Վերջնաժամկետներ

 

Դիմորդները հարցնում են, թե ո՞րն է վաղ ընդունելության, կանոնավոր ընդունելության և շարունակելի ընդունելության տարբերությունը։ Կփորձենք բացատրել այստեղ։

Վաղ ընդունելություն
Եթե Դուք վստահ եք, որ ցանկանում եք սովորել ՀԱՀ-ում, ապա մենք հորդորում ենք դիմել վաղ ընդունելության վերջնաժամկետի շրջանակներում: Ի՞նչ կշահեք: Եթե ներկայացնեք ամբողջական դիմում-հայտ, ապա կստանաք Ձեր դիմում-հայտի կարգավիճակի մասին որոշումը վերջնաժամկետից 12 շաբաթվա ընթացքում, այսինքն մարտի 9-ից ոչ ուշ։  Սա նշանակում է, որ ավելի վաղ կտեղեկանաք նաև ֆինանսական աջակցության դիմում–հայտի վերաբերյալ: Մի կարևոր հիշեցում․ եթե պլանավորում եք դիմել ֆինանսական աջակցության, պետք է այն ևս անեք առաջին վերջնաժամկետի շրջանակներում: Եվ վերջապես, շատ հաճախ մեզ հարցնում են, արդյո՞ք ավելի հեշտ է ընդունվել վաղ ընդունելությամբ: Վաղ ընդունելության ժամանակ ընդունելության թիրախային շեմը երբեմն բարձր է: Բայց դա միշտ չէ, որ այդպես է և յուրաքանչյուր տարի պատկերը կարող է փոխվել։

Կանոնավոր ընդունելություն
Եթե գիտեք, որ ցանկանում եք ՀԱՀ դիմել, բայց ընդունելության քննություններին պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր, ապա կարող եք դիտարկել կանոնավոր ընդունելության վերջնաժամկետը: Ունեցե՞լ եք մարտահրավերներ ավագ դպրոցում: Ապա այս վերջնաժամկետով դիմելը Ձեզ հնարավորություն կտա ավելի ջանասիրաբար աշխատել, բարելավել Ձեր գնահատականները և առաջընթաց ցուցաբերել: Եթե դիմում եք կանոնավոր ընդունելության վերջնաժամկետով և նաև պլանավորում եք դիմել ֆինանսական աջակցության, ապա համոզվեք, որ աջակցության համար ևս դիմում եք իրենց երկրորդ վերջնաժամկետի շրջանակներում: Կանոնավոր ընդունելությամբ ամբողջական դիմում-հայտը ներկայացնելուց հետո Ձեր դիմումի կարգավիճակի մասին ծանուցում կստանաք 12 շաբաթվա ընթացքում։ Սա նշանակում է, որ մենք կուղարկենք էլ. նամակ Ձեր դիմում-հայտի կարգավիճակի մասին մինչ հունիսի 23-ը (հուսանք՝ ավելի վաղ):

Շարունակելի ընդունելություն
Շարունակելի ընդունելության ժամանակ սովորաբար դիմում են այն ուսանողները, ովքեր ավելի ուշ են որոշում, որ ցանկանում են ՀԱՀ-ում սովորել, կամ նրանք, ում ավելի շատ ժամանակ է հարկավոր քննություններին պատրաստվելու համար: Պարզապես հիշեք, որ այն դիմորդները, ովքեր ի վերջո որոշում են դիմել շարունակելի ընդունելության վերջնաժամկետով, կընդունվեն ազատ տեղերի հիմունքով: Ի՞նչ է սա նշանակում: Եթե ծրագրում ազատ տեղ չկա, ապա դուք չեք կարող ընդունվել` անկախ նրանից, թե որքան լավն է Ձեր դիմում-հայտը: Եթե, այնուամենայնիվ, որոշում եք դիմել շարունակելի ընդունելության վերջնաժամկետներում և ֆինանսական աջակցության կարիք ունեք, համոզվեք որ աջակցության համար ևս դիմում եք իրենց երրորդ վերջնաժամկետով: Շարունակելի ընդունելության դիմորդներին իրենց դիմում-հայտի կարգավիճակի մասին կտեղեկացնենք օգոստոսի սկզբին: