Վերջնաժամկետներ

 

Դիմորդները հարցնում են, թե ո՞րն է վաղ ընդունելության, կանոնավոր ընդունելության և շարունակելի ընդունելության տարբերությունը։ Կփորձենք բացատրել այստեղ։

Վաղ ընդունելություն
Եթե Դուք վստահ եք, որ ցանկանում եք սովորել ՀԱՀ-ում, ապա մենք հորդորում ենք դիմել վաղ ընդունելության վերջնաժամկետի շրջանակներում: Ի՞նչ կշահեք: Եթե ներկայացնեք ամբողջական դիմում-հայտ, ապա կստանաք Ձեր դիմում-հայտի կարգավիճակի մասին որոշումը վերջնաժամկետից 12 շաբաթվա ընթացքում։  Սա նշանակում է, որ ավելի վաղ կտեղեկանաք նաև ֆինանսական աջակցության դիմում–հայտի վերաբերյալ: Մի կարևոր հիշեցում․ եթե պլանավորում եք դիմել ֆինանսական աջակցության, պետք է այն ևս անեք առաջին վերջնաժամկետի շրջանակներում: Եվ վերջապես, շատ հաճախ մեզ հարցնում են, արդյո՞ք ավելի հեշտ է ընդունվել վաղ ընդունելությամբ: Վաղ ընդունելության ժամանակ ընդունելության թիրախային շեմը երբեմն բարձր է: Բայց դա միշտ չէ, որ այդպես է և յուրաքանչյուր տարի պատկերը կարող է փոխվել։

Կանոնավոր ընդունելություն
Եթե գիտեք, որ ցանկանում եք ՀԱՀ դիմել, բայց ընդունելության քննություններին պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր, ապա կարող եք դիտարկել կանոնավոր ընդունելության վերջնաժամկետը: Ունեցե՞լ եք մարտահրավերներ ավագ դպրոցում: Ապա այս վերջնաժամկետով դիմելը Ձեզ հնարավորություն կտա ավելի ջանասիրաբար աշխատել, բարելավել Ձեր գնահատականները և առաջընթաց ցուցաբերել: Եթե դիմում եք կանոնավոր ընդունելության վերջնաժամկետով և նաև պլանավորում եք դիմել ֆինանսական աջակցության, ապա համոզվեք, որ աջակցության համար ևս դիմում եք իրենց երկրորդ վերջնաժամկետի շրջանակներում: Կանոնավոր ընդունելությամբ ամբողջական դիմում-հայտը ներկայացնելուց հետո Ձեր դիմումի կարգավիճակի մասին ծանուցում կստանաք 12 շաբաթվա ընթացքում։ 

Շարունակելի ընդունելություն
Շարունակելի ընդունելության ժամանակ սովորաբար դիմում են այն ուսանողները, ովքեր ավելի ուշ են որոշում, որ ցանկանում են ՀԱՀ-ում սովորել, կամ նրանք, ում ավելի շատ ժամանակ է հարկավոր քննություններին պատրաստվելու համար: Պարզապես հիշեք, որ այն դիմորդները, ովքեր ի վերջո որոշում են դիմել շարունակելի ընդունելության վերջնաժամկետով, կընդունվեն ազատ տեղերի հիմունքով: Ի՞նչ է սա նշանակում: Եթե ծրագրում ազատ տեղ չկա, ապա դուք չեք կարող ընդունվել` անկախ նրանից, թե որքան լավն է Ձեր դիմում-հայտը: Եթե, այնուամենայնիվ, որոշում եք դիմել շարունակելի ընդունելության վերջնաժամկետներում և ֆինանսական աջակցության կարիք ունեք, համոզվեք որ աջակցության համար ևս դիմում եք իրենց երրորդ վերջնաժամկետով: Շարունակելի ընդունելության դիմորդներին իրենց դիմում-հայտի կարգավիճակի մասին կտեղեկացնենք օգոստոսի սկզբին: