Ուսանողական կացարան Ձորագյուղում: 2021թ. օգոստոսի 1-ին ՀԱՀ-ը բացեց ուսանողական նորակառույց կացարանի դռները: Կացարանը գտնվում է Երևանի Ձորագյուղ թաղամասում (համալսարանից ոտքով 25 րոպե հեռավորության վրա) և նայում է Հրազդանի կիրճին ու գետին: Չորս հարկանի շենքը նախատեսված է մինչև 56 ուսանողի համար՝ Հայաստանի մարզերից և արտերկրից:
Կացարանն ունի 28 երկտեղանի սենյակներ, որոնցից յուրաքանչյուրում առկա են ջեռուցման և հովացման սարքավորումներ, սառնարան և առանձին լոգասենյակ: Առաջին հարկում գտնվող թեքահարթակները, վերելակը և մեծ սանհանգույցները նախատեսված են հաշմանդամ ուսանողների համար և օգնում են նրանց հեշտությամբ կողմնորոշվել շենքում: Հաստատությունն ապահովված է անլար ինտերնետով, լվացքի մեքենաներով, առանձին և ընդհանուր պատշգամբներով: Աշխատանքային գործունեության և սոցիալական հավաքների համար նախատեսված տարածքներն ապահովում են լիարժեք հարմարություններ, ինչպիսիք են՝ առաջին հարկում գտնվող հանգստի սենյակը, խոհանոցը և ուսումնական սենյակը: Նախնական ամսական ծախսերը հետևյալն են.
Սենյակների տեսակը | Ամսական վճարը մեկ ուսանողի համար |
Մեկտեղանի սենյակ (պատշգամբով) | 160,000 դրամ/ամիս |
Մեկտեղանի սենյակ (առանց պատշգամբի) | 140,000 դրամ/ամիս |
Երկտեղանի սենյակ (պատշգամբով) | 85,000 դրամ/ամիս |
Երկտեղանի սենյակ (առանց պատշգամբի) | 75,000 դրամ/ամիս |
Կացարան՝ համալսարանից դուրս* | Մոտ՝ 150,000-250,000 դրամ/ամիս |
* Եթե ՀԱՀ-ի ուսանողական կացարանում չլինի ազատ տեղ, մենք Ձեզ կաջակցենք համալսարանի մոտակայքում բնակարան գտնելու հարցում: Այնուամենայնիվ, նկատի ունեցեք, որ վերջնական արժեքը կախված է Ձեր նախընտրած վայրից, որը սովորաբար չի ներառում կոմունալ ծառայությունները և ինտերնետը:
Լրացուցիչ տեղեկատվություն:Վերոնշյալ վճարները ներառում են նաև գերարագ ինտերնետի արժեքը, կոմունալ ծառայությունները և կիրառելի բոլոր հարկերը: Սակայն, այս վճարները ենթակա են փոփոխման: Այն ուսանողները, ովքեր պայմանագիր են կնքում կացարանում բնակվելու համար, մինչ տեղափոխվելը պետք է վճարեն կանխավճար՝ մեկամսյա վարձավճարի չափով:
Նախապատվությունը տրվում է միջազգային և Երևանից դուրս բնակվող ուսանողներին: Ընդունված ուսանողները, ովքեր դիմում եմ կացարանում բնակվելու համար, պետք է լրացնեն Ուսանողական կացարանի դիմումի ձևը, որպեսզի դիմումը դիտարկվի և հաստատվի: Այն ուսանողները, ովքեր կստանան կացարանում բնակվելու հնարավորություն, նախքան տեղափոխվելը պետք է կնքեն Ծառայությունների պայմանագիր:
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Ուսանողական կացարանի կառավարչի հետ [email protected] էլ. հասցեով կամ +374 60 61 27 25 հեռախոսահամարով: