Ուսման վարձ

 

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ՀԱՀ-ում ուսումնառության ֆինանսավորմանը` սկսած ընդունելությունից մինչև բակալավրի կրթական աստիճան ստանալը: Այս էջում ներկայացված է տեղեկություն ուսման վարձի և այլ վճարների, ինչպես նաև այն հնարավորությունների վերաբերյալ, որոնք կաջակցեն Ձեզ ուսումնառության ընթացքում։  Եթե Ձեր կրթության ֆինանսավորման համար դուք ունեք ֆինանսական օժանդակության կարիք, ապա դուք պետք է դիմեք նման աջակցության համար Ձեր ընդունելության դիմումին զուգահեռ: Հիշե՛ք, որ ֆինանսական օժանդակության դիմելը ոչ մի կերպ չի ազդելու Ձեր ընդունելության դիմումի ընթացքի կամ վերջնական արդյունքի վրա: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել finaid.aua.am կամ admissions.aua.am/tuition-and-financial-aid կայք-էջերղ:

 

ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

Ուսանողները ընդունվելուց հետո քառամյա ժամկետով պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, ըստ որի՝ սահմանվում է ուսման վճարի չափը՝ մինչև պայմանագրի ավարտը: Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով:

Գրանցման ժամանակ դիմորդները դասակարգվում են որպես. 

» Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ*
» Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք (10 տարվա վիզա ունեցող անձինք) կամ
» Միջազգային ուսանողներ

Աշուն 2024 ուսումնական տարվա բակալավրի աստիճանի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների տարեկան ուսման վարձը և այլ վճարները՝ նախքան ֆինանսական օժանդակություն ստանալը, հետևյալն են.

  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և Հայաստանի հատուկ անձնագիր ունեցող անձինք* Միջազգային ուսանողներ
Գործարարության բակալավրի կրթական ծրագիր 2,500,000 ՀՀ դրամ 4,500,000 ՀՀ դրամ
Մնացած բոլոր կրթական ծրագրերը** 2,000,000 ՀՀ դրամ 4,000,000 ՀՀ դրամ
Ուսանողներին մատուցվող ծառայությունների վճար 25,000 ՀՀ դրամ
Առողջական ապահովագրություն*** 10,000 ՀՀ դրամ/ամիս

*     ՀՀ քաղաքացիներ համարվում են նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված քաղաքացիները:
**  Ծրագրերը ներառում են՝ Անգլերեն և հաղորդակցություն, Քաղաքականություն և պետական կառավարում, Համակարգչի գիտություն, Ճարտարագիտություն, Տվյալագիտություն Շրջակա միջավայր և կայունության գիտություններ և Քույրական գործ բաժինները:
*** ՀԱՀ-ը պահանջում է բժշկական ապահովագրության ապացույց այն ուսանողներից, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն: Այն կարող եք ձեռք բերել առողջության ապահովագրության ցանկացած մատակարարից: Այլ դեպքերում ՀԱՀ-ն առաջարկում է ապահովագրության ձեռքբերում համալսարանի մատակարարի միջոցով, ինչն ամսական կազմում է մոտ 10,000 ՀՀ դրամ:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՀ-ում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ՀՀ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց ավտոմատ կերպով տրամադրվում է տարեկան 2,000,000 ՀՀ դրամ սուբսիդավորում: Հատուկ ՀՀ քաղաքացիներին առաջարկում է առաջադիմության կամ կարիքի հիման վրա սահմանված ֆինանսական աջակցություն: Դիմումի մարնրամասն ու բազմակողմանի քննարկումից հետո դիմորդներին կարող են տրամադրել 25%, 50%, 75% և 90% ֆինանսական օժանդակություն:
Միջազգային ուսանողները կարող են դիմել ակադեմիական կրթաթոշակների, որոնք կարող են փոխհատուցել ուսման վճարի ընդհանուր արժեքի մինչև 50%-ը։
Բացի այդ՝ դիմորդին հավելյալ աջակցության համար համալսարանն առաջարկում է ֆինանսական օժանդակության մի շարք լրացուցիչ տարբերակներ, ինչպիսիք են՝ ուսման վարձի տարաժամկետ ժամանակացույցը, կրթաթոշակներ՝ ըստ առաջադիմության, և/կամ աշխատանք ուսման վարձի դիմաց և այլն։

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ

UGRAD_TA_Arm
Վերոհիշյալ տեղեկատվությունը հիմնված է 2021 թվականի աշնանը ցուցակագրված 490 առաջին կուրսի ուսանողների ֆինանսական աջակցության ցուցանիշների վրա:

 

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ` ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ
2023-2024 2022-2023 2021-2022 2020-2021 2019-2020
2018-2019