Բակալավրի կրթական ծրագրեր

 

ՀԱՀ-ն առաջարկում է բակալավրի քառամյա ծրագրեր Գործարարության, Անգլերեն և հաղորդակցության, Քաղաքականության և պետական կառավարման, Համակարգչային գիտության, Ճարտարագիտության և Տվյալագիտության մասնագիտացումներով: Բոլոր ծրագրերը հանրակրթական համակարգի մի մասն են կազմում և ապահովում են մասնագետներ, ովքեր բազմակողմանիորեն զարգացած են, ունեն վերլուծական միտք և ստեղծագործ են, կարող են ինքնուրույն ուսումնառել, հասկանալ տարբեր մտածելակերպեր, աշխատել՝ համագործակցելով և արդյունավետ հաղորդակցվել տարբեր մշակույթների և ոլորտների անձանց հետ։


Գործարարության բակալավրի ծրագիր

Գործարարության բակալավրի ծրագիրը ուսանողներին տրամադրում է գործարարության կառավարման, շուկայավարության, հաշվապահության և տնտեսագիտության ամուր հիմք: Ուսումնառության ընթացքում ուսանողները զարգացնում են իրենց վերլուծական կարողությունները, քննադատ միտքը և որոշում կայացնելու հմտությունները`լուծելու համար գործարարության իրական, բարդ խնդիրները:  Չորս տարիների ընթացքում ուսանողները, բացի պաշտոնական գիտական կրթությունից, սովորում են դրսևորել մասնագիտական հետաքրքրասիրություն, ձեռք են բերում ինքնավստահություն և զարգացնում գործարար մտքի ճկունություն: Շրջանավարտները զինվում են գիտելիքով, որն իրենց թույլ է տալիս աշխատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաշվապահությունը, շուկայագիտությունը, տնտեսագիտությունը, ֆինանսները և ընդհանուր կառավարումը: Գործարարության բակալավրի ծրագիրը նաև ամուր հիմք է տալիս գործարարության համար, Գործարար կառավարման մագիստրոսական ծրագիր ընդունվելու համար կամ շուկայագիտության, հաշվապահության, տնտեսագիտության, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտներում հետագա մասնագիտական ուսումնառություն ստանալու համար:

Ծրագիրն առաջարկում է դասընթացների լայն տեսականի, ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական, որը թույլ է տալիս ուսանողներին մասնագիտանալ հետևյալ ոլորտներից մեկում`

    • Հաշվապահություն
    • Շուկայագիտություն
    • Տնտեսագիտություն
    • Ընդհանուր գործարարություն


Ուսումնական պլանի և դասընթացների ցանկի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:


Անգլերենի և հաղորդակցման բակալավրի կրթական ծրագիր

Անգլերենի և հաղորդակցման բակալավրի ծրագիրը ուսանողներին տրամադրում է ամուր հիմք Անգլերեն գրականության և լեզվի ոլորտներում, ինչպես նաև սովորեցնում է ուսանողներին քննադատ մոտեցում ցուցաբերել ժամանակակից լրատվամիջոցների և գրական/մշակութային տեսության վերաբերյալ` միևնույն ժամանակ զարգացնելով ուսանողների հաղորդակցման հմտությունները, որոնք կարող են ունենալ մի շարք կիրառություններ: Շրջանավարտները զինվում են այնպիսի գիտելիքներով, որոնք թույլ են տալիս գործունեություն ծավալել հանրային կապերի, գովազդների և կորպորատիվ հաղորդակցության`լրագրության, հրատարակչության, ԶԼՄ-ների, գրավոր և բանավոր թարգմանությունների ոլորտներում: Նրանք նաև հնարավորություն են ունենում շարունակելու իրենց հետագա ուսումնառությունը գրականագիտության, մշակութագիտություն, ստեղծագործական գրի, կինոգիտության, կրթության, հաղորդակցության, թարգմանության, հոգեբանության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, գործարար կառավարման և իրավաբանության ոլորտներում:

Ուսումնական պլանի և դասընթացների ցանկի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:


Քաղաքականության և պետական կառավարման բակալավրի կրթական ծրագիր

Քաղաքականության և պետական կառավարման բակալավրի չորսամյա կրթական ծրագիրն ուսանողներին կտրամադրի միջառարկայական գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքականության, հասարակության և կառավարման միջև փոխհարաբերությունները հասկանալու համար: Ծրագիրը կենտրոնանում է տեղական, ազգային և միջազգային մակարդակներում որոշումների կայացման և հակասությունների լուծման վրա, և թե ինչպես են փոխկապակցված ժողովրդավարությունը, քաղաքացիությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները: Չնայած, որ ծրագիրը գտնվում է հայկական համատեքստում, այն ներկայացնում է գլոբալ տեսանկյուն, ուսանողներին տալիս է գիտելիք և հմտություններ, որոնք անհրաժեշտ են, ավելի ու ավելի փոխկապակցված աշխարհում, քաղաքական և հասարակական մարտահրավերների հասցեագրման և համատեքստի համար:

Ուսումնական պլանի և դասընթացների ցանկի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:


Համակարգչային գիտության բակալավրի կրթական ծրագիր

Համակարգչային գիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել ինտեգրված և միջուսմունքային գիտական աստիճան, որի շրջանականերում ուսանողները կկարողանանկիրառել մաթեմատիկական տեսական բարձր չափանիշները և համակարգչային մեթոդները՝ իրական կյանքի խնդիրները լուծելիս: Շրջանավարտները կունենան հնարավորություն անցնելու աշխատանքի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծրագրային ապահովման մշակումը, տվյալագիտությունը, ֆինանսական վերլուծությունը, խաղերի մշակումը, կենսատեխնոլոգիան, բջջային հեռախոսների ծրագրային մշակումը, ՏՏ ոլորտի ստարտափերը, համակարգերի անվտանգության կառավարումը և գաղտնագրումը: Նրանք նաև կունենան ամուր հիմք՝ շարունակելու իրենց կրթությունը համակարգչային գիտությունների, կիրառական մաթեմատիկայի, մեծ տվյալների ճարտարագիտության, բիզնեսի կառավարման, բիոինֆորմատիկայի և ճարտարագիտության ոլորտներում՝ ՀԱՀ-ում կամ ցանկացած այլ ուսումնական հաստատությունում:

Դասընթացները ընդգրկում են մի շարք թեմաներ`մեխանիկա, արհեստական բանականություն, դինամիկ համակարգեր, էլեկտրամագնիսականություն, գաղտնագրություն և համակարգչային գրաֆիկա` սկսած տեսական գիտելիքից մինչև գործնական աշխատանքներ: Ուսանողներին թույլատրվում է ընտրել իրենց մասնագիտացումը երկու կամընտրական առարկաներից կամ նախագծել մասնագիտական ուսումնառության իրենց սեփական պլանը:

  • Կիրառական մաթեմատիկական մոդելավորում
  • Համակարգչային գիտություն
  • Ընդհանուր ծրագիր

Ուսումնական պլանի և դասընթացների ցանկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:


Ճարտարագիտության բակալավրի աստիճան

Ճարտարագիտության բակալավրի կրթական ծրագիրը բազմաբովանդակ ծրագիր է` նախատեսված այն ուսանողների համար, ովքեր  հետաքրքրված են ընդհանուր ճարտարագիտության աստիճանով: Ծրագիրը տրամադրում է ընդգրկուն գիտական աստիճան, որը միախառնում է ավանդական ճարտարագիտության հիմնական գաղափարները` ուսանողներին հնարավորություն տալով լուծել տեխնոլոգիական համակարգերում առկա բարդ և ինտեգրված խնդիրները: Ծրագիրն ուսումնասիրում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի միջև համագործակցությունը (STEM) և ուսանողներին հնարավորություն է տալիս հասկանալու բազում բարդ համակարգեր և լուծել Հայաստանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի մարտահրավերները:

Ճարտարագիտության բակալավրի ծրագիրը կարևորում է նորարարությունը և ստեղծարարությունը` խթանելով ուսանողների ձեռնարկատիրական նկրտումները:  Ծրագրի շրջանակներում ուսանողները զարգացնում են բանավոր և գրավոր հաղորդակցության հմտությունները, որի շնորհիվ իրենք կկարողանան արտահայտել իրենց մտքերը, դառնալ որոշումներ կայացնողներ և առաջնորդներ:  Շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել մի շարք ոլորտներում, որտեղ պահանջվում է վերլուծական միտք և հաշվարկային հմտություններ։ Նրանքնաև կարող են շարունակել իրենց կրթությունը մի շարք ուղղություններով, ինչպիսիք են մեխանիկական, էլեկտրական և համակարգերի ճարտարագիտությունը, համակարգչային գիտությունը և ռոբոտաշինությունը:

Ուսումնական պլանի և դասընթացների ցանկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:


Տվյալագիտության բակալավրի կրթական ծրագիր

Տվյալագիտության բակալավրի ծրագիրը քառամյա միջուսմունքային կրթական ծրագիր է, որը ներառում է վիճակագրական մոդելավորում, մեքենայի ուսուցում և հաշվողական գիտություններ: Ուսանողները զարգացնում են հմտություններ տարբեր ոլորտներում` ձեռք բերելով գիտելիք և գործիքներ՝ գործարարության, ճարտարագիտության, ֆինանսական կանխատեսման,ծրագրակազմի և տրանսպորտային միջոցների մշակում, կենսատեխնոլոգիայի ոլորտների նոր իրականության մեջ առաջացած մեծ քանակությամբ տեղեկատվությունը կառավարելու համար (ինչպես նաև այլ ոլորտների, որտեղ առկա է լայնածավալ տեղեկատվություն): Ծրագիրը պատրաստում է մասնագետների, ովքեր պատրաստ են աշխատել մի շարք  ոլորտներում` ներառյալ տվյալների հավաքագրման, տեխնիկական մարքեթինգի և բիզնես վերլուծության, կենսաինֆորմատիկայի և դեղագործության վիճակագրական հետազոտության ոլորտներում։ Նրանք նաև ունեն հնարավորություն ստանալու մի շարք կրթական ծրագրերի խորացված ուսուցում` օրինակ համակարգչային գիտություն, ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ և կենսաբանություն:

Պահանջվող հիմնական դասընթացները ներառում են մի շարք թեմաներ` տեսական մաթեմատիկայից մինչև խորացված վիճակագրական մեթոդներ, համակարգչային ծրագրավորում և իրական գործնական կիրառությունները` ներառյալ տվյալների վիզուալացումը, մեքենաների ուսուցումը և արհեստական բանականությունը: Ըստ իրենց հետաքրքրությունների ուսանողները կունենան հնարավորություն ընտրելու մի շարք առարկաներ` նեղ մասնագիտացման երկու ոլորտներից մեկից և հաջողություններ գրանցել իրենց գործունեության մեջ՝

  • Բիզնես վերլուծություն
  • Կենսաինֆորմատիկա

Ուսումնական պլանի և դասընթացների ցանկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:


Ընդհանուր կրթություն

ՀԱՀ-ում բակալավրի ծրագրերը կազմված են երկու բաղադրիչներից. Հիմնական պահանջներ և Ընդհանուր կրթության պահանջներ: Մինչ հիմնական առարկաները ուսանողներին տրամադրում են խորը գիտելիքներ, մասնագիտացում և նախապատրաստում աշխատանքի համար, ընդհանուր կրթությունը տրամադրում է հիմք՝ ընդհանուր կրթության համար և հմտություններ`անհրաժեշտ կյանքի համար: Երկու բաղադրիչներն էլ նախագծված են այնպես, որ ուսանողները պատրաստ լինեն ցկյանս ուսումնառության` ինչպես համալսարանում, այնպես էլ աշխատավայրում և ընդհանրապես՝ կյանքում: Հավելյալ տեղեկատվություն համար այցելեք aua.am/gen-ed:


Ոչ հիմնական մասնագիտացման առարկաներ

ՀԱՀ-ում բակալավրի ոչ հիմնական մասնագիտացման ուղղվածությունը թեմատիկ դասընթացների շարք է`միտված ընդլայնելու և լրացնելու ուսանողների ուսումնառությունը և փորձը: Ոչ հիմնական մասնագիտացման առարկաները կամընտրական են: Ներկայումս ՀԱՀ-ն առաջարկում է հետևյալ ոչ հիմնական մասնագիտացման ուղղվածությունները.

Բնապահպանական գիտություններ
Բնապահպանական ուսումնասիրությունների ոչ հիմնական մասնագիտացման ուղղվածությունն ուսանողներին հնարավորություն է ընձեռում խորացնելու իրենց գիտելիքները և զարգացնելու հմտություններ՝ բնության պահպանության, վերականգնման, ճարտարագիտության և կառավարման ոլորտներում:  Հավելյալ տեղեկատվության համար այցելեք այստեղ:

Ցեղասպանագիտություն և մարդու իրավունքներ
Այս ոչ հիմնական մասնագիտացման ուղղվածությունը դիտարկում է 20-րդ և 21-րդ դարերի ցեղասպանությունները` իրավական, քաղաքական, սոցիալական, հոգեբանական, մշակութային, էթիկական, էթնիկական, կրոնական, տնտեսական, պատմական և համեմատական տեսանկյուններից: Առարկաների շրջանակներում նաև անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերին, ինչպիսիք են ցեղասպանությունների կանխարգելումը, միջամտությունը, զսպումը և փոխհատուցումը, ինչպես նաև ցեղասպանության վերաբերյալ կրթությունը և հաշտեցումը: Հավելյալ տեղեկատվության համար այցելեք այստեղ:

Փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն
Ուղղվածության շրջանակներում ուսանողները սովորում են վերլուծել, հանդես գալ առաջարկով և պաշտպանել քաղաքականությունները՝ փիլիսոփայական, քաղաքական և տնտեսական տեսանկյուններից: Հավելյալ տեղեկատվության համար այցելեք այստեղ:


Դասախոսական կազմ

ՀԱՀ-ի դասախոսական կազմը ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխանող կրթություն, դասավանդման մեթոդիկա և մասնագիտական փորձ: Դասախոսներն ունեն բարձրագույն կրթական աստիճաններ մի շարք հայտնի համալսարաններից, ինչպիսիք են` Քեմբրիջի, Կոլումբիայի, Հարվարդի, ՄըքԳիլի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Մոսկվայի պետական, Սթենֆորդի, Երևանի պետական համալսարանները և այլն: Նրանք ներառված են մի շարք մասնագիտական ոլորտներում, որպես առաջատար տեղական ընկերությունների գործադիր տնօրեններ, ձեռներեցներ, տեխնոլոգիական ոլորտի խորհրդատուներ, ՏՏ ոլորտի հեռատես մասնագետներ, մեդիա մասնագետներ, հրատարակված գրքերի հեղինակներ, կառավարությունում աշխատող խորհրդատուներ, խոշոր հաշվապահական ըներությունների գործընկերներ, բանկիրներ և ավելին: