Դիմումի պահանջները

 

Վստահ լինելու համար, որ Ձեր դիմում-հայտն ամբողջական է, համոզվեք, որ համապատասխանում եք հետևյալ պահանջներին․


1. Բակալավրի ծրագրի ընդունելության դիմում-հայտ

Ներկայացրեք ամբողջական դիմում-հայտ` ներառյալ բոլոր անհրաժեշտ հավելյալ փաստաթղթերը նշված այս էջում և դիմումի ցուցումներում: Մենք հասկանում ենք, որ դիմում-հայտի բոլոր պահանջները բավարարելը (դպրոցի գնահատականների միջուկը, վկայականներ և այլն) կորոնավիրուսի համաճարակի ներկայիս պայմաններում դժվար է։ Այդ իսկ պատճառով Բակալավրի ընդունելության հանձնաժողովը կցուցաբերի ճկուն և անհատական մոտեցում՝ ուշացած բոլոր փաստաթղթերի համար:

Սակայն պետք է հաշվի առնել, որ թերի դիմումները կտեղափոխվեն հաջորդ վերջնաժամկետ, իսկ Շարունակելի ընդունելության վերջնաժամկետի թերի դիմումները կճանաչվեն անվավեր:


2. Անգլերեն լեզվի իմացություն

Ներկայացրեք անգլերեն լեզվի իմացությունը հաստատող հետևյալ քննություններից որևէ մեկի վավեր և պաշտոնական արդյունքները․

  • TOEFL iBT կամ TOEFL iBT Special Home Edition Tests (թիրախային միավորը՝ 79*)
  • IELTS Academic կամ IELTS Indicator Exams (թիրախային միավորը՝ 6.5*)
  • Անգլերեն լեզվի քննությունից ազատվելու թեստ – Կարող են հանձնել այն դիմորդները, ում համար անգլերենը մայրենի լեզու է կամ մոտ է մայրենիին։ Հավելյալ տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք կարդալ Անգլերեն լեզվի քննությունից ազատվելու թեստի քաղաքականությունը։ Դիմելու համար այցելեք և լրացրեք դիմում-հայտը այստեղ։

Գնահատման վավերականություն և հաշվետվություն

Անգլերեն լեզվի իմացության պաշտոնական գնահատական, որը պետք է լինի TOEFL iBT(անցանելի է նաև Toefl iBT Special Home քննությունը) կամ IELTS Academic անցանելի է նաև IELTS Indicator տարբերակը) ։ ՀԱՀ դիմում-հայտում ներկայացնելու համար TOEFL iBT/IELTS Academic քննությունների արդյունքները վավեր են համարվում, եթե քննությունը հանձնել եք դիմում-հայտը ներկայացնելու ամսաթվից մինչև երկու տարի առաջ։ Խնդրում ենք պարտադիր կերպով նշել ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդերը, ինչպես նշված է վարը, որպեսզի համոզված լինեք, որ մենք ստացել ենք Ձեր գնահատականը․

  • TOEFL iBT կոդ՝ 4151
  • IELTS Academic կոդ՝ 40 Baghramyan Ave, Yerevan

Այլընտրանքային գնահատում 2021թ․ աշնան դիմորդների համար

ՀԱՀ-ն և Բակալավրի ընդունելության հանձնաժողովը նախապատվությունը կտան այն դիմորդներին, ովքեր իրենց անգլերեն լեզվի իմացությունը ցուցաբերել են TOEFL iBT (ներառյալ Special Home Edition) թեստի, IELTS (ներառյալ Indicator) քննության միջոցով, կամ հաստատված են Անգլերեն լեզվի քննությունից ազատվելու թեստի համար։ Եթե Դուք չեք կարող հանձնել նշված քննություններից որևէ մեկը, ապա մենք Ձեզ կառաջարկենք այլընտրանքային մեթոդ, որը կլինի Duolingo անգլերենի թեստը՝ պարտադիր հարցազրույցի և տեղում գրված երկու շարադրության հետ միասին։ Սակայն, եթե Դուք ընդունվեք Հայաստանի ամերիկյան համալսարան այլընտրանքային գնահատման միջոցով, Դուք վտանգվում եք չարժանանալ որոշակի արժանիքների վրա հիմնված կրթաթոշակների և պետական կամ այլ ծրագրերի, որոնք պահանջում են ստանդարտացված քննություններ:

Կարևոր ծանուցում Լիբանանից դիմորդների համար

Վերջերս Լիբանանում կատարված աղետի հետ պայմանավորված, TOEFL iBT or IELTS Academic քննությունների փոխարեն ՀԱՀ-ն կընդունի բանավոր հատվածներ SAT և ACT քննություններից։ Մենք չենք պահանջի շարադրության բաժինը։ Սակայն, քանի որ SAT-ն և ACT-ն անգլերեն լեզվի իմացության քննություններ չեն, հնարավոր է Ձեր մասնակցությունը պարտադիր հարցազրույցին և տեղում գրվող երկու շարադրությանը։


3. Մաթեմատիկայի իմացություն
Ներկայացրեք մաթեմատիկայի իմացությունը հաստատող վավեր և պաշտոնական արդյունքներ SAT կամ ACT քննությունների միջոցով: Անգլերեն և հաղորդակցություն, Քաղաքագիտություն և պետական կառավարում ծրագրերի 2021 թվականի աշնանային ընդունելությամբ դիմող դիմորդները կազատվեն այս պահանջից: Թիրախային գնահատականներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Գնահատման վավերականություն և հաշվետվություն
Մաթեմատիկայի իմացության Ձեր գնահատականի պաշտոնական հաշվետվությունը պետք է ներկայացնեք անմիջապես College Board-ից կամ ACT-ից։ ՀԱՀ դիմում-հայտում ներկայացնելու համար այս քննությունները վավեր են համարվում, եթե քննությունը հանձնել եք դիմում-հայտը ներկայացնելու ամսաթվից մինչև երեք տարի առաջ։ Խնդրում ենք պարտադիր կերպով նշել ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդերը, ինչպես նշված է վարը, որպեսզի համոզված լինեք որ մենք ստացել ենք Ձեր գնահատականը․

  • SAT-ի կոդը՝ 7257
  • ACT-ի կոդը՝ 6982

Այլընտրանքային գնահատում 2021թ․ աշնան դիմորդների համար
ՀԱՀ-ը և Բակալավրի ընդունելության հանձնաժողովը Գործարություն, Համակարգչային գիտություն, Ճարտարագիտություն և Տվյալագիտություն բաժիններ դիմող դիմորդներին խրախուսում է իրենց մաթեմատիկայի իմացությունը ցուցաբերել են SAT կամ ACT քննությունների միջոցով։ Սակայն, եթե Դուք չեք կարող հանձնել նշված քննություններից որևէ մեկը, ապա մենք կառաջարկենք ներքին այլընտրանքային գնահատում 2021թ․ աշնան դիմորդների համար։ Այն կներառի երկարացված ընդունելության հարցազրույց՝ Ձեր քանակական և մաթեմատիկական կարողությունները գնահատելու համար։ Նկատի ունեցեք, եթե Դուք ընդունվեք Հայաստանի ամերիկյան համալսարան այլընտրանքային գնահատման միջոցով, Դուք վտանգվում եք չարժանանալ որոշակի արժանիքների վրա հիմնված կրթաթոշակների և պետական կամ այլ ծրագրերի, որոնք պահանջում են ստանդարտացված քննություններ:


Մաթեմատիկայի քննությունից ազատվելու թեստ տեղափոխվող դիմորդների համար
Եթե Դուք անցել եք համալսարանական մակարդակի մաթեմատիկայի դասընթացներ, Դուք կարող եք որակավորվել մաթեմատիկայի քննությունից ազատվելու թեստի համար։ Մաթեմատիկայի քննությունից Ձեր ազատումը հաստատելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր համալսարանի գնահատականների միջուկը (որը ցույց կտա մաթեմատիկայի վերաբերյալ Ձեր անցած բոլոր առարկաներն ու գնահատականները) [email protected] էլ․ հասցեին։


4. Անձնագրի՝ Ձեր նկարի և գրանցման էջերի պատճեն (կամ Ազգային նույնականացման քարտ` Հայաստանի քաղաքացիների համար)


5. Մեկ լուսանկար`ընդունելության պահանջներին համապատասխանող 


6. Ավագ դպրոցի ավարտական վկայական
Ներկայացրեք ավագ դպրոցի վկայական կամ դրան համազոր փաստաթուղթ։ Հայաստանի դպրոցների դեպքում սա հիմնականում ատեստատն է։ Մնացած տեսակներն են․

  • IB դիպլոմ
  • AB դիպլոմ
  • GCSEs (առնվազն 8 առարկա ստանալով C կամ բարձր գնահատական)
  • A-levels (3 A level քննություն ստանալով C կամ բարձր գնահատական)
  • Ավագ դպրոցի դիպլոմ
  • GED. ընդունում ենք GED-ն որպես ավագ դպրոցի ավարտական վկայականի հավասարազոր վկայական։ Ընդհանուր միավորը լինի 660 (յուրաքանչյուր բաժնի դեպքում ստանալ նվազագույնը 145 միավոր)։

Եթե պահանջվող փաստաթղթերը չեք կարող ձեռք բերել ներկայիս արտակարգ դրության պատճառով, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ կարող եք դա մեզ ուղարկել դպրոցների վերաբացվելուց հետո: Սակայն ձեր ավարտական վկայականը և ատեստատը ներկայացնելը պարտադիր է ընդունելությանգործընթացն ավարտին հասցնելու համար:


7. Չհատուցվող դիմումավճար
Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի հատուկ անձնագիր ունեցող անձանց և Լիբանանի քաղաքացիների համար`

  • 15,000 դրամ

Միջազգային դիմորդների համար`

  • 30,000 դրամ

Դիմումավճարի ազատում՝ Արցախում բնակվող դիմորդների համար
Արցախի բնակիչները կարող են ազատվել դիմում-հայտի պարտադիր վճարից։ Դրա համար անհրաժեշտ է [email protected] էլ․ հասցեին ուղարկել անձնագրի պատճեն, որը կհաստատի դիմորդի բնակության վայրը։ Այս ամենը պետք է կատարվի դիմում-հայտը հանձնելուց հնարավորինս շուտ։ Հաստատման դեպքում այլևս դիմումավճարի կարիք չի լինի։


8․  Տեղափոխվող դիմորդներ
Վերբեռնեք բոլոր հաճախած քոլեջներից և համալսարաններից ստացած Ձեր գնահատականների պաշտոնական միջուկ(ներ)ի սկանավորում(ներ)ը դիմում-հայտի “Attachments” բաժնում։ Գնահատականների պաշտոնական միջուկ(ներ)ը պետք է ներառեն բոլոր առարկաները, որոնք ցանկանում եք տեղափոխել ՀԱՀ։ Դուք պետք է նաև վերբեռնեք ուսումնական պլաններ յուրաքանչյուր  առարկայի համար, որը ցանկանում եք տեղափոխել: ՀԱՀ-ն ընդունում է նաև միջազգային ստանդարտացված որոշակի քննություններ՝ փոխանցման կրեդիտի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք տեղափոխման քաղաքականությունը: