
Հայաստանի ամերիկյան համալսարան կարող են դիմել ինչպես այն դիմորդները, ովքեր ցանկանում են ընդունվել առաջին կուրս այնպես էլ այն ուսանողները, ովքեր ցանկանում են տեղափոխվել այլ համալսարաններից:
ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն` հաշվի առնելով դիմորդի ինչպես ակադեմիական այնպես էլ ոչ ակադեմիական հաջողությունները: ՀԱՀ ընդունելության որոշումը երբեք չի կայացվում հաշվի առնելով ընդամենը մեկ գործոն. մենք ուշադրություն ենք դարձնում գիտական վկայականներին, քննությունների արդյունքներին, արտադասարանային և կամավորական գործունեությանը և ավելիին:
ՀԱՀ-ն առաջարկում է բակալավրի քառամյա ծրագրեր Գործարարության, Անգլերեն և հաղորդակցության, Համակարգչային գիտության, Ճարտարագիտության և Տվյալագիտության մասնագիտացումներով: 2021թ․ աշնանից սկսած ՀԱՀ-ն կառաջարկի նաև Քաղաքականության և պետական կառավարման բակալավրի աստիճան։ Վերոնշյալ բոլոր ծրագրերը հանրակրթական համակարգի մի մասն են կազմում և ապահովում են մասնագետներ, ովքեր բազմակողմանիորեն զարգացած են, ունեն վերլուծական միտք և ստեղծագործ են, կարող են ինքնուրույն ուսումնառել, հասկանալ տարբեր մտածելակերպեր, աշխատել՝ համագործակցելով և արդյունավետ հաղորդակցվել տարբեր մշակույթների և ոլորտների անձանց հետ։
Կարդալ ավելին
ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն: Մենք ընտրում ենք այն ուսանողներին, ովքեր ունեն հմտություններ և կարողություններ գրանցելու հաջողություններ ուսումնառության ոլորտում և ում կրթական ու աշխատանքային նպատակաները համապատասխանում են ՀԱՀ-ին: Ձեր դիմումը հանձնելուց անմիջապես հետո այն ենթարկվում է տեխնիկական դիտարկման: Եթե Ձեր դիմումը համապատասխանում է պահանջներին, Բակալավրի ընդունելության հանձնաժողովը մանրամասնորեն ուսումնասիրում է Ձեր դիմումը, որի շրջանակներում հանձնաժողովը կարող է նաև հրավիրել Ձեզ հարցազրույցի: Երբ Ձեր դիմումը ամբողջական լինի, էլեկտրոնային նամակով կստանաք ծանուցում՝ Ձեր դիմումի կարգավիճակի մասին, դիմումի վերջնաժամկետից 12 շաբաթ անց:
Քանի որ ՀԱՀ ընդունվելը մրցակցային է, հանձնաժողովը հաշվի է առնում և՛ ուսումնական, և՛անձնական տեղեկատվությունը` ներառյալ կրթական հիմքը, քննության պաշտոնական արդյունքները, արտադասարանային և կամավորական գործունեությունը, շարադրությունները, անհրաժեշտության դեպքում նաև հարցազրույցը:
Կարդալ ավելին
ՀԱՀ դիմելը կարող է սարսափելի թվալ: Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում, ի՞նչ քննություններ, ո՞րտեղ պետք է դիմել և այլն, ապա Դուք ճիշտ տեղում եք։ Ընդունելության մասին մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիտարկել սույն էջը՝ համոզված լինելու, որ լավ պատրաստված եք ամբողջական դիմում-հայտ ներկայացնելուն: Կարդալ ավելին
Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք ՀԱՀ-ում Ձեր ուսումնառության ֆինանասավորմանը`սկսած ընդունելությունից մինչև գիտական աստիճանի ստանալը: Ուսանողները պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, ըստ որի սահմանվում է ուսման վճարը մինչ պայմանագրի ավարտը: Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով: Կարդալ ավելին
Աշուն 2021 ընդունելության դիմում-հայտն այժմ հասանելի է։ Այն սկսելու համար ստեղծեք և հաստատեք ձեր անձնական էջը /պրոֆիլը/ im.aua.am կայքում: Այնուհետև ընտրեք “Submit an Application for Admission to Undergraduate Study” տարբերակը։ Համակարգը հնարավորություն է տալիս ցանկացած պահի պահպանել ձեր դիմում-հայտը և վերադառնալ՝ փոփոխություններ կատարելու համար:
Նախքան դիմումը սկսելը խրախուսում ենք ուսումնասիրել դիմում-հայտի պահանջները:
Աշուն 2021 դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետները* հետևյալն են․
Վաղ ընդունելություն - Դեկտեմբեր 15, 2020
Կանոնավոր ընդունելություն - Մարտ 15, 2021
Շարունակելի ընդունելություն - Հունիս 15, 2021
* Մենք հորդորում ենք դիմել հնարավորինս շուտ: Այնուամենայնիվ, եթե դիմում եք շարունակելի ընդունելության վերջնաժամկետով, ապա ձեր դիմում-հայտը կդիտարկվի տեղերի առկայության պարագայում:
Դիմորդները հարցնում են, թե ո՞րն է վաղ, կանոնավոր և շարունակելի ընդունելության տարբերությունը։ Կարդալ ավելին
ՀԱՀ ընդունելությունը մրցակցային է, քանի որ դիմորդներն ավելի շատ են քան հասանելի տեղերը: Եթե Դուք չեք ընդունվել ՀԱՀ, մենք ապագայում վերադիմելու հնարավորություն ենք ընձեռում:
Մինչ վերադիմելը, հորդորում ենք ծանոթանալ վերադիմելու քաղաքականությանը`համոզված լինելու համար, որ համապատասխանում եք բոլոր պահանջներին:
Կարդալ ավելին
Այս էջում տեղ գտած տեղեկատվությունը ընդհանուր է և այն կարող է ենթակա լինել փոփոխության: Ծրագրերի, ընդունելության ընթացակարգի և այլնի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս ստուգել Ձեր նախընտրած ծրագրի կայքը ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրի ընունելության քաղաքականությունը: Եթե չեք գտել Ձեր հարցի պատասխանը այս բաժնում , խնդրում ենք էլէկտրոնային նամակ ուղարկել Ընդունելության գրասենյակ հետևյալ էլ. հասցեով [email protected]:
Կարդալ ավելին
Եթե Ձեզ հետաքրքիր է տեսնել PDF ֆորմատով թռուցիկները բակալավրի ընդունելության ընթացակարգի, ուսման վճարի, ֆինանսական օժանդակության, կրթական ծրագրերի կամ ընդունելության քննություններին պատրաստվելու վերաբերյալ, ապա այցելեք մեր թռուցիկների էջը:
Կարդալ ավելին
Միացեք համալսարանում տեղի ունեցող բազում միջոցառումներին: Մենք կազմակերպում ենք ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԵՍՍԻԱՆԵՐ և ԲԱՑ ԴԱՍԵՐ տարվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում:
Կարդալ ավելին
ՀԱՀ-ում ուսանողները հայտնվում են մի համայնքում, որը մարտահրավերներ է նետում,տալով նոր գաղափարներ և տրամադրում է կրթություն` ամբողջ կյանքի համար: Մեր ուսանողներից շատերի համար ՀԱՀ-ն դառնում է երկրորդ ընտանիք: Գրեթե 2000 ուսանողներից յուրաքանչյուրն ունի ՀԱՀ-ը զգալու իր ուրույն հնարավորությունը. Ուսանողական խորհուրդ, ուսանողական ակումբներ, ուսանողական ծառայություններ, հետազոտական կենտրոններ, ուսումնական պրակտիկա, մեր գրադարանը, միջազգային կարգի դասախոսական կազմ: Կարդացեք իրենց պատմությունները և իմացեք ավելին ՀԱՀ–ում իրենց փորձի մասին:
Կարդալ ավելին