Auto Denials 2021

Ծանոթագրություն: Անգլերեն և հաղորդակցության, ինչպես նաև Քաղաքականության և պետական կառավարման ծրագրի դիմորդները պետք է հաշվի առնեն, որ մինչ մաթեմատիկայի քննության արդյունքները կարևոր ցուցանիշ են, մենք հասկանում ենք, որ հումանիտար ուղղվածություն ունեցող ուսանողները երկար ժամանակ մաթեմատիկա չեն գործածել: Հաշվի առնելով Կորոնավիրուսային համաճարակը և սահմանափակ քանակությամբ SAT/ACT քննությունները, 2021 թվականի աշնանային ընդունելության համար այս երկու ծրագրերի դիմորդները ազատվում են մաթեմատիկայի քննությունից։ Հանձնաժողովն կանցկացնի դիմում-հայտերի համապարփակ դիտարկում, որը ներառում է Ձեր կրթական հիմքի դիտարկումը, քննությունների արդյունքները, արտադասարանային և կամավորական գործունեությունը, շարադրությունները և նաև հարցազրույցը (եթե Ձեզ հրավիրեն հարցազրույցի): Սակայն, եթե Դուք ընդունվել եք Անգլերեն և հաղորդակցություն կամ Քաղաքականություն և պետական կառավարում կրթական ծրագրեր և ուսումնառության ընթացքում ցանկություն եք հայտնում փոխելու Ձեր մասնագիտացումը, ապա պետք է ներկայացնեք մաթեմատիկայի իմացությունը հաստատող քննության արդյունքներ` հանձնելով ACT կամ SAT քննություններից մեկը (և ապահովել թիրախային կամ թիրախայինից ավելի բարձր գնահատական) կամ հաջողությամբ ավարտել ՀԱՀ-ում առաջարկվող մաթեմատիկայի դասընթացը: Սա չի վերաբերում այն ուսանողներին, ովքեր դիմում-հայտ ներկայացնելիս արդեն իսկ հանձնել են մաթեմատիկայի իմացության քննությունն ու ստացել թիրախային գնահատականը:


2020 ԹՎԱԿԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

Չնայած, որ վերը նշել ենք թիրախային գնահատականները, կարծում ենք 2020 թվականի ընդունելության միջին գնահատականների ներկայացումը օգտակար կլինի Ձեզ համար: 2020 թվականի աշնանը ընդունված բոլոր ուսանողների քննությունների միջին գնահատականները ներկայացված են վարը: Ինչպես նկատեցիք, գնահատականները թիրախային գնահատականներից բարձր են: Քանի որ ՀԱՀ ընդունվելը մրցակցային է, մենք հորդորում ենք լավ սովորել և որքան հնարավոր է բարձր գնահատականներ ստանալ ընդունելության քննություններից:

Entering Class Profile