Ուսման վարձ և վճարումներ

 

Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք ՀԱՀ-ում Ձեր ուսումնառության ֆինանասավորմանը` սկսած ընդունելությունից մինչև մագիստրոսի գիտական աստիճան ստանալը: Այս էջում ներկայացվում են վարձավճարները, ինչպես նաև տեղեկատվություն առկա տարբեր գործիքների մասին, որոնք կաջակցեն Ձեզ ուսումնառության ընթացքում։ Լրացուցիչ տեղեկատվության համար, այցելեք finaid.aua.am, admissions.aua.am/tuition-and-financial-aid կայք-էջերը և կարդացեք ուսման վարձի ու ֆինանսական օգնության թռուցիկը։

 

ՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

Ուսանողներն ընդունվելուց հետո պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, ըստ որի սահմանվում է ուսման վճարը մինչ պայմանագրի ավարտը: Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով:

Գրանցման ժամանակ, դիմորդները դասակարգվում են, որպես. 

» Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ*
» Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք (10 տարվա վիզա ունեցող անձինք) կամ
» Միջազգային ուսանողներ

Մագիստրոսական կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների տարեկան ուսման վարձը Աշուն 2020 (ներառյալ Գարուն 2021) և Աշուն 2021 ուսումնական տարիների համար, նախքան ֆինանսական օժանդակություն ստանալը, հետևյալն է՝

  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ունեցող անձինք* Միջազգային ուսանողներ
Գործարար կառավարման մագիստրոսական ծրագիր (MBA)** 1,872,000 ՀՀ դրամ 3,872,000 ՀՀ դրամ
MSM)*** (վարձը երկու կիսամյակի համար) 1,800,000 ՀՀ դրամ 3,800,000 ՀՀ դրամ
Տնտեսագիտության մագիստրոսական ծրագիր (MSE)**** (վարձը երկու կիսամյակի համար) 1,300,000 ՀՀ դրամ 3,300,000 ՀՀ դրամ
Իրավագիտության (LL.M.), Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների (MPSIA),  Սոցիալական արդարության և մարդու իրավունքների (MAHRSJ), Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման (MATEFL), Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման (ME IESM), Համակարգչի և տեղեկույթի գիտության (MS CIS), Հանրային առողջապահության (MPH) մագիստրոսական ծրագրեր 1,500,000 ՀՀ դրամ 3,500,000 ՀՀ դրամ
Ուսանողներին մատուցվող ծառայությունների տարեկան վճար 25,000 ՀՀ դրամ

* ՀՀ քաղաքացիներ են համարվում նաև ՀՀ Բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված քաղաքացիները:
** Գործարար կառավարման մագիստրոսական ծրագիրը (MBA) ուսանողները, որպես կանոն, ավարտում են 30 ամիսների ընթացքում: Ամբողջ ծրագրի ուսման վարձը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների համար կազմում է 4,680,000 ՀՀ դրամ, իսկ միջազգային ուսանողների համար՝ 9,680,000 ՀՀ դրամ:
*** Կառավարման մագիստրոսական ծրագիրը (MSM), սովորաբար, իր մեջ ներառում է Ամառ-Աշուն-Գարուն-Ամառ կիսամյակներ/եռամսյակներ: Ամբողջ ծրագրի ուսման վարձը հաշվարկվում է տարեկան ուսման վարձի 1.5 գործակցով: Ամբողջ ծրագրի ուսման վարձը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների համար կազմում է 2,700,000 ՀՀ դրամ, իսկ միջազգային ուսանողների համար՝ 5,700,000 ՀՀ դրամ:
**** Տնտեսագիտության մագիստրոսական ծրագիրը (MSE), որպես կանոն, իր մեջ ներառում է Աշուն-Գարուն-Ամառ-Աշուն-Գարուն կիսամյակներ/եռամսյակ: Ամբողջ ծրագրի ուսման վարձը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների համար կազմում է 2,600,000 ՀՀ դրամ և 6,600,000 ՀՀ դրամ՝ միջազգային ուսանողների համար:

ՀԱՀ-ը պահանջում է առողջության ապահովագրության ապացույց այն ուսանողներից, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն: Այն կարող եք ձեռք բերել առողջության ապահովագրության ցանկացած մատակարարից: Որպես այլընտրանք՝ ՀԱՀ-ն առաջարկում է ապահովագրության ստացում համալսարանի իր մատակարարի կողմից, որը կազմում է մոտավորապես 10,000 ՀՀ դրամ մեկ ամսվա համար:

Ուսման վարձը Աշուն 2020 (ներառյալ Գարուն 2021) և Աշուն 2021 ուսումնական տարիների կես դրույք ուսուցման համար հետևյալն է՝

  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ունեցող անձինք*
Միջազգային ուսանողներ
Գործարար կառավարման (MBA), Կառավարման (MSM), Տնտեսագիտության (MSE) մագիստրոսական ծրագրեր 90,000 (մեկ կրեդիտի համար) 190,000 (մեկ կրեդիտի համար)
Իրավագիտության մագիստրոսական ծրագիր (LL.M.) 125,000 (մեկ կրեդիտի համար) 292,000 (մեկ կրեդիտի համար)
Բոլոր մյուս մագիստրոսական ծրագրերը՝  Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ (MPSIA),  Սոցիալական արդարություն և մարդու իրավունքներ (MAHRSJ), Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդում (MATEFL),  Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում (ME IESM), Համակարգչի և տեղեկույթի գիտություն (MS CIS), Հանրային առողջապահություն (MPH) 70,000 (մեկ կրեդիտի համար) 165,000 (մեկ կրեդիտի համար)

Նշում։ ՀՀ քաղաքացիներ են համարվում նաև ՀՀ Բարձրագույն և հետբուհական կրթության օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 3-րդ կետում նշված քաղաքացիները:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՀ-ում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ՀՀ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք ավտոմատ կերպով ստանում են իրենց ուսման վճարի ընդհանուր արժեքից տարեկան 2,000,000 դրամ սուբսիդավորում: Ի հավելումն այս ամենի՝ համալսարանը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է առաջադիմության կամ կարիքի հիման վրա սահմանված ֆինանսական աջակցություն, որն էլ կիջեցնի ուսումնական վարձավճարները հավելյալ մինչև 90%-ի չափով:
Միջազգային ուսանողները կարող են դիմել ակադեմիական կրթաթոշակների, որոնք կարող են ծածկել իրենց ուսման վճարի ընդհանուր արժեքի մինչև 50%-ը։
Բացի այդ, համալսարանն առաջարկում է ֆինանսական օժանդակության մի շարք տարբերակներ, ինչպիսիք են՝ վճարման ժամանակացույցը, վարձի տարժամկետ վճարումը, կրթաթոշակներն ըստ առաջադիմության, աշխատանք ուսման վարձի դիմաց ծրագիրը, և Լիբանանի արտակարգ իրավիճակների հիմնադրամը՝ դիմորդների հետագա աջակցության համար։

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ

GRAD-tuition

Վերոհիշյալ տեղեկատվությունը հիմնված է 2020 թվականի աշնանը ցուցակագրված 234 առաջին կուրսի ուսանողների ֆինանսական աջակցության ցուցանիշների վրա:

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ` ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ

2019-2020 2018-2019 2017-2018 2016-2017