Ուսման վարձ

 

Դուք պետք է դիմեք ֆինանսական օժանդակության համար ձեր ընդունելության դիմում-հայտի ներկայացմանը զուգահեռ: Ընդունվելուց հետո այլևս հնարավոր չի լինի ներկայացնել ֆինանսական օժանդակության դիմում։ Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ ֆինանսական օժանդակության համար դիմելը որևէ կերպ չի ազդում ձեր ընդունելության դիմում-հայտի ընթացքի կամ վերջնական արդյունքի վրա։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք finaid.aua.am։

 

ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁ

ՀԱՀ ընդունվելիս ուսանողները պայմանագիր են կնքում համալսարանի հետ, որով սահմանվում է ուսման վարձի չափը պայմանագրի գործողության ընթացքում։ Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով:

Գրանցման ժամանակ դիմորդները դասակարգվում են որպես.

» ՀՀ քաղաքացիներ*
» ՀՀ հատուկ անձնագիր ունեցող անձինք (հայտնի է՝ որպես 10 տարի ժամկետով տրվող վիզա) կամ
» Օտարերկրյա ուսանողներ

Աշուն 2026 ուսումնական տարվա բակալավրիատի ծրագրերում ընդգրկված ուսանողների տարեկան ուսման վարձը և այլ վճարները՝ նախքան ֆինանսական օժանդակություն ստանալը, ներկայացված են ստորև.

  ՀՀ քաղաքացիներ և ՀՀ հատուկ անձնագիր ունեցող անձինք* Օտարերկրյա ուսանողներ
Գործարարության բակալավրիատի ծրագիր / Տնտեսագիտության բակալավրիատի ծրագիր 2,750,000 ՀՀ դրամ 4,7500,000 ՀՀ դրամ
Մնացած բոլոր ծրագրերը** 2,000,000 ՀՀ դրամ 4,250,000 ՀՀ դրամ
Ուսանողներին մատուցվող ծառայությունների վճար 25,000 ՀՀ դրամ
Առողջության ապահովագրություն*** 10,000 ՀՀ դրամ/ամիս

*   ՀՀ քաղաքացիներ համարվում են նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված քաղաքացիները:

** Ծրագրերը ներառում են հետևյալ մասնագիտացումները՝ Անգլերեն և հաղորդակցություն (Միջմշակութային հաղորդակցություն /անգլերեն/ (BAEC)` ըստ լիցենզիայի), Քաղաքականություն և պետական կառավարում, Համակարգչային գիտություն (Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (BSCS)` ըստ լիցենզիայի), Տվյալագիտություն, Ճարտարագիտություն (Մեխատրոնիկա (BSES)` ըստ լիցենզիայի), Շրջակա միջավայրի և կայունության գիտություններ, ինչպես նաև Քույրական գործ:

*** ՀՀ քաղաքացիություն չունեցող ուսանողները պարտավոր են ՀԱՀ ներկայացնել առողջության ապահովագրության առկայությունը հավաստող փաստաթուղթ։ Դուք կարող եք ձեռք բերել առողջության ապահովագրություն ցանկացած ապահովագրական ընկերությունից։ ՀԱՀ-ը հնարավորություն է տալիս նաև ձևակերպելու առողջության ապահովագրություն համալսարանի ապահովագրության մատակարարի հետ՝ ամսական մոտ 10,000 ՀՀ դրամ վճարի դիմաց։ Եթե դուք Հայաստանում բնակվող օտարերկրյա ուսանող եք, ապա ՀԱՀ-ի հետ Ուսումնառության պայմանների վերաբերյալ պայմանագիր ստորագրելիս պետք է ներկայացնեք ՀԱՀ-ում ձեր ուսումնառության ընթացքում գործող առողջության ապահովագրության առկայությունը հավաստող վավեր փաստաթուղթ։

Կարևոր հայտարարություն․ Քույրական գործի բակալավրիատի ծրագիր ընդունված ուսանողներն ավտոմատ կերպով կստանան ուսման վարձի 95% սուբսիդավորում՝ պայմանով, որ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՀ-ում

ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ հատուկ անձնագիր ունեցող անձինք ավտոմատ կերպով ստանում են 2,000,000 ՀՀ դրամի չափով տարեկան սուբսիդավորում, ինչի արդյունքում ուսման ընդհանուր վարձը նվազում է՝ 4,750,000 ՀՀ դրամից դառնալով 2,750,000 ՀՀ դրամ (Գործարարության և Տնտեսագիտության բակալավրիատի ծրագրերի դեպքում) և 4,250,000 ՀՀ դրամից դառնալով 2,250,000 ՀՀ դրամ (բակալավրիատի մնացած բոլոր ծրագրերի դեպքում)։ Բացի այդ, համալսարանը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է ֆինանսական օժանդակություն՝ ըստ կարիքի, ինչի շնորհիվ ուսման վարձը կարող է նվազել մինչև հավելյալ 90%-ով։ ՀԱՀ-ը նաև առաջարկում է ֆինանսական աջակցության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ուսման վարձավճարի տարաժամկետ վճարումը, ուսման վարձավճարի մասնաբաժիններով վճարումը, առաջադիմության վրա հիմնված կրթաթոշակը և աշխատանք ուսման վարձի դիմաց ծրագիրը՝ դիմորդներին առավելագույնս աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք finaid.aua.am/payment-options։

Օտարերկրյա ուսանողները կարող են ստանալ կրթաթոշակ՝ ըստ առաջադիմության, որը կարող է փոխհատուցել ուսման ընդհանուր վարձի մինչև 50%-ը։

 

Ֆինանսական օժանդակության ցուցանիշները

454

ֆինանսական օժանդակության դիմորդ

363

ֆինանսական օժանդակության մշակված դիմում

75%

մշակված դիմումները ստացել են ֆինանսական օժանդակություն

65%

ստացված ֆինանսական օժանդակության միջին մակարդակ

Բակալավրիատի միջազգային կրթաթոշակ

95%

միջազգային կրթաթոշակի դիմորդներին շնորհվել է կրթաթոշակ

45%

ստացված միջազգային կրթաթոշակի միջին մակարդակ

Վերոնշյալ տեղեկատվությունը հիմնված է Աշուն 2025 ուսումնական տարվա շրջանակում ընդունված առաջին կուրսի ուսանողների ֆինանսական օժանդակության ցուցանիշների վրա։

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ` ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ

2025-2026 2024-2025 2023-2024 2022-2023 2021-2022 2020-2021 2019-2020
2018-2019