննությունն ու ստացել թիրախային գնահատականը:


2021 ԹՎԱԿԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

Չնայած, որ վերը նշել ենք թիրախային գնահատականները, կարծում ենք 2021 թվականի ընդունելության միջին գնահատականների ներկայացումը օգտակար կլինի Ձեզ համար: 2021 թվականի աշնանը ընդունված բոլոր ուսանողների քննությունների միջին գնահատականները ներկայացված են վարը: Ինչպես նկատեցիք, գնահատականները թիրախային գնահատականներից բարձր են: Քանի որ ՀԱՀ ընդունվելը մրցակցային է, մենք հորդորում ենք լավ սովորել և որքան հնարավոր է բարձր գնահատականներ ստանալ ընդունելության քննություններից:

Auto-Denials-2022
Auto-Denials-2022