Հայաստանի ամերիկյան համալսարան կարող են դիմել ինչպես այն դիմորդները, որոնք ցանկանում են ընդունվել առաջին կուրս, այնպես էլ այն ուսանողները, որոնք ցանկանում են տեղափոխվել այլ համալսարաններից:
ՀԱՀ-ը իրականացնում է համապարփակ ընդունելություն` հաշվի առնելով դիմորդի ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ ակադեմիական հաջողությունները: ՀԱՀ ընդունելության որոշումը երբեք չի կայացվում մեկ գործոնի հիման վրա. մենք ուշադրություն ենք դարձնում ակադեմիական ձեռքբերումներին, քննությունների արդյունքներին, արտադասարանական և կամավորական գործունեությանը ևայլն:
ՀԱՀ-ն առաջարկում է բակալավրի քառամյա կրթական ծրագրեր հետևալ մասնագիտացումներով՝ Գործարարություն, Անգլերեն և հաղորդակցություն, Քաղաքականության և պետական կառավարում, Համակարգչային գիտություն, Տվյալագիտություն, Ճարտարագիտություն, Շրջակա միջավայր և կայունության գիտություններ և Քույրական գործ: Վերոնշյալ բոլոր ծրագրերը կազմում են հանրակրթական համակարգի մի մաս և պատրաստում են այնպիսի մասնագետներ, որոնք բազմակողմանիորեն զարգացած են, ունեն քննախույզ և ստեղծագործ միտք, կարող են ինքնուրույն ուսումնասիրել և հասկանալ տարբեր մշակույթներ, ինչպես նաև, արդյունավետ համագործակցել այլ ոլորտների անձանց հետ։
Կարդալ ավելին
ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն: Մենք ընտրում ենք այն դիմորդներին, որոնք ունեն համապատասխան հմտություններ և կարողություններ՝ ուսումնառության մեջ հաջողություններ գրանցելու համար, և որոնց կրթական ու աշխատանքային նպատակներին ՀԱՀ-ը համապատասխանում է: Ձեր դիմումը հանձնելուց անմիջապես հետո այն ենթարկվում է տեխնիկական գնահատման: Եթե Ձեր դիմումը համապատասխանում մեր է պահանջներին, բակալավրիատի ընդունելության հանձնաժողովը մանրամասնորեն ուսումնասիրում է այն: Ընդունելության վերջնաժամկետից 10 շաբաթ անց էլեկտրոնային նամակով ստանում եք ծանուցում՝ Ձեր դիմումի կարգավիճակի մասին:
Քանի որ ՀԱՀ ընդունվելը մրցակցային է, հանձնաժողովը հաշվի է առնում դիմորդի և՛ ուսումնական, և՛ անձնական տվյալները` ներառյալ կրթական հիմքը, ընդունելության քննության պաշտոնական արդյունքները, արտադասարանական և կամավորական գործունեությունը, շարադրությունները, անհրաժեշտության դեպքում նաև հարցազրույցը:
Կարդալ ավելին
ՀԱՀ դիմելը կարող է մի փոքր բարդ թվալ: Եթե վստահ չեք, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել, ինչ քննություններ պետք է հանձնել, որտեղ պետք է դիմել և այլն, ապա Դուք ճիշտ տեղում եք։ Ընդունելության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիտարկել սույն էջը՝ համոզված լինելու, որ պատրաստ եք լիարժեք դիմում-հայտ ներկայացնել: Կարդալ ավելին
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ՀԱՀ-ում Ձեր ուսումնառության ֆինանսավորմանը` սկսած ընդունելությունից մինչև կրթական աստիճան ստանալը: Ուսանողները պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, ըստ որի՝ սահմանվում է ուսման վարձի չափը՝ մինչև պայմանագրի ավարտը: Բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով:
Կարդալ ավելին
Աշուն 2024 ընդունելության դիմում-հայտը հասանելի կլինի նոյեմբերի 1-ին: Մինչ այդ, խնդրում ենք դիտարկել Դիմումի պահանջները էջը.
Վաղ, կանոնավոր և շարունակելի ընդունելության վերջնաժամկետների տարբերությունների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
ՀԱՀ ընդունելությունը մրցակցային է, քանի որ դիմորդներն ավելի շատ են, քան՝ հասանելի տեղերը: Եթե Դուք չեք ընդունվել ՀԱՀ, մենք ապագայում վերադիմելու հնարավորություն ենք ընձեռում:
Մինչ վերադիմելը, սակայն, հորդորում ենք ծանոթանալ վերադիմելու ընթացակարգին` համոզված լինելու համար, որ համապատասխանում եք բոլոր պահանջներին:
Կարդալ ավելին
Այս էջում տեղ գտած տեղեկատվությունը ընդհանուր է և ենթակա է փոփոխման: Ծրագրերի, ընդունելության ընթացակարգի և այլ հարցերի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս ստուգել Ձեր նախընտրած ծրագրի պաշտոնական կայքը, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրի ընդունելության քաղաքականության կանոնները: Եթե չեք գտել Ձեր հարցի պատասխանը այս բաժիններում, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել Ընդունելության գրասենյակ՝ [email protected] հասցեով:
Կարդալ ավելին
Եթե ցանկանում եք տեսնել բակալավրի ընդունելության ընթացակարգի, ուսման վճարի, ֆինանսական օժանդակության կամ կրթական ծրագրերի վերաբերյալ PDF ֆորմատով թռուցիկները, ապա այցելեք մեր թռուցիկների էջը:
Կարդալ ավելին
ՀԱՀ-ում ուսանողները հայտնվում են մի համայնքում, որը մարտահրավերներ է նետում, տալիս է նոր գաղափարներ և զինում է գիտելիքով` ամբողջ կյանքի համար: Մեր ուսանողներից շատերի համար ՀԱՀ-ը դառնում է երկրորդ ընտանիք: Գրեթե 2,000 ուսանողներից յուրաքանչյուրն ունի ՀԱՀ-ը փորձառելու իր ուրույն հնարավորությունը ուսանողական խորհրդի, ուսանողական ակումբների, ուսանողական ծառայությունների, հետազոտական կենտրոնների, ուսումնական պրակտիկայի, գրադարանի, միջազգային կարգի դասախոսական կազմի միջոցով: Կարդացե՛ք իրենց պատմությունները և իմացե՛ք ավելին ՀԱՀ–ում իրենց փորձառության մասին:
Կարդալ ավելին