Հաճախ տրվող հարցեր

Թարմացվել է 2020 թվականի սեպտեմբերի 8-ին: Այս էջի տեղեկատվությունը ընդհանուր է և կարող է փոփոխության ենթակա լինել: Մենք խրախուսում ենք ձեզ ստուգել ձեր նախընտրած ուսումնական ծրագրի կայքը, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրի ընդունելության քաղաքականությունը` մանրամասն տեղեկություններ ստանալու ծրագրերի, ընդունելության գործընթացի և ավելիի վերաբերյալ: Եթե ​​Ձեր հարցի պատասխանը չեք գտնում այս ՀՏՀ-ում, խնդրում ենք կապվել ընդունելության գրասենյակի հետ [email protected] էլեկտրոնային հասցեով:

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

1. Ի՞նչ բակալավրի կրթական ծրագրեր է առաջարկում ՀԱՀ-ը:

ՀԱՀ-ն առաջարկում է բակալավրի հետևյալ ծրագրերը։

» Գործարարություն
» Անգլերեն և հաղորդակցություն
» Քաղաքականություն և պետական կառավարում - ՆՈՐ!!
» Համակարգչային գիտություն
» Ճարտարագիտություն
» Տվյալագիտություն

Նշվածներից յուրաքանչյուրն առաջարկվում է, որպես հանրակրթական կրթության մի մաս: Առաջարկում ենք ավելի մանրամասն ծանոթանալ ծրագրերի հետ մեր կրթկան ծրագրերի էջում:

2. ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՍՏԻՃԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ:

ՀԱՀ-ում բակալավրի կոչում ստանալու համար անհրաժեշտ է չորս տարի` հաշվի առնելով մի կիսամյակի միջին ծանրաբեռնվածությունը` 5 դասընթաց (15 կրեդիտ)`տարեկան երկու կիսամյակով:

3. Ո՞րն է ուսուցման լեզուն:
ՀԱՀ-ում ուսուցման լեզուն անգլերենն է: Այնուամենայնիվ, որոշ դասընթացներ դասավանդվում են հայերենով կամ այլ օտար լեզվով և այդպես էլ նշված են դասընթացների ցանկում:
4. Հայերեն չիմացող միջազգային ուսանողների համար պարտադի՞ր է հայերենի դասընթացներ վերցնելը:
Ոչ: Հայերեն չիմացող միջազգային ուսանողներից չի պահանջվում հայոց լեզվի դասընթացներ վերցնել:
5. Անհրաժե՞շտ է դիմել որևէ մասնագիտացման:

Այո: Ձեր դիմում-հայտի մեջ պետք է նշեք Ձեր նախընտրած ոլորտը Ակադեմիական պլաններ բաժնում: Դուք կարող եք նաև ընտրել Ձեր նախընտրած երկրորդ բաժինը: Եթե առաջին բաժնի համար մերժում եք ստանում, ապա կարող եք դիտարկվել երկրորդ բաժնի համար՝  ազատ տեղերի հիմունքով։ Այնուամենայնիվ, մենք խորհուրդ ենք տալիս որպես երկրորդ ընտրություն չնշել որևէ բաժին, որով հետաքրքրված չեք:

6. Կարող ե՞մ փոխել իմ մասնագիտացումը:

Այո: Ուսումնառության առաջին երկու տարիների ընթացքում բակալավրի ուսանողները կարող են դիմում ներկայացնել իրենց մասնագիտացումը փոխելու համար: Դիմումները կդիտարկվեն միայն առաջին կիսամյակի ավարտից ՀԵՏՈ։ Մասնագիտացումը փոխելը մեխանիկորեն չի կատարվում և կախված է մի շարք գործոններից, որոնցից են, տվյալ ծրագրում տեղերի առկայությունը, ինչպես նաև ուսանողի որակավորումները և պատրաստվածությունը այդ ծրագրի համար: Մասնագիտացումը փոխելը հնարավոր է պահանջի հավելյալ դասընթացների մասնակցություն և ուսման վճարի փոփոխություն, ինչպես նաև այդ պատճառով, հնարավոր է որ ավելի ուշ ավարտեք բակալավրի ծրագիրը: Խնդրում ենք այցելել policies.aua.am/policy/6, ծանոթանալու համար Կրթական ծրագրի և մասնագիտացումը փոխելու ամբողջական քաղաքականությանը:

7. ՔԱՆԻ՞ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԵՐՑՆԵԼ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Սովորաբար ավարտելու համար 40 դասընթաց է անհրաժեշտ: Այս դասընթացների մոտավորապես 60%-ը պետք է լինի մասնագիտական և մնացած 40%-ը ընդհանուր կրթության կամ կամընտրական դասընթացներ:

8. Կարո՞ղ եմ ուսումնառել բակալավրի կրթական ծրագրում ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ:
Ոչ: Ներկայում Բակալավրի կրթական ծրագրերը նախատեսված են ամբողջական ծանրաբեռնվածությամբ ուսումնառության համար: Յուրաքանչյուր կիսամյակ ուսանողները անցնում են 5 դասընթաց, որոնցից շատերը կազմակերպվում են ցերեկային ժամերին և պահանջում են 45-60 դասարանային ժամ ու շաբաթական ուսումնառություն:
9. ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԿՐԵԴԻՏՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԱՅՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԵՍ ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ ԵՎ ԱՎԱՐՏԵԼ ԵՄ:

Այո, հնարավոր է: Եթե Դուք ցանկանում եք փոխանցել Ձեր կրեդիտները ՀԱՀ, այցելեք տեղափոխման կայք-էջ կամ ծանոթացեքտեղափոխման քաղաքականությանը` հավելյալ և ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հաստատման ընդհանուր ուղեցույցներին ծանոթանալու համար:

ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐ

10. Որո՞նք են դիմում-հայտ ներկայացնելու վերջնաժամկետները:

Խնդրում ենք ստուգել Վերջնաժամկետների օրացույցը` ծանոթանալու համար վաղ, կանոնավոր և շարունակական ընդունելությունների ժամկետներին:

11. Բակալավրի կրթական ծրագրին դիմելիս դիմումավճար կա՞:

Այո: Բոլոր դիմորդները պետք է վճարեն չփոխհատուցվող դիմումավճար, որը կարելի է վճարել առցանց դիմումի համակարգով, բանկային փոխանցումով կամ ՀԱՀ-ի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի առաջին հարկում տեղակայված էլեկտրոնային Easy Pay Cash մեքենայի միջոցով:

Դիմումավճարներն են`

Հայաստանի հանրապետության քաղաքացիների, հայկական հատուկ անձնագիր ունեցող անձանց և Լիբանանի քաղաքացիների համար - 15,000ՀՀ դրամ

Միջազգային դիմորդների համար - 30,000ՀՀ դրամ

12. Որո՞նք են ընդունելության պահանջները

Բոլոր պահանջները ներկայացված են Ընդունելության պահանջներ բաժնում, ինչպես նաև դիմում-հայտի ցուցումներում: Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ երկու բաժինների հետ:

13. Կարո՞ղ եմ դիմել ՀԱՀ, եթե ավագ դպրոցի ավարտական դասարանում եմ սովորում:

Այո: Պարզապես հիշեք, որ եթե սովորում եք ավագ դպրոցի ավարտական դասարանում, դպրոցն ավարտելուց հետո պետք է ներկայացնեք պաշտոնական ավարտական վկայականը և ատեստատը`ընդունելության գործընթացը ավարտին հասցնելու համար: Եթե Ձեր ՀԱՀ ընդունվելը/դիմում-հայտը հաստատվի, ապա դա պայմանավորված կլինի վերոնշյալ փաստաթղթերի ներկայացմամբ (Հայաստանի հանրապետության ավագ դպրոցների շրջանավարտների համար` սովորաբար ատեստատ):

14. ՀԱՀ-ն ընդունու՞մ է GCSE կամ A-LEVELS որպես ավագ դպրոցի ավարտական վկայական:

Այո: Հայաստանի ամերիկյան համալսարանը ընդունում է ստորև նշվածը որպես ավագ դպրոցի ավարտական վկայական`

  • 8 GCSE ավարտական վկայական` C կամ ավելի բարձր գնահատականով
  • 3 A level քննության արդյունքները` C կամ ավելի բարձր գնահատականով
15. Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ կընդունվեմ ՀԱՀ:

Դուք չեք կարող: ՀԱՀ-ն իրականացնում է համապարփակ ընդունելություն: Ներկայացված դիմում-հայտերը անցնում են տեխնիկական զննում: Եթե դիմում-հայտը ամբողջական է և համապատասխանում է պահանջներին, ապա բակալավրի ընդունելության հանձնաժողովը յուրաքանչյուր դիմում-հայտի ամբողջական քննում է իրականացնում: Այս գործընթացի շրջանականերում հնարավոր է Ձեզ կանչեն հարցազրույցի: Քանի որ ՀԱՀ ընդունվելը մրցակցային է, հանձնաժողովը հաշվի է առնում մի շարք գործոններ, որոնք նշված են ընտրության էջում:

16. Ե՞րբ կստանամ ծանուցում իմ դիմում-հայտի կարգավիճակի վերաբերյալ:

Այն դիմորդները, ովքեր կներկայացնեն իրենց դիմում-հայտը ընդունելության վերջնաժամկետներում, էլ. նամակով սովորաբար իրենց դիմում-հայտի կարգավիճակի վերաբերյալ ծանուցումը ստանում են վերջնաժամկետից հետո մինչև 12 շաբաթվա ընթացքում

17. Որո՞նք են տարբեր վերջնաժամկետների տարբերությունները:

Խնդրում ենք այցելեք այս հղումով՝ վերջնաժամկետների տարբերությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

18. ՀԱՀ-ն առաջարկու՞մ է գարնանային ընդունելություն:

Բակալավրի ծրագրերի համար ՀԱՀ-ն սովորաբար չի առաջարկում գարնանային ընդունելություն։ 

ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ

19. Ե՞րբ հասանելի կդառնա դիմում-հայտը:

Աշուն 2021 դիմում-հայտն արդեն հասանելի է՝ im.aua.am կայքում։

20. Ինչպե՞ս կարող եմ աջակցություն ստանալ դիմում-հայտը լրացնելիս:

Ընդունելության գրասենյակը պարբերաբար անց է կացնում դիմում-հայտի լրացման աջակացության օր` օգնելու համար, որ ճիշտ կերպով լրացնեք դիմում-հայտը: Միջոցառումների, ներառյալ դիմում-հայտի լրացման աջակցության օրերը իմանալու համար, խնդրում ենք ծանոթանալ ընդունելության միջոցառումենրի օրացույցին: Կարող եք նաև կապ հաստատել ընդունելության գրասենյակի հետ և ունենալ անհատական խորհրդակցություն:

Չնայած որոշ ընկերություններ և անհատներ կառաջարկեն օգնել Ձեզ դիմում-հայտը լրացնել գումարի դիմաց, այնուամենայնիվ, մենք հորդորում ենք ինքնուրույն լրացնել դիմում-հայտը և ուղղորդվել միայն մեր գրասենյակի աշխատակիցների խորհրդով (անվճար): Մարզերի կամ միջազգային ուսանողները, ովքեր չեն կարող այցելել համալսարան, կարող են իրենց հարցերը մեզ ուղղել [email protected] հասցեով կամ ստանալ խորհրդատվություն հեռախոսով:

21. Ինչպե՞ս կարող եմ իմանալ, արդյոք իմ դիմում-հայտը ամբողջական է:

Դուք կտեղեկանաք Ձեր դիմում-հայտի ամբողջական լինելու մասին էլ. նամակի միջոցով, երբ Ընդունելության գրասենյակը կանցկացնի Ձեր դիմում-հայտի տեխնիկական զննումը: Այս գործընթացը սովորաբար մեկ ամիս է տևում` դիմում-հայտը ներկայացնելուց հետո: Եթե ունեք հարցեր և մտահոգություններ, կարող եք այցելել/կապ հաստատել մեր գրասենյակի հետ:

22. Ես պե՞տք է ներկայացնեմ արտադասարանային գործունեության վկայականներ: Իսկ եթե ես չունե՞մ որևէ ապացույց:

Արտադասարանային և կամավորական գործունեության բաժնում պետք է նշեք վերջին չորս տարիների ընթացքում Ձեր կատարած բոլոր աշխատանքները: Ինչպես նաև, խրախուսվումէ նշել Ձեր բոլոր պարգևները, կրթաթոշակները, մրցանակները և առաջնորդական պաշտոնները/դերերը: Եթե Դուք ունեք որևէ փաստաթուղթ, որը կփաստի Ձեր մասնակցությունը, ներառվածությունը կամ ստացած մրցանակները, մենք խորհուրդ ենք տալիս դրանք կցել Ձեր դիմում-հայտին: Այնուամենայնիվ, եթե չունեք որևէ փաստաթուղթ, կարող եք ընդամենը ներկայացնել Ձեր գործունեությունը համապատասխան բաժնում։ :

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

23. Որքա՞ն է ՀԱՀ-ի բակալավրի կրթական ծրագրերի ուսման վճարը:

ՀԱՀ-ի բակալավրի կրթական ծրագրերի ուսման վճարնեը նշված են այստեղ:

24. Ես վստահ չեմ, որ կկարողանամ ֆինանսավորել ՀԱՀ-ում իմ ուսումնառությունը: Դուք առաջարկո՞ւմ եք ֆինանսական օժանդակություն:

Այո: ՀԱՀ-ն առաջնահերթությունը տալիս է կրթությանը: Մենք կօգնենք Ձեզ ֆինանսավորել Ձեր կրթությունը:

Հայաստանի հանրապետության քաղաքացինեը մեխանիկորեն ստանում են իրենց ուսման վճարի 2,000,000 ՀՀ դրամ տարեկան սուբսիդավորում: Ի հավելումն, ՀՀ քաղաքացիների համար համալսարանը առաջարկում է առաջադիմության և կարիքավորության վրա հիմնված կրթաթոշակներ, որոնց շրջանակներում ուսման վարձը կարող է զեղչվել մինչև 90%: Միջազգային ուսանողները կարող են դիմել առաջադիմության վրա հիմնված, և որոշ դեպքերում նաև կարիքավորության վրա հիմնված կրթաթոշակների:

Եթե մտահոգված եք կրթության արժեքով, այցելեք այստեղ`ծանոթանալու համար առկա տարբեր գործիքներին, որոնք կօգնեն ֆինանսավորել Ձեր կրթությունը: Մանրամասն տեղեկատվության համար խորհուրդ ենք տալիս այցելել finaid.aua.am, ինչպես նաև կապ հաստատել Ֆինանսական օժանդակության խորհրդատուի հետ հետևյալ հասցեով [email protected]` անհատական խորհրդատվություն ստանալու համար:

25. ԵՍ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 10 ՏԱՐՎԱ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԴԻՄԵԼ: ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԴԻՄԵԼ ՀԱՀ ՀԻՄԱ, ԹԵ՞ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ, ՄԻՉԵՒ ՍՏԱՆԱՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ։

Այո, Դուք կարող եք դիմել ՀԱՀ, նույնիսկ եթե դեռևս չունեք 10 տարվա հատուկ անձնագիր: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեզնից կգանձվի միջազգային ուսանողների համար նախատեսված դիմումավճար: Եթե ընդունվեք ՀԱՀ, Ձեր ուսման վարձը կվերագնահատվի ըստ պայմանագրի, երբ արդեն ստանաք Ձեր հատուկ կացության անձնագիրը: Այն ստանալուց հետո խնդրում ենք կապ հաստատել Ընդունելության գրասենյակի հետ և ուղարկել անձնագրի պատճեն: Եթե որոշ պատճառներով հետաձգվում է Ձեր 10 տարվա հատուկ կացության կարգավիճակի ստացման գործընթացը, խնդրում ենք կապ հաստատել Ուսանողների հարցերով զբաղվող գրասենյակի հետ և տեղեկանալնալ, թե որքանով է հնարավոր վերահաշվարկել Ձեր ուսման վարձը:

Հավատարմագրում

26. ՀԱՀ-ի շնորհած գիտական աստիճանը ճանաչվու՞մ է Հայաստանից դուրս:

Այո: Հայաստանի ամերիկյան համալսարանը հավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից` 1001 Marina Village Parkway, Suite 402, Alameda, CA 94501, 510.748.9001, www.wscuc.org.

27. ՀԱՀ-ն ավարտելուց հետո, կրթությունս ՀԱՀ-ում կամ դրսում շարունակելու հնարավորությունները մեծանո՞ւմ են:
ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված բակալավրի կրթական աստիճանը կարող է բարելավել ՀԱՀ-ի կամ այլ արտասահմանյան բուհերի մագիստրոսական ծրագրեր ընդունվելու Ձեր հնարավորությունները:
28. Կարո՞ղ են ուսանողները ՀԱՀ-ից տեղափոխվել այլ համալսարան:
ՀԱՀ-ից կրեդիտների փոխանցումը մեկ այլ համալսարան չի տարբերվում ցանկացած այլ ԱՄՆ հավատարմագրված համալսարանից մեկ այլ համալսարան կրեդիտներ փոխանցելուց: Ուսանողները պարզապես պետք է ծանոթանան տվյալ համալսարանի կրեդիտների փոխանցման քաղաքականությանը:

Թեստավորում

29. ՀԱՀ ընդունվելու համար ի՞նչ քննություններ պետք է հանձնեմ:

Խնդրում ենք կարդալ Դիմումի պահանջները էջի 2-րդ և 3-րդ կետերը պահանջվող ընդունելության քննությունների մանրամասն տեղեկատվություն համար։

30. Ինչպե՞ս կարող եմ վստահ/համոզված լինել, որ ՀԱՀ-ն ստացել է քննությունների իմ պաշտոնական արդյունքները:

Որպեսզի համոզված լինեք, որ ՀԱՀ-ն ստացել է Ձեր քննության պաշտոնական արդյունքները, քննությանը գրանցվելիս կամ քննության ժամանակ պետք է անպայման նշեք ՀԱՀ-ի ինստիտուցիոնալ կոդը: Այդ կոդերը ներկայացված են ստորև`

TOEFL iBT – 4151
SAT – 7257
ACT – 6982
IELTS Academic - 40 Baghramyan Ave, Yerevan

IELTS Academic քննության արդյունքները պետք է ուղարկվեն անմիջապես Բրիտանական Խորհրդից:

31. ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԴԻՄԵԼ ՀԱՀ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԻՄ ԱՆԳԼԵՐԵՆԸ ԿԱՄ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԲԱՎԱՐԱՐ ԼԱՎ ՉԵՆ:

Դուք պետք է խորհրդակցեք Ընդունելության գրասենյակի և/կամ ՀԱՀ-ի Բաց կրթության բաժնի հետ, հասկանալու համար, թե որքան ժամանակ է անհրաժեշտ անգլերենի կամ մաթեմատիկայի Ձեր հմտությունները բարելավելու համար` կախված Ձեր իմացության մակարդակից: Եթե ցանկանում եք դասընթացների հաճախել, ապա կարող եք օգտվել ՀԱՀ-ի Բաց կրթության բաժնի առաջարկներից։ Նրանք անցկացնում են անգլերեն լեզվի, մաթեմատիկայի և քննության նախապատրաստական դասընթացներ։ Իրենց հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով +37460 61-27-05, +37460 61-27-06, or +37460 61-27-08 կամ էլ. նամակով [email protected]:

32. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄ:

Այո։ Խնդրում ենք այցելեք հետևյալ հղումներով, որպեսզի ծանոթանաք թիրախային գնահատականներին, ինչպես նաև մեխանիկորեն մերժման շեմին։ Խորհուրդ ենք տալիս նաև վերանայել մեր ընդունելության միջին գնահատականները, որում նշված են 2020 թ. աշնանն ընդունված դիմորդների ստացած միջին միավորները:

Թիրախային գնահատականներ

Մեխանիկորեն մերժման շեմ

Ընդունելության միջին գնահատականներ

33. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՍ:

Համացանցում կարող եք գտնել քննություններին նախապատրաստվելու անվճար, ինչպես նաև վճարովի առցանց նյութեր, որոնք կօգնեն Ձեզ նախապատրաստվել ստանդարտացված քննություններին։ Դրանցից են, օրինակ՝ Duolingo, Khan Academy, Kaplan Test Prep, Number2 Online Education, PrepFactory, SparkNotes, ACT, College Board, ETS, British Council, Magoosh, WizIQ, TestDen և ավելին։

34. ԵՍ ՀԱՆՁՆԵԼ ԵՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍՏԱՑԵԼ ԵՄ ԹԻՐԱԽԱՅԻՆԻՑ ՑԱԾՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ: ՊԵ՞ՏՔ Է ՎԵՐԱՀԱՆՁՆԵՄ։

Թերևս քննությունների գնահատականները կարևոր են, դրանք չեն համարվում ՀԱՀ ընդունելության միակ գործոնը (եթե Դուք չեք ստացել մեխանիկորեն մերժման շեմին հավասար կամ ավելի ցածր գնահատական)։ Եթե Դուք ունեք Ձեր գնահատականը ուղղելու ժամանակ և ցանկություն, որոշումը Ձերն է։ 

Եթե Դուք ստացել եք մեխանիկորեն մերժման շեմից բարձր և թիրախային գնահատականից ցածր միավոր, հնարավոր է Ձեզ առաջարկենք պայմանական ընդունելություն։ Պայմանները սովորաբար ներառում են ՀԱՀ Բաց կրթության կատարելագործման դասընթաց(ներ)ի հաջողությամբ ավարտումը կամ համապատասխան քննության (քննությունների) վերահանձնումը և թիրախային գնահատական(ներ)ին հավասար կամ ավելի բարձր արդյունքի գրանցումը: Նախքան գրանցվելը պետք է կատարեք Ձեր ընդունելության կարգավիճակի մասին ստացած նամակում նշված պայման(ներ)ը։

Ստուգեք հետևյալ աղյուսակը, որում նշված են բակալավրի վերջին ընդունելության շրջանի արդյունքում ընդունված բոլոր ուսանողների քննությունների միջին գնահատականները։ Այս միավորները սովորաբար ավելի բարձր են թիրախային գնահատականներից։ Քանի որ ՀԱՀ ընդունելությունը մրցակցային է, լավ սովորեք և ձգտեք հնարավորինս բարձր արդյունքներ գրանցել ընդունելության քննությունների համար։

35. ԵԹԵ ԵՍ ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԵՄ TOEFL IBT ԵՒ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՄ SAT ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՉՀԱՆՁՆԵԼ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱԺԻՆԸ ԵՒ ՀԱՆՁՆԵԼ ՄԻԱՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԺԻՆԸ:

Այո: Կարող եք բաց թողնել SAT քննության անգլերենի բաժինը, եթե արդեն ունեք TOEFL iBT գնահատականը և մտադրված չեք օգտագործել Ձեր SAT-ի արդյունքները մեկ այլ համալսարան ընդունվելու համար: ՀԱՀ-ն պահանջում է անգլերենի և մաթեմատիկայի իմացությունը հաստատող քննությունների արդյունքներ. Անգլերենի համար` TOEFL կամ IELTS և մաթեմատիկայի համար` SAT կամ ACT;: Այն դիմորդները ովքեր նախընտրում են հանձնել և՛ անլերեն լեզվի քննություններից մեկը, և՛ SAT, կարող են բաց թողնել SAT-ի անգլերենի բաժինը: Այնուամենայնիվ մենք խորհուրդ չենք տալիս այդպես վարվել: Խնդրում ենք նկատել, որ բաց թողնելով SAT-ի անգլերենի բաժինը Դուք չեք կարողանա օգտագործել Ձեր SAT-ի գնահատականները այլ համալսարաններ դիմելիս:

36. Եթե քննությունը հանձնել եմ մի քանի անգամ, ո՞ր գնահատականը կօգտագործվի:

ՀԱՀ-ն կօգտագործի վավեր և պաշտոնական գնահատականներից ամենաբարձրը:

37. ԵՍ ՀՀ-Ի ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ ԵՄ, ՊԵ՞ՏՔ Է ՀԱՆՁՆԵՄ ՀԱՅԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Ոչ: Մենք կարծում ենք, որ ներկայումս այն աշակերտները, ովքեր ավարտում են դպրոցը Հայաստանում 2021 թվականի գարնանային/աշնանային կիսամյակների ընթացքում, կարիք չունեն հանձնել Հայերեն լեզվի միասնական քննություն՝ ՀԱՀ ընդունելության համար: Եթե Բարձրագույն կրթության վերաբերյալ օրենքը փոխվի ՀՀ-ում, ապա մենք նույնպես կվերանայենք մեր ընդունելության պահանջները:

38. ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՄ IB ԴԻՊԼՈՄՈՎ: ԿՈՒՆԵՆԱ՞Մ ԱՐԴՅՈՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ։

Այո: IB շրջանավարտները, որոնց ուսումը անգլերեն լեզվով է, իրավունք ունեն դիմելու անգլերենի լեզվի իմացության քննությունից ազատվելու թեստին: Եթե Ձեր IB ուսումը անգլերեն լեզվով է եղել, և Ձեր անգլերեն լեզվի քննությունից ազատման դիմումը հաստատվել է, ապա Դուք կազատվեք TOEFL iBT կամ IELTS Academic ​​թեստերի հանձնումից:

Բացի այդ, Դուք կարող եք կրեդիտ ստանալ այն դասընթացների համար, որոնք ուսումնասիրել եք IB ուսման ընթացքում: Դա անելու համար պետք է լրացնեք համապատասխան բաժինը բակալավրի դիմում–հայտում: Ընդհանուր հաստատման ուղեցույցների, տեղափոխման  առանձնահատկությունների, նվազագույն միավորների պահանջների և այլնի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը policies.aua.am/policy/126:

Այլ

39. ՀԱՀ-ն ուսանողներին կացարան տրամադրու՞մ է:

Այո: ՀԱՀ-ն առաջարկում է սահմանափակ քանակով կացարաններ` ապահով և առանձնացված տարածքում` համալսարանի հարակից տարածքում: Հանրակացարանը գտնվում է Սոսե 36 հասցեում և ունի երկու հարկ` արական և իգական սեռի ուսանողների համար: Յուրաքանչյուր հարկում կան 12-16 քառակուսի մետր մակերեսով կահավորված երկտեղանի սենյակներ և ընդհանուր լոգարաններ: Հանրակացարանը կահավորված է փոքրիկ խոհանոցներով՝ յուրաքանչյուր հարկում, նաև առկա է լվացքատան ծառայություն: Հանրակացարանը նաև տրամադրում է գերարագ WiFi: Առաջնահերթությունը տրվում է միջազգային և ոչ երևանաբնակ ուսանողներին:

ՀԱՀ-ում լսարանային դասավանդման վերսկսումից հետո համալսարանը կառաջարկի նորակառույց կացարան Ձորագյուղում` ՀԱՀ-ից 25 րոպե ոտքով հեռավորության վրա: Հինգ հարկանի կառույցը կապահովի կացարանով մինչև 56 ուսանողի՝ մեկտեղանի, երկտեղանի և եռտեղանի սենյակներում, որոնք կահավորված են մահճակալներով, գրասեղաններով, պահարաններով և լոգարաններով: Առաջին հարկում  տեղակայված են լինելու համայնքային գործունեության համար նախատեսված սրահ, ընդհանուր խոհանոց և կրթական տարածք: Ձորագյուղի կացարանը հասանելի կլինի նաև հաշմանդամություն ունեցող ուսանողների համար: Հավելյալ տեղեկատվության համար, խնդրում ենք այցելել մեր Բնակարանային էջ:

40. Որտեղի՞ց է ՀԱՀ-ի դասախոսական կազմը:

ՀԱՀ-ի դասախոսական կազմը ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխանող կրթություն, դասավանդման մեթոդիկա և մասնագիտական փորձ: Դասախոսներն ունեն բարձրագույն կրթական աստիճաններ մի շարք հայտնի համալսարաններից, ինչպիսիք են Քեմբրիջի, Կոլումբիայի, Հարվարդի, ՄըքԳիլի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Մոսկվայի պետական, Սթենֆորդի, Երևանի պետական համալսարանները և այլն: Նրանք ներառված են մի շարք մասնագիտական ոլորտներում, որպես առաջատար տեղական ընկերությունների գործադիր տնօրեններ, տեխնոլոգիական ոլորտի խորհրդատուներ, ՏՏ ոլորտի հեռատես մասնագետներ, մեդիա մասնագետներ, հրատարակված գրքերի հեղինակներ, կառավարությունում աշխատող խորհրդատուներ, խոշոր հաշվապահական ըներությունների գործընկերներ, բանկիրներ և ավելին:

41. Վիզա անհրաժե՞շտ է Հայաստանում ուսումնառելու համար:

Այո: Հայաստան մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է ունենան վավեր ճանապարհորդական փաստաթղթեր: Հայաստան մուտք գործելու վիզա ստանալու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը: Ճամփորդելու իրավունք ունենալու համար որոշ երկրներ պահանջում են, որ անձնագրերը ունենան առնվազն վեց ամսվա վավերություն:

Օտարերկրյա քաղաքացիների մեծ մասը կարող է ստանալ վիզա Երևան ժամանելիս,  օդանավակայանում` 15,000 ՀՀ դրամ արժողությամբ: Այս միանգամյա մուտքի վիզան վավեր է Ձեր ժամանումից մինչև 120 օր: Կարող եք նաև վիզա ստանալ Ձեր տարածքում գործող Հայաստանի դեսպանատնից, հյուպատոսությունից կամ Հայաստանի էլեկտրոնային վիզայի համակարգի միջոցով, որի համար պետք է այցելեք հետևյալ կայք-եջ Armenia’s e-visa system:

Ծանոթագրություն. ՀԱՀ ընդունված որոշ երկրների քաղաքացիներին համալսարանը տրամադրում է հրավեր-նամակ Հայաստանի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններից Հայաստան մուտքի վիզայի դիմելու և ստանալու համար: Վերոնշյալ երկրների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Որոշ երկրների քաղաքացիներից չի պահանջվում Հայաստան մուտքի վիզա ստանալ: Այդ երկրների ցանկը կարող եք գտնել այստեղ: Երբ արդեն Հայաստանում լինեք, ՀԱՀ-ն կաջակցի Ձեզ թարմացնել Ձեր վիզան:

Ձեր քաղաքացիության երկրի պահանջների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության ստանալու համար խնդրում ենք այցելել Հայաստանի արտաքին գործերի նախարարության վիզայի էջ:

42. Իսկ եթե ընդունվել եմ ՀԱՀ և հետո պետք է գնամ բանակ, ի՞նչ ընտրություն ունեմ:

Եթե Դուք ընդունվել եք ՀԱՀ և անցել պարտադիր զինվորական ծառայության, ՀԱՀ-ն Ձեզ կտրամադրի ուսումը երկու տարով հետաձգելու հնարավորություն։ Ընդունված ուսանողները, ովքեր պայմանագիր են կնքում ՀԱՀ-ի հետ, կարող են համոզված լինել, որ իրենց տարեկան ուսման վճարը սահմանվում է կնքված պայմանագրով: Այսինքն, ուսման վճարը չի բարձրանա ուսումնառության տարիների ընթացքում:

43. ՀԱՀ–ը առաջարկո՞ւմ է բանակի տարկետում:

Ըստ Հայաստանի հանրապետության Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի, համալսարանները ուսանողներին չեն տրամադրում բանակից տարկետման իրավունք: Եթե Ձեզ հետաքրքրիր է, թե ինչպես կարող եք բանակից տարկետում ստանալ, կարող եք տեղեկանալ Կրթության և գիտության նախարարությունից, թե ովքեր ունեն այդ իրավունքը` ըստ կրթության, գիտության, արվեստի, սպորտի և մշակույթի ոլորտներում իրենց ունեցած զգալի ձեռքբերումների։ Կարող եք նաև Պաշտպանության նախարարությունից հավելյալ տեղեկատվություն ստանալ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին: