Ուսման վարձ

 

Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք ՀԱՀ-ում Ձեր ուսումնառության ֆինանասավորմանը` սկսած ընդունելությունից մինչև բակալավրի գիտական աստիճան ստանալը: Այս էջում ներկայացվում են վարձավճարները, ինչպես նաև տեղեկատվություն առկա տարբեր գործիքների մասին, որոնք կաջակցեն Ձեզ ուսումնառության ընթացքում։ Լրացուցիչ տեղեկատվության համար, այցելեք finaid.aua.am, admissions.aua.am/tuition-and-financial-aid կայք-էջերը և կարդացեք ուսման վարձի ու ֆինանսական օգնության թռուցիկը։

 

ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

Ուսանողները ընդունվելուց հետո պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, ըստ որի սահմանվում է ուսման վճարը մինչ պայմանագրի ավարտը: Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով:

Գրանցման ժամանակ, դիմորդները դասակարգվում են, որպես. 

» Հայաստանի հանրապետության քաղաքացիներ*
» Հատուկ կացության կարգաիվճակ ունեցող անձինք (10 տարվա վիզա ունեցող անձինք) կամ
» Միջազգային ուսանողներ

Աշուն 2021 և Աշուն 2020 ուսումնական տարիներին բակալավրի աստիճանի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների տարեկան ուսման վարձը և վճարները՝ նախքան ֆինանսական օժանդակություն ստանալը, հետևյալն են..

  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և Հայաստանի հատուկ անձնագիր ունեցող անձինք* Միջազգային ուսանողներ
Գործարարության բակալավրի կրթական ծրագիր 2,250,000 ՀՀ դրամ 4,250,000 ՀՀ դրամ
Մնացած բոլոր կրթական ծրագրերը** 1,700,000 ՀՀ դրամ 3,700,000 ՀՀ դրամ
Ուսանողներին մատուցվող ծառայությունների վճար 25,000 ՀՀ դրամ
Առողջական ապահովագրություն*** 10,000 ՀՀ դրամ/ամիս

*     ՀՀ քաղաքացիներ համարվում են նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված քաղաքացիները:
**  Ծրագրերը ներառում են՝ Անգլերեն և հաղորդակցություն, Քաղաքականություն և պետական կառավարում (մեկնարկը՝ Աշուն 2021-ից), Համակարգչի գիտություն, Ճարտարագիտություն և Տվյալագիտություն բաժինները:
*** ՀԱՀ-ը պահանջում է բժշկական ապահովագրության ապացույց այն ուսանողներից, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն: Այն կարող եք ձեռք բերել առողջության ապահովագրության ցանկացած մատակարարից: Այլ դեպքերում, ՀԱՀ-ն առաջարկում է ապահովագրության ստացում համալսարանի մատակարարի միջոցով, ինչն ամսական կազմում է մոտավորապես 10,000 ՀՀ դրամ:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՀ-ում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ՀՀ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք ավտոմատ կերպով ստանում են իրենց ուսման վճարի ընդհանուր արժեքից տարեկան 2,000,000 դրամ սուբսիդավորում: Ի հավելումն այս ամենի՝ համալսարանը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է առաջադիմության կամ կարիքի հիման վրա սահմանված ֆինանսական աջակցություն, որն էլ կիջեցնի ուսումնական վարձավճարները հավելյալ մինչև 90%-ի չափով:
Միջազգային ուսանողները կարող են դիմել ակադեմիական կրթաթոշակների, որոնք կարող են ծածկել իրենց ուսման վճարի ընդհանուր արժեքի մինչև 50%-ը։
Բացի այդ, համալսարանն առաջարկում է ֆինանսական օժանդակության մի շարք տարբերակներ, ինչպիսիք են՝ վճարման ժամանակացույցը, վարձի տարժամկետ վճարումը, կրթաթոշակներն ըստ առաջադիմության, աշխատանք ուսման վարձի դիմաց ծրագիրը, և Լիբանանի արտակարգ իրավիճակների հիմնադրամը՝ դիմորդների հետագա աջակցության համար։

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ

UGRAD_Tuiton_Arm
Վերոհիշյալ տեղեկատվությունը հիմնված է 2020 թվականի աշնանը ցուցակագրված 461 առաջին կուրսի ուսանողների ֆինանսական աջակցության ցուցանիշների վրա:

 

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ` ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ
2019-2020 2018-2019 2017-2018 2016-2017