Ուսման վարձ և վճարումներ

 

Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք ՀԱՀ-ում Ձեր ուսումնառության ֆինանասավորմանը` սկսած ընդունելությունից մինչև Ձեր մագիստրոսի կրթական ծրագրի ավարտը: Այս էջում մանրակրկիտ ներկայացված են վարձավճարները, ինչպես նաև տեղեկատվություն առկա տարբեր գործիքների մասին, որոնք կաջակցեն Ձեզ ուսումնառության ընթացքում։ Ֆինանսական օժանդակության վերաբերյալ Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք finaid.aua.am, admissions.aua.am/tuition-and-financial-aid կայք-էջերը և կարդացեք ուսման վարձի ու ֆինանսական օգնության թռուցիկը։

 

ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

Ուսանողներն ընդունվելուց հետո պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, ըստ որի սահմանվում է ուսման վճարը մինչև պայմանագրի ավարտը: Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով:

Գրանցման ժամանակ դիմորդները դասակարգվում են, որպես. 

» ՀՀ քաղաքացիներ*
» Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք
» Միջազգային քաղաքացիներ

Մագիստրոսական կրթական ծրագրերի 2022-2023 տարեկան ուսման վարձը և վճարները՝ նախքան ֆինանսական օժանդակություն ստանալը, բերված են ստորև.

 ՀՀ քաղաքացիներ և ՀՀ հատուկ անձնագիր ունեցող անձինք*Միջազգային քաղաքացիներ
Գործարար կառավարման մագիստրոսական ծրագիր (MBA)**1,872,000 ՀՀ դրամ3,872,000 ՀՀ դրամ
Կառավարման մագիստրոսական ծրագիր (MSM)*** (վարձը երկու կիսամյակի համար)1,800,000 ՀՀ դրամ3,800,000 ՀՀ դրամ
Տնտեսագիտության մագիստրոսական ծրագիր (MSE)**** (վարձը երկու կիսամյակի համար) 1,800,000 ՀՀ դրամ3,800,000 ՀՀ դրամ
Իրավագիտության (LL.M.), Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների (MPSIA),  Սոցիալական արդարության և մարդու իրավունքների (MA HRSJ), Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման (MA TEFL), Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման (ME IESM), Համակարգչի և տեղեկույթի գիտության (MS CIS), Հանրային առողջապահության (MPH) մագիստրոսական ծրագրեր1,500,000 ՀՀ դրամ3,500,000 ՀՀ դրամ
Ուսանողներին մատուցվող ծառայությունների տարեկան վճար25,000 ՀՀ դրամ

* ՀՀ քաղաքացիներ են համարվում նաև ՀՀ Բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված քաղաքացիները:
** Գործարար կառավարման մագիստրոսական ծրագրի (MBA) ուսանողներըկարող են ավարտել ծրագիրը 24, 28 կամ 36 ամիսների ընթացքում: Ամբողջ ծրագրի ուսման վարձը ՀՀ քաղաքացիների  և ՀՀ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց համար կազմում է 4,680,000 ՀՀ դրամ, իսկ միջազգային քաղաքացիների համար՝ 9,680,000 ՀՀ դրամ:
*** Կառավարման մագիստրոսական ծրագիրը (MSM), սովորաբար, իր մեջ ներառում է Ամառ-Աշուն-Գարուն-Ամառ կիսամյակները/եռամսյակները: Ամբողջ ծրագրի ուսման վարձը հաշվարկվում է տարեկան ուսման վարձի 1.5 գործակցով: Ամբողջ ծրագրի ուսման վարձը ՀՀ քաղաքացիների և ՀՀ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց համար կազմում է 2,700,000 ՀՀ դրամ, իսկ միջազգային քաղաքացիների համար՝ 5,700,000 ՀՀ դրամ:
**** Տնտեսագիտության մագիստրոսական ծրագիրը (MSE), որպես կանոն, իր մեջ ներառում է Աշուն-Գարուն-Ամառ կիսամյակները/եռամսյակը: Ամբողջ ծրագրի ուսման վարձը հաշվարկվում է տարեկան ուսման վարձի 1.25 գործակցով: ՀՀ քաղաքացիների և ՀՀ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց համար այն կազմում է 2,250,000 ՀՀ դրամ և 4,750,000 ՀՀ դրամ՝ միջազգային քաղաքացիների համար:

ՀԱՀ-ը պահանջում է առողջության ապահովագրության ապացույց այն ուսանողներից, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն: Այն կարելի է ձեռք բերել առողջության ապահովագրության ցանկացած մատակարարից: Որպես այլընտրանք՝ ՀԱՀ-ն առաջարկում է ապահովագրության ստացում համալսարանի իր մատակարարի կողմից, որը կազմում է մոտ 10,000 ՀՀ դրամ մեկ ամսվա համար:

Ուսման վարձը Գարուն 2022 և Աշուն 2022 (ներառյալ Ամառ) կես դրույք ուսուցման համար հետևյալն է՝

 ՀՀ քաղաքացիներ և ՀՀ հատուկ անձնագիր ունեցող անձինք*Միջազգային քաղաքացիներ
Գործարար կառավարման (MBA), Կառավարման (MSM), Տնտեսագիտության (MSE) մագիստրոսական ծրագրեր90,000 ՀՀ դրամ
(մեկ կրեդիտի համար)
190,000 ՀՀ դրամ
(մեկ կրեդիտի համար)
Իրավագիտության մագիստրոսական ծրագիր (LL.M.)125,000 ՀՀ դրամ
(մեկ կրեդիտի համար)
292,000 ՀՀ դրամ
(մեկ կրեդիտի համար)
Բոլոր մյուս մագիստրոսական ծրագրերը՝  Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ (MPSIA),  Սոցիալական արդարություն և մարդու իրավունքներ (MA HRSJ), Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդում (MA TEFL), Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում (ME IESM), Համակարգչի և տեղեկույթի գիտություն (MS CIS), Հանրային առողջապահություն (MPH)70,000 ՀՀ դրամ
(մեկ կրեդիտի համար)
165,000 ՀՀ դրամ
(մեկ կրեդիտի համար)

Նշում. ՀՀ քաղաքացիներ են համարվում նաև ՀՀ Բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված քաղաքացիները:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՀ-ում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ՀՀ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք ավտոմատ կերպով ստանում են տարեկան 2,000,000 ՀՀ դրամ սուբսիդավորում, ինչը նրանց վարձավճարը 3,872,000 դրամից նվազեցնում է 1,872,000 դրամի MBA ծրագրի համար, և նույն կերպ՝ մնացած բոլոր ծրագրերի համար: Ի հավելումն այս ամենի՝ համալսարանը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է առաջադիմության կամ կարիքի հիման վրա սահմանված ֆինանսական աջակցություն, որն էլ կիջեցնի ուսումնական վարձավճարները հավելյալ մինչև 90%-ի չափով:
Միջազգային ուսանողները կարող են դիմել ակադեմիական կրթաթոշակների, որոնք կարող են ծածկել իրենց ուսման վճարի ընդհանուր արժեքի մինչև 50%-ը։
Բացի այդ, համալսարանն առաջարկում է ֆինանսական օժանդակության մի շարք տարբերակներ, ինչպիսիք են՝ վճարման ժամանակացույցը, վարձի տարժամկետ վճարումը, կրթաթոշակներն ըստ առաջադիմության, աշխատանք՝ ուսման վարձի դիմաց ծրագիրը և ավելին՝ դիմորդների հետագա աջակցության համար։

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ

GRAD-TA

Վերոհիշյալ տեղեկատվությունը հիմնված է 2021 թվականի աշնանը ցուցակագրված 189 առաջին կուրսի ուսանողների ֆինանսական աջակցության ցուցանիշների վրա:

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ` ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ

2019-20202018-20192017-20182016-2017